Իսագուլյանի պաշտպանը հորդորում է Քյարամյանին բերման ենթարկելու որոշում կայացնել

Ներքաղաքական

Շարունակվում է ընդդեմ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ դատավարությունը: Հիշեցնենք, որ նա 44-օրյա պատերազմից հետո` մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ հակառակորդի 400 հոգանոց խումբը Հադրութ քաղաք է մտել թիկունքից` Նախիջեւանից, Քաջարանով անցել է Արցախ եւ առանց խոչընդոտ գնացել մինչեւ Հադրութի թիկունք: Ըստ նրա` ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն, այժմ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանել հայերեն իմացող ադրբեջանցիներին:

«Երբ թուրքական ստորաբաժանումները մտել են Շուշի, դրանից մեկ օր հետո Շուշին ազատագրվել է, սակայն հետո եղել է նահանջի հրաման: Ստեփանակերտի մատույցներում գտնվող մեր զորքին չի զգուշացվել, որ Շուշիից նահանջողները ոչ թե ադրբեջանցիներ են, այլ հայկական զորքն է, որին հրամայված է Շուշիից նահանջել: Միմյանց վրա կրակելուց ունեցել ենք բավականին մեծ թվով զոհեր, հայերը կրակել են հայերի վրա, սա եղել է Նիկոլ Փաշինյանի հրամանով»,– ասել էր Գ. Իսագուլյանը։

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ այս գործով պետք է հարցաքննվեին Արցախի այն ժամանակվա Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը եւ քաղաքական գործիչ Գարեգին Չուքասզյանը, մինչդեռ նրանցից եւ որեւէ մեկը չէր ներկայացել:

Նիստի ժամանակ Գ. Իսագուլյանի պաշտպան ԱՆՆԱ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ հորդորեց Արգիշի Քյարամյանին բերման ենթարկելու որոշում կայացնել, այլապես տարիներով չի ներկայանա դատարան, դատավորը մերժեց` վստահեցնելով, որ դատարանը պատշաճ ծանուցում է, ինչը բավարար է:

«Բոլոր հնարավոր տարբերակները քննարկել ենք` հնարավոր է չծանուցվի, հնարավոր է բնակարան ծանուցեն, աշխատավայր պահանջվի, բայց պատշաճ ծանուցմամբ բարձր իրավական գիտելիքներ ունեցող սուբյեկտը, որը հանդիսանում է ՔԿ նախագահ, հասկանում է` ինչ է նշանակում դատական նիստի անհարկի հետաձգում, հասկանում է վկայի ինստիտուտի կարեւորությունը եւ ունի շահագրգռվածություն այս գործով հիմնավորելու թեկուզ իր անմեղությունը, որովհետեւ հարցը վերաբերում է սուտ մատնությանը: Սա նշանակում է, որ իշխանությունների կողմից մարտավարական առումով սա ունի դիտավորություն, որովհետեւ մենք հիմնավորում չտեսանք՝ ի՞նչ ծանրաբեռնվածության մասին է խոսքը», – անդրադառնալով դատական նիստին չներկայանալու ծանրաբեռնվածության հիմնավորմամբ Ա. Քյարամյանի պարզաբանմանը` ասաց Ա. Ծառուկյանը:

Ի դեպ, նշենք, որ դատական նիստի ժանանակ թույլ չտրվեց լրատվամիջոցներին իրականացնել տեսանկարահանում, ինչի մասին Գ. Իսագուլյանի պաշտպանը փաստեց հետեւյալը. «Միայն այն, որ դատավորը փակեց բոլոր լրատվամիջոցների լուսաբանման հնարավորությունը, մենք արդեն իսկ հասկացանք, որ բարձրաստիճան պաշտոնյաների հարցաքննությունները դիտավորյալ ձգձգելու են եւ չեն լուսաբանվելու: Չմոռանանք, որ դատավոր Բորիս Բախշյանին կալանավորեցին միայն նրա համար, որ անմիջապես համարձակվել էր համապատասխան որոշում կայացնել եւ ասել էր, որ պատշաճ փաստաթղթերը բացակայում են: Հիմա նույն իրավիճակն է, եւ դատարանը արժանահավատ է համարում մի վկայի դիմում, որը ոչ մի առավելություն չունի մյուս սուբյեկտների նկատմամբ, ովքեր ՀՀ քաղաքացի են եւ վկայություն են տալիս»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում