Միխայիլ Շուֆուտինսկին պատմել է, որ հանուն իր կնոջ հետ սեքսի նիհարել է 18 կիլոգրամով
Շոու բիզնես
Երգիչ Միխայիլ Շուֆուտինսկին երիտասարդ կնոջ խնդրանքով նիհարել է գրեթե 20 կիլոգրամով։ Այս մասին հայտնում է Voice-ը։
Շանսոնյեի խոսքով՝ իր կինը՝ Սվետլանա Ուրազովան, իրեն ստիպել է զբաղվել իրենով։ Երգիչը շտկել է իր սննդակարգը եւ կարողացել է նիհարել 18 կիլոգրամով։ Նշվում է, որ այդ արդյունքին արտիստը հասել է յուղոտ ուտեստներից, շաքարից ու հացից հրաժարվելու շնորհիվ:
Շուֆուտինսկին խոստովանել է, որ կինը նրան անվանել է գեր, ծեր, զզվելի՝ հավելելով, որ նա «բավարար չէ ոչ սեքսի համար»։ Երիտասարդ կինը հրամայել է ամուսնուն շտապ թողնել այդ ապրելակերպը եւ վերջապես սկսել հետեւել իրեն: Այնուհետեւ արտիստը սկսել է գործել եւ համառ ջանքերից հետո կշեռքի վրա տեսավ նվիրական թիվ։