«Հրապարակ». Հետընտրական բազարների մեջ
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած իշխանականներն ու մերձիշխանական քարոզիչները Երեւանի ընտրությունների խայտառակ արդյունքները փորձում էին արդարացնել, թե դարձել են իրենց կերտած ժողովրդավարության զոհը` ո՛չ կեղծել են, ո՛չ վարչական ռեսուրս կիրառել, սակայն իրականում ընտրություններին գրեթե բոլոր վարչական շրջաններում «տասովշչիկները»` հին ու բարի ժամանակների պես, աշխատել են իշխանության համար:
Ասենք, Լեդի Հակոբի որդին՝ Մալաթիայում, Թոխմախի Մհերի մարդիկ՝ Էրեբունիում, եւ այլն, սակայն այլ հարց է, որ իշխող ուժից դժգոհությունն այնքան մեծ է, եւ «տասովշչիկների» հեղինակությունն էլ այնքան է խարխլվել, որ աշխատանքի արդյունքը եղավ այն, որ ՔՊ-ն չունի 50+1 ձայն` անգամ դաշնակից «Հանրապետության» հետ կոալիցիա կազմելու արդյունքում։
Նշենք, որ, ըստ օրենքի, եթե ընտրությունից հետո առաջին նիստում առաջադրվել են մեկից ավելի թեկնածուներ, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, այսինքն՝ նվազագույնը 33 ձայն: Իսկ եթե առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները: Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

