ԱԱ-2023. Հայաստանի ծանրամարտի հավաքականը առաջինն է վարկանիշային միավորներով

Սպորտ

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը վարկանիշային միավորներով առաջին տեղն է գրավել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում կայացած աշխարհի 88-րդ առաջնությունում, որը վարկանիշային էր Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։

Վարազդատ Լալայանը (+109 կգ) կարիերայում երկրորդ անգամ դարձել էր աշխարհի փոխչեմպիոն, իսկ Գոռ Սահակյանը (67 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) գրավել էր 4-րդ տեղը, Հակոբ Մկրտչյանը (96 կգ) 6-րդն էր, Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ)՝ 10-րդը, Սամվել Գասպարյանը (102 կգ)՝ 4-րդը, Գարիկ Կարապետյանը (102 կգ)՝ 5-րդը, Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ)՝ 5-րդը, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) զրո էր ստացել հրում վարժությունում։

Կանանց Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 5 ծանրորդով ու ելույթն ավարտել առանց մեդալի։ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) զբաղեցրել էր 6-րդ տեղը, Լիանա Գյուրջյանը (81 կգ)՝ 13-րդը, Տաթև Հակոբյանը (87 կգ)` 5-րդը, Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ)՝ 6-րդը, իսկ Իզաբելա Յայլյանը (55 կգ) զրո էր ստացել պոկում վարժությունում։ 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում