«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը «Матч ТВ»-ի եթերում խոսել է Նաիր Տիկնիզյանի` «Օրենբուրգի» դեմ խաղի մեկնարկային կազմում չլինելու մասին.
«Տիկնիզյանն ազգային հավաքականից վերադառնալուց հետո իրեն այնքան էլ լավ չէր զգում, բուժում է ստացել, և անցկացրել է ընդամենը մեկ մարզում։ Ամեն դեպքում նա պատրաստ է խաղադաշտ դուրս գալ հանդիպման ընթացքում»,- ասել է մարզիչը։
Հիշեցնենք՝ մոսկովյան թիմը սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտություն է կրել «Օրենբուրգի» դեմ խաղում, իսկ Տիկնիզյանը 63-րդ րոպեին մտել է փոխարինման։