Պետք է համատեղ դիմագրավենք ու ծանր որոշումներ կայացնենք. ԱՀ նախկին պետնախարարը փակագծեր է բացում Արցախում առկա իրավիճակի ու հնարավոր լուծումների վերաբերյալ

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
-Պարոն Բեգլարյան, ադրբեջանական կողմը մինչև այս պահը չի կատարել խոստումը՝ Աղդամի ճանապարհին զուգահեռ բացել Լաչինի ճանապարհը, հակառակը, ադրբեջանական լրատվամիջոցները Աղդամի ճանապարհի բացումը, որպես հերթական հաջողություն են ակնկալում։ Կարելի՞ է ակնկալել, որ առաջիկայում կկատարի խոստումը։ 

-Եթե բավարար ճնշում չլինի հատկապես ռուսական կողմից՝ հաշվի առնելով, որ ռուսական կողմի միջնորդությունն է վիժեցրել Ադրբեջանը, ապա նման ակնկալիք դժվար է ունենալ: Իսկ Արևմտյան միջնորդները հավանաբար հանդես կգան նոր նախաձեռնությամբ՝ Ռուսաստանի Կարմիր խաչի մեքենայի մուտքից անկախ մեկ փաթեթով Լաչինի միջանցքով ու Ակնայի երթուղով որոշակի մարդասիրական մատակարարումներ ապահովելու նպատակով: Կարծում եմ, ամեն դեպքում, առաջիկայում որոշակի զարգացումներ կլինեն այդ առումով, իսկ Ադրբեջանը ձգտում է առիթից օգտվել ու առավելագույնս պոկել հատկապես արցախյան կողմից:

-Պարոն Բեգլարյան, արցախյան քաղաքական-հասարակական հատվածից  հնչում են տեսակետներ, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգուցալուծվել բացառապես ուժային տարբերակով, այս սցենարը, որքանո՞վ եք իրատեսական համարում։

-Մի կողմից հասկանում եմ նման ծանր իրավիճակում կտրուկ ու ոչ ստանդարտ քայլերի հանդեպ շատերի հակվածության տրամաբանությունը, մյուս կողմից պետք է մնալ ողջամտության սահմաններում և անդառնալի արկածախնդրության չդիմել: Ուժի կիրառման միջոցով Հայաստանի հետ կայուն հաղորդակցության վերականգնումը կարող է հնարավոր լինել, եթե գոնե մեկ ուժային կենտրոն ուղղակիորեն աջակցի դրան, իսկ Հայաստանի Հանրապետությունն անմիջականորեն ընդգրկվի այդ ռազմական գործողությանը: Իրականում միջազգային ինտերվենցիայի իրավական հիմքերն առկա են, քանի որ ցեղասպանություն է ընթանում, սակայն հավանականությունը շատ ցածր է, քանի որ ո՛չ հավաքական միջազգային հանրությունը և ո՛չ էլ անհատական առումով որևէ ազդեցիկ երկիր պատրաստ չէ նույնիսկ բավարար քաղաքական գործիքակազմ կիրառել ցեղասպանության հետագա ընթացքը կասեցնելու համար: Իսկ Հայաստանի Հանրապետության պատրաստակամության ու պատրաստականության մասին չեմ էլ խոսում: Դա նշանակում է, որ եթե նույնիսկ հնարավոր լինի միջանցքը բացել ուժով, ապա այն պահելն ու հետագա վատթարագույն հետևանքներից խուսափելը պարզապես անհնար է լինելու՝ շատ պարզ պատճառով, որովհետև ահռելի մեծ տարբերություն կա Արցախի ու Ադրբեջանի ռազմական կարողությունների միջև:

 -Ակնհայտ է, որ շրջափակման իրական դաժան դեմքը ի հայտ կգա եղանակների ցրտելուն զուգահեռ։Դուք հայր եք, ամուսին, որդի, եւ լավագույնս եք Ձեր մաշկի վրա զգում անելանելիության զգացումը, ինչպե՞ս եք կարողանում եւ կարողանալու հաղթահարել այս իրավիճակը, եթե առաջիկայում իրավիճակը չհանգուցալուծվի։
-Դժվար հարց է. Բոլոր ծնողներին էլ նման հարցերը շատ են հուզում: Ըստ իրավիճակի ու պայմանների բոլոր հնարավոր քայլերը կձեռնարկենք: Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ սա անհատական պայքար չէ, խնդիրը բոլորինն է, և համատեղ էլ պետք է դժվարությունները դիմագրավենք ու ծանր որոշումները կայացնենք:

 

https://iravunk.com/sim/?p=264820&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ