Երջանիկ եմ, բայց ոչ թե իմ գոլի համար այլ` հաղթարշավը շարունակելու. Մխիթարյան
Սպորտ
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան դերբիում տոնած ջախջախիչ հաղթանակից հետո (5-1) պատասխանել է լրագրողների հարցերին։34-ամյա ֆուտբոլիստը դարձավ հանդիպման գլխավոր հերոսը՝ երկու անգամ գրավելով «Միլանի» դարպասն ու դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ։
«Մենք շատ ուրախ ենք, բայց ես հատկապես երջանիկ եմ։ Ոչ, դա այն պատճառով չէ, որ ես գոլ խփեցի, այլ այն, որ մենք հաղթեցինք և շարունակեցինք մեր հիանալի հաղթարշավն այս մրցաշրջանի սկզբում:
Մեր երկրպագուները հիանալի են, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց աջակցության համար: Պետք է շարունակենք նույն ոգով։ Տեսնենք, թե դա ուր կտանի:
Թիմի կազմը փոխվել է, բայց մեր նորեկները հիանալի հասկանում են, թե ինչ պահանջներ կան այս ակումբում»,- ասել է Մխիթարյանը DAZN-ին տված հետխաղյա հարցազրույցում։
https://iravunk.com/sim/?p=264808&l=am/