Ընտրարշավն անց է կացրել ատելության խոսքով. ԺՀԿ-ն պահանջում է ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչել

Ներքաղաքական

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ընտրախախտումների վերաբերյալ դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին:

«Սույնով, հիմք ընդունելով, որ Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը ընտրարշավն անց է կացրել ատելության խոսքով, բռնության կոչերով եւ բազմաթիվ կոպիտ խախտումներով, որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում՝   

1․ ՀՀ Ընտրական օրենսգրքի Հոդված 23, կետ 1 (1) խախտում, այն է՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող ՀՀ Վարչապետ եւ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, մասնակցելով  Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրված Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավին, քարոզչություն է իրականացրել հանդես գալով բռնության ու ատելության բացահայտ կոչերով եւ պաշտոնեական դիրքի կոպիտ չարաշահմամբ՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության թեկնածուին եւ ընտրություններին մասնակցող Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը կողմ քվեարկելուն եւ այլ կուսակցությունների դեմ ուղղված ուղղակի եւ անուղղակի կոչերով՝ ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար։

2․ ՀՀ Ընտրական օրենսգրքի Հոդված 23, կետ 1 (2) խախտում, այն է՝  նախընտրական քարոզչության նպատակով Երեւանի քաղաքապետի թեկնածու եւ գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը օգտագործել է ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված նյութական ու մարդկային ռեսուրսները, ներառյալ՝ կարգադրություններ է իջեցրել իր ստորադասներին քարոզարշավի ընթացքում, գտնվելով փաստացի արձակուրդի մեջ։

3․ ՀՀ Ընտրական օրենսգրքի Հոդված 21, կետ 2 (2) խախտում, այն է՝  քարոզչական տպագիր նյութերի փակցնում պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առեւտրի օբյեկտների վրա։

Խնդրում ենք ՀՀ ԸՆտրական Օրենսգրքի 19 հոդվածի կետ 8-ի համաձայն իրականացնել ԿԸՀ գործառույթը եւ դիմել դատարան` «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության, որպես Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար»:

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ