ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ԱԺԲ գա­ղա­փա­րա­խոս ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ո­րո­շել է բան­տում ժա­մա­նա­կ չվատ­նել և զ­բաղ­վել հա­յե­ցա­կար­գա­յին աշ­խա­տութ­յուն­ներ գրե­լով ու ար­դեն լույս է ըն­ծա­յել «Պե­տութ­յան ի­րա­վա­քա­ղա­քա­կան հա­յե­ցա­կար­գը եւ ազ­գի ու պե­տա­կա­նութ­յան ճա­կա­տա­գի­րը» հոդ­վա­ծը: Այդ­տեղ մաս­նա­վո­րա­պես կար­դում ենք. «Ի­րա­վա­քա­ղա­քա­կան հա­յե­ցա­կար­գը կան­խո­րո­շում է տվյալ պե­տութ­յան ար­տա­քին ու ներ­քին ռազ­մա­վա­րութ­յու­նը և դ­րանք սպա­սար­կող վեր­նա­խա­վի ո­րա­կը: Ըստ այդմ՝ այն կան­խո­րո­շում է տվյալ պե­տութ­յան և­ ազ­գի ճա­կա­տա­գի­րը: Օ­րի­նակ՝ օ­կու­պա­ցիոն ի­րա­վա­քա­ղա­քա­կան հա­յե­ցա­կար­գը եր­բեք չի կա­րող ծնել պա­սիո­նար ռազ­մա­վա­րութ­յուն և­ ընտ­րա­խավ, այլ ըն­դա­մե­նը օ­կու­պան­տին սպա­սար­կող ռազ­մա­վա­րութ­յուն և վեր­նա­խավ»: Մեջ­բե­րու­մը ճշգրտո­րեն նկա­րագ­րում է գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճա­նի իշ­խա­նա­վա­րութ­յան 5 տա­րի­նե­րը, սա­կայն զար­մա­նա­լիո­րեն Ա­վե­տիս­յա­նը «օ­կու­պա­ցիոն ի­րա­վա­քա­ղա­քա­կան հա­յե­ցա­կարգ» կա­տե­գո­րիան տա­րա­ծում է Եր­րորդ հան­րա­պե­տութ­յան ամ­բողջ պատ­մութ­յան և ժա­ռան­գութ­յան վրա: Եվ փաս­տա­ցի ար­ժեզր­կում է ա­ռա­վել քան 30 տար­վա ճա­նա­պար­հը, ու ստաց­վում է փչա­ցած ժա­մա­ցույ­ցի պես մի բան, որը օ­րը եր­կու ան­գամ ճիշտ ժա­մա­նակ է ցույց տա­լիս: Դե ինչ, ՊՊԾ գունդ գրա­ված «ծռե­րը» սկզբուն­քո­րեն չեն կա­րող «դզվել», և ն­րանց ծա­վա­լած պայ­քա­րից էլ դժվար թե «դուզ» բան ստաց­վի:

Իսկ տխրահռ­չակ ԳՌԶՈՆ արդ­յոք չի՞ ու­զում «մանթ­րա­ժից» սու­լել: Զար­մա­նա­լի է, բայց ՀՀ գլխա­վոր դա­տա­խա­զութ­յան հան­րա­յին կա­պե­րի բաժ­նից հայտ­նել են, որ Սերժ Սարգս­յա­նի պաշ­տո­նա­վար­ման ըն­թաց­քում գեր­մա­նա­կան Բա­դեն–­Բա­դեն այ­ցե­լե­լու, այդ թռիչք­նե­րի նպա­տակն ու պե­տա­կան մի­ջոց­նե­րի հնա­րա­վոր վատ­նու­մը ստու­գե­լու նպա­տա­կով հա­րուց­ված քրեա­կան գոր­ծը կարճ­վել է. ներ­կա­յաց­ված նյու­թե­րում հան­ցա­կազմ չի հայտ­նա­բեր­վել: Սա նշա­նա­կում է, որ ստա­խոս և զր­պար­տիչ Գռ­զո­յի մա­տը մի ան­հար­մար տեղ է մնա­ցել: Նի­կո­լի սրտի դա­տա­խազ Ան­նա Վար­դա­պետ­յա­նի հիմ­նար­կը շատ է ջա­նա­ցել բա­վա­րա­րել Գռ­զո­յի ակն­կա­լիք­նե­րը, բայց չեն կա­րո­ղա­ցել: Եվ չնա­յած ձեռ­նարկ­վել է հնար­վո­րինն ու անհ­նա­րի­նը՝ «ձվի մեջ մազ գտնե­լու», սա­կայն ոչն­չով չեն կա­րո­ղա­ցել հիմ­նա­վո­րել ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի հաս­ցեին հնչեց­րած նի­կո­լա­պատ­վեր կեղ­տոտ մե­ղադ­րանք­նե­րը, քան­զի պե­տա­կան մի­ջոց­նե­րի ոչ մի վատ­նում էլ տե­ղի չի ու­նե­ցել, և նա­խա­գահն էլ կա­զի­նո­նե­րում չի խա­ղա­ցել: Հա, Գռ­զոն թող ձեն տա և Զա­րու­հի Փոս­տան­ջա­նին, ով նույն հո­րին­վա­ծը նաև եվ­րո­պա­կան բարձր ամ­բիոն­նե­րից է հնչեց­րել: Թող միա­սին սու­լեն:

Ի­րա­վա­պաշտ­պան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆՆ էլ ա­հա­զան­գում է զար­մա­նա­լի և զազ­րե­լի եր­ևույ­թի մա­սին. «Ար­դեն 3-րդ մար­զի դպրո­ցի տնօ­րենն է դի­մում ինձ` որ­պես փաս­տա­բա­նի, խորհր­դատ­վութ­յուն հայ­ցե­լով, թե ինչ կա­րող են ա­նել, երբ մարզ­պե­տա­րան­նե­րից ստի­պում են դպրո­ցի կո­լեկ­տի­վով Եր­ևա­նում մաս­նակ­ցել իշ­խող քա­ղա­քա­կան ու­ժի կող­մից կազ­մա­կերպ­վող Եր­ևա­նի ա­վա­գա­նու նա­խընտ­րա­կան հա­վաք­–եր­թին: Տ­նօ­րեն­նե­րը մաս­նա­վո­րա­պես հե­տաքրքր­վում են, թե ինչ­պես կա­րող են պաշտ­պա­նել աշ­խա­տող­նե­րի ի­րա­վունք­նե­րը, երբ մարզ­պե­տա­րա­նի պաշ­տոն­յան ի­րա­գոր­ծի պատ­ժե­լու սպառ­նա­լի­քը՝ ե­թե ու­սուց­չա­կան կո­լեկ­տի­վը չմաս­նակ­ցի այդ հա­վաք­–եր­թին: Ն­րանց տրա­մադ­րել եմ ի­րա­վա­կան խորհր­դատ­վութ­յուն, ո­րի շրջա­նակ­նե­րում նաև խոր­հուրդ եմ տվել հա­վաք­–եր­թին մաս­նակ­ցե­լու պար­տադ­րան­քի վե­րա­բեր­յալ հա­վա­քել ա­պա­ցույց­ներ, օ­րի­նակ՝ ձայ­նագ­րութ­յուն­ներ և­ այլն»: Այդ հոր­դո­րը լրիվ տե­ղին է, քան­զի ման­կա­վարժ­նե­րին նի­կո­լաստ­րուկ դարձ­նե­լը այս թրքա­հար­ճե­րին վռնդե­լուց հե­տո պար­տա­դիր է: Զի ման­կա­վար­ժին ստրկաց­նե­լը հե­տապն­դում է նաև ստրուկ­նե­րի սե­րունդ դաս­տիա­րա­կե­լու նպա­տակ: Իսկ ինչ­պես ա­սում էր մեծն Փա­րա­ջա­նո­վը` ստրկութ­յու­նը սկսվում է հա­մա­կերպ­վե­լուց:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում