Կրթական «բարեփոխումների» ՔՊ-ական պայթող փուչիկը. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական
«Չի կարող ազգային եւ որակյալ կրթական քաղաքականություն վարվել մի երկրում, որի վարչապետն ուղղակի անթաքույց փողոցային է եւ պատրաստ է սեփական երկրի քաղաքացիներին «ասֆալտ ուտեցնել եւ բորդյուր լիզել» տալ, իսկ աշխարհի քաղաքական քարտեզի վրա Հայաստանի տեղը Սնուփ Դոգով է պայմանավորում։ Իսկ կրթական «բարեփոխումների» քպ-ական փուչիկն ամեն օր պայթում է․ պայթում է զրնգոցով ու հանրային աղմուկով․ ես կասեի՝ ուշացած։ Դանակն հասել է սեփական ոսկորին նոր են գիտակցում աղետի ու անապատացման մակարդակը․
 
- ԲՈՒՀ-երի տոտալ քաղաքականացում, քպ-ն զավթել է բուհերի կառավարման խորհուրդները։ Ցինիզմն հասել է այնտեղ, որ Բրյուսովում օրինական չնտրված ռեկտորին չի հաստատում նախարարությունը, փոխարենը ոստիկանների գրոհով կաբինետում տեղավորում են ԿԳՄՍ տեղապահին։
 
- ԲՈՒՀ-երի մաքրում ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներից։
 
- Կառավարչական եւ բովանդակային քաոս, համատարած ձախողում հանրակրթությունում։
 
- Նոր ուսումնական տարի, նոր չափորոշիրներ, իսկ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանցիները դպրոց են մտնում առանց դասագրքի։
 
- Նոր չափորոշչին համապատասխան ռուսաց լեզվի եւ ֆրանսերենի դասագրքեր չկան, չեն տպագրվել առհասարակ։
 
- Ուսուցիրների կամավոր ատեստացիա՝ առանց կարգերի բավարար մշակման, առանց նախնական վերապատրաստման եւ շտեմարանների։
 
- Արվեստի եւ մարզական հաստատությունների կամավոր ատեստացիա՝ դարձյալ առանց վերապատրաստման։
 
- Միմյանց հակասող կարգեր, իրավական ակտեր՝
 
- Դպրոցի տնօրենների եւ 2023-ից ներմուծված, այսպես կոչված, «կառավարիչների լիազորությունների եւ պատասխանատվությունների կոնֆլիկտային դաշտ։
 
- Դպրոցների ֆինանսավորման նոր կարգ, կազմակերպական հին մոդել։ Դասարանների կոմպլեկտավորման քաոս։
 
- Ուսուցչի աշխատանքի ծավալի մեծացում՝ առանց համապատասխան վարձատրության։
 
- ՀՊՉ՝ չափորոշչի բովանդակային ձախողումներ, ազգային, ինքնութենական բաղադրիչների նվազեցում, չեզոքացում, բովանդակային խեղումներ՝ հատկապես հայագիտական առարկաներում։
 
- Մանկավարժական աշխատանքի, ուսուցչի արժանապատվության նվաստացում, դպրոցներում կադրերի հոսունություն։
 
- Դպրոցների չհիմնավորված խոշորացում, կարիքների անարդյունավետ եւ ոչ կոնստրուկտիվ գնահատում։
 
Շարունակելի․․․
 
Չի կարող ազգային եւ որակյալ կրթական քաղաքականություն կոչվել այս ամենը․․․ Նորմալ երկրում սեփական քաղաքացիներին «ասֆալտ ուտեցնելու եւ բորդյուր լիզել» տալու հրապարակային խոսույթից հետո ԱԱԾ-ն, Դատախազությունն ու Առողջապահության նախարարությունը պիտի զբաղվեին տվյալ անձով, այդ թվում մարդասիրական նկատառումներով․․․ Այո, բայց նորմալ երկրում հասարակությունը պիտի պահանջեր, չհանդուրժեր, գիտակցեր, ընդվզեր․․․», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելել. «Այսօր ճանապարն էին փակել Գետքի աշակերտները, փակվում է նրանց 150-ամյա դպրոցը։ Երեկ Կառավարության շենքի առջեւ էին ուսուցիչները: Ուսուցիչները ԿԳՄՍ նախարարության շենքի առջեւ էին նաեւ երեկ չէ առաջին օրը․․․»:
Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ