Հայաստանի հավաքականը 83-րդն է․ ՖԻԲԱ
Սպորտ
Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻԲԱ) հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը: Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 83-րդ տեղը: Նախորդ հրապարակման համեմատ Հայաստանի հավաքականը առաջադիմել է 4 տեղով, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
2027 թվականի աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի Հայաստանի հավաքականի հետ նույն ենթախմբում ընդգրկված Ավստրիայի հավաքականը 65-րդն է, Ալբանիան զբաղեցնում է 99-րդ տեղը:
Հայաստանի հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը կանցկացնի 2024թ․ փետրվարի 22-ին՝ մրցելով Ավստրիայի հետ:
https://iravunk.com/sim/?p=264771&l=am/