ՔՊ-ում աշնանային սրացումներ են

Ներքաղաքական

Մեկնարկեց Ազգային ժողովի ութերորդ գումարման աշնանային նստաշրջանի աշխատանքները: Ուշագրավ էր այն, որ մեկնարկը հատկանշվեց ոչ թե ընդդիմադիր եւ իշխանական օրենսդիրների միջեւ ինտրիգներով, այլ միջքպական շրջանակների աշնանային սրացումներով:

Պարզվում է` առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ սրտով չէր նույն խմբակցության պատգամավորներ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի եւ նրա մտերիմ ու տեղակալ Լուսինե Բադալյանի հեղինակած օրենքի նախագիծը` «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»: Նշենք, որ օրինագծով նախատեսվում է, համապատասխան օրենքը լրացնել նոր նախադասությամբ, այն է` «Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման դեպքերում մատուցվող նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների համար օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների ձեռքբերումն իրականացվում է արտադրողի կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, այսինքն` ավտորիզացիոն նամակի եւ ծագման սերտեֆիկատի առկայության դեպքում»: Իսկ Ա. Թորոսյանի կարծիքով` այս նախագիծը հակամրցակցային է եւ խտրական: Նա նույնիսկ կանխատեսում արեց. «Այս օրենքը, ոչ միայն իր նպատակին հասնելու մասով էֆեկտիվ չի լինելու, այլ նաեւ առաջացնելու է բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկը գների բարձրացումն է լինելու որոշակի ծառայությունների համար: Օրինակ, կան բժշկական հաստատություններ, որոնք լրիվ նույն ստենտը սրտի դնում են մեկը` 110 հազար դրամով, մյուսը՝ 65 հազարով, հիմա այդ նույն 65 հազար դրամով դնողը նույն ստենտը դնելու է 110 հազար դրամով, առանց որեւէ որակի բարելավման: Ինձ համար անհայտ է մնում, թե ինչպես են, այս ամենը ստուգելու, որ հենց այնպես տեղի ունենա, ինչպես օրենքում է գրված»:

Թորոսյանի դիտարկումն անպատասխան չմնաց, նրան շշպռեց հենց օրինագծի համահեղինակ Լ. Բադալյանը` ասելով. «Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես է ստացվել, որ Արսեն Թորոսյանը, որը նախկինում պայքարում էր մեր երկրում բժշկական ծառայությունների որակի բարձրացման, եւ ընդհանրապես բարձրագույն արժեքների համար, որը երբեւէ որեւէ բիզնես շահ չի ունեցել, այսօր հանդես է գալիս այն դիրքորոշմամբ, թե մենք պատրաստվում ենք վնասել ինչոր մեկի բիզնես շահերին՝ առանց որեւէ ազատ մրցակցություն ստեղծելու»:

Բանը հասավ նրան, որ նույնիսկ Նարեկ Զեյնալյանը, որը դժվար է հիշել, թե երբ է կոշտ ելույթ ունեցել, պաշտպանեց Լուսինե Բադալյանին ու, այսպես ասած, տեղը դրեց Արսեն Թորոսյանին, ում առնվազն կինը, որի անվան հետ կապվում է կոնկրետ հիվանդանոց, թերեւս, այս օրինագծի հետ կապված, չի բացառվում, որ ունի անձնական խնդիրներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ