ՆԱՏՕ-ի ընդլայնումը մեր տարածաշրջանում ռուսաստանի պատասխանին կարժանանա. Մելիքյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է Ռազմավարական հետազոտությունների ու նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի համահիմնադիր, վրացագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԸ:

«ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԱՐԻՔ ԿԱ ԲՈԼՈՐ ՀԱՐԵՎԱՆ, ԴԱՇՆԱԿԻՑ ՈՒ ԱՅԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ»

— Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Վրաստանը չի ճանաչում Արցախի նախագահական ընտրությունները, մի շարք երկրներ չեն շտապում նման հայտարարություն անել: Որքանո՞վ էր սա հրատապ վրացական կողմի համար կամ ի՞նչ էր ցանկանում Վրաստանը հասկացնել սրանով Հայաստանին կամ Ադրբեջանին:

— Վրաստանը երբեք չի ճանաչել որևէ ընտրություն Արցախում, նորություն չէ, և այն փաստը, որ տարածքային խնդիրներ ունեցող երկրներն առաջիններն են եղել, ովքեր դատապարտել են, ևս նորություն չէ այս հարցում: Իմ կարծիքով` մենք պետք է այդ ամենը  նկատի ունենանք և աշխատենք բոլոր այն երկրների հետ, ում հետ կարելի է աշխատել այս հարցերը առաջ մղելու ուղղությամբ: Ի վերջո, այսօր այն տրամաբանությունը, որով շարունակվում են գործընթացները, ցույց են տալիս, որ միգուցե եթե ինչ-որ ձևով չի ճանաչվում Արցախը, որպես դե ֆակտո պետություն, ապա առնվազն արցախցիների անվտանգության և իրավունքների հարցի հետ կապված բոլոր այս նշված պետությունների հետ աշխատել պետք է: Այստեղ շատ հետաքրքիր էր Եվրամիության հայտարարությունը, որտեղ մի մասում չէին ճանաչում, մյուս մասով որոշ մեսիջներ կային, ուստի` ավելի լայն սպեկտորով դիտարկելը շատ կարևոր է և պետք է աշխատել բոլորի հետ, նույն Վրաստանի հետ և իրենցից ևս ակնկալվի ինչ-որ չափով աջակցություն առնվազն այն հարցերի շուրջ, որոնք այսօր գոյություն ունեն: Այս հարցերում միգուցե պետք է ինչ–որ չափով անդրադարձ լինի, ինչն իրենց պարագայում մենք առ այսօր չենք տեսել: Շեշտում եմ` աշխատելու կարիք կա բոլոր հարևան, դաշնակից ու այլ գործընկերների հետ:

— Վրաստանում օրենսդրական որոշ սահմանափակումները, որոնք սահմանադրորեն վերաբերում են նախագահին, պատճառ են հանդիսացել կառավարության կողմից նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու համար: Իրականում ի՞նչ խորքային խնդիրներ կան:

Խնդիրն այն է, որ ընտրվելուց հետո այս նախագահը ևս ունեցավ որոշ տարաձայնություններ ինչ-որ թիմի հետ և վերջին տարիներին ակտիվ քննադատությամբ է հանդես եկել այսօրվա իշխանություններին, և վերջին փուլը կարելի է ասել սկսվեց նրանից, երբ անցած տարի Ուկրաինան ու Մոլդովան ստացան Եվրամիության թեկնածու երկրների կարգավիճակ, իսկ Վրաստանի առջև դրվեցին 12 կետանոց նախապայմաններ, և սրա ֆոնին Սալոմե Զուրաբիշվիլին մտածեց, որ կարելի է քաղաքական դիվիդենտներ քաղել: Նա որոշ այցեր ունեցավ Եվրոպական երկրներ, որտեղից իր գործընկերների հետ ճեպազրույցների ժամանակ քննադատում էր իշխանություններին, որոշ բարեփոխումներ չիրականացնելու կամ ոչ լիարժեք իրականացնելու մասով: Ուստի` վերջին իրադարձությունները արդեն դրա տրամաբանական շարունակությունն էր, երբ հայտարարեց, որ գնալու է մի շարք Եվրոպական երկրներ ու փորձելու է աջակցել Վրաստանի Եվրաատլանտյան արտաքին քաղաքականությանը, և ի պատասխան դրան կառավարությունը ու արտգործնախարարությունը հայտարարեցին, որ իր այցերը նպատակահարմար չեն համարում և հստակ ֆիքսեցին, որ պիտի սահմանադրության շրջանակներից նախագահը դուրս չգա: Եղավ դրանից հետո գերմանական այց դեպի Բեռլին, և սկսվեց արդեն իմփիչմենթի գործընթացը, որը պարզ է այսօրվա իրողության մեջ պետք է ընկալել որպես քաղաքական ժեստ և քայլ ինչ-որ մեկի կողմից: Իրականում շատ դժվար է այսօրվա իրենց ունեցած ձայներով իմփիչմենթ անել նախագահին, բայց այստեղ մենք գործ ունենք ներքաղաքական գործընթացի, պայքարի հետ, և այստեղ շատ հստակ է, որ պետք է քննարկել հարցը նախընտրական շրջանում: Ի վերջո, մեկ տարի անց Վրաստանում պառլամենտական ընտրություններ են տեղի ունենալու, և նաև նախագահական ընտրություններ տեղի կունենան, ուստի` այստեղ հստակ է, որ նույնիսկ այսօր իրենք իմփիչմենթ չեն անում, իշխանության մնալով «Վրացական երազանքը»` կա՛մ այդ ժամանակ կսպասի և նոր կարգով նախագահին հենց պառլամենտի ներսում կընտրեն, կա՛մ դրանից շուտ իմփիչմենթով այդ գործընթացը կավարտվի: Այսօր այս ամենը զուտ պրոցեդուրալ քայլեր են, որով իրենք ցույց են տալիս, որ դժգոհ են Սալոմե Զուրաբիշվիլիի քայլերից:

«ԲԱՎԱԿԱՆԻՆ ԲԱՐԴ ՊՐՈՑԵՍՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՊԱՍԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ»

— Պարոն Մելիքյան, իսկ հնարավո՞ր է, որ Վրաստանը փոխում է իր արտաքին վեկտորը:

— Չեմ կարծում, այստեղ հստակ երևում է, որ իրենք դժգոհ են, որ Ուկրաինային ու Մոլդովային քաղաքական որոշմամբ տրամադրվեց այդ կարգավիճակը, իսկ Վրաստանի պարագայում աշխատում են նախապայմանները, դրա համար պետք է այս ամենը ընկալել հետևյալ կերպ. Վրաստանի իշխանությունները ցանկություն ունեն Եվրաատլանտյան արտաքին քաղաքականությամբ շարունակելու իրենց ուղին, բայց նաև որոշ չափով ակնկալում են, որ իրենց գործընկերները չեն միջամտի իրենց ներքաղաքական գործընթացներին` Սահակաշվիլիի գործը լինի, թե` այլ հարցեր: Կարելի է ասել, որ ինչ-որ սառեցում հարաբերություններում Բրյուսելի հետ կա, բայց այս ամենը չի նշանակում, որ իրենք ինչ-որ ձևով վեկտոր են փոխում:

— Իսկ մինչև 2030թ. Վրաստանն ի՞նչ հնարավորություններ ունի` Եվրամիության անդամ դառնալու:

— Երբ Շառլ Միշելը հայտարարեց այս շեմը, դա նշանակում է, որ բավականին երկար ուղի կա, յոթ տարին քիչ չէ, և շատ բաներ կարող են փոխվել: Մենք տեսանք Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից, և յոթ տարվա ընթացքում բավականին բարդ պրոցեսներ կարող են սպասվել, և այստեղ հստակ պետք է խոսել նրա մասին, որ այսօր Վրաստանը ակնկալում է առնվազն թեկնածուի սիմվոլիկ կարգավիճակը ստանալը: Բոլոր պետություններն էլ անելիք ունեն, և այստեղ միգուցե քաղաքական որոշումներ եղան, բայց չեմ կարծում, որ նույնիսկ Ուկրաինայի և Մոլդովայի պարագայում այլ կանոններ աշխատեն: Չնայած պատերազմից և պատերազմական գործընթացի արդյունքներից ևս շատ բան է կախված, ուստի` այստեղ չէի ասի, որ կանխատեսելի է իրավիճակը, թե ինչ կլինի Ուկրաինայում, ինպիսին կլինի Եվրամիության ապագան: Ի վերջո, Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները նաև իրենց վրա են ազդում, բարձր գնով գնված էներգատարները նաև խփում է Եվրոպական երկրների և առաջատար երկրներից մեկի՝ Գերմանիայի տնտեսությանը: Հստակ պետք է տեսնենք Վրաստանի մասով, որ իրենք թե՛ Չինաստանի հետ են ավելի խորացնում իրենց հարաբերությունները, թե՛ փորձում են այնպես անել , որ էլ ավելի չլարվեն հարաբերությունները Ռուսաստանի հետ, որի հետ բավականին ակտիվ առևտրատնտեսական հարաբերություններ ունեն, թե՛ ԱՄՆ–ի հետ են հիմա աշխատում, որպեսզի ազատ առևտրի համաձայնագիր ունենան: Կարելի է ասել, որ Վրաստանը, Եվրաատլանտյան արտաքին քաղաքական ուղի պահելով, դրանով չի սահմանափակվում և աշխատում է տարբեր ուղղություններով դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները:

«ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ ՈՐԵՎԷ ՁԳՏՈՒՄ` ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵՎ ՆԱՏՕ-ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ»

Վրաստանին առայժմ չի հաջողվում անդամակցել ՆԱՏՕ–ին, առաջիկայում կշարունակի՞ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, ունի՞ անդամակցության հնարավորություններ, և ի՞նչ է հուշում այս հարցում վրացական փորձը:

— Վրաստանը այդ ուղին շարունակելու է, Վրաստանը այս վերջերս անցկացրեց ՆԱՏՕ–ի անդամ և գործընկեր երկրների հետ բազմազգ զորավարժություններ, կլինեն նաև այլ զորավարժություններ, ՆԱՏՕ-Վրաստան ուսումնական կենտրոնը գոյություն ունի, աշխատում է, բարեփոխումները արվում են, ուստի` այստեղ, այս ուղուց Վրաստանը ևս չի շեղվում: Բայց այլ բան է՝ ինչքանո՞վ է ՆԱՏՕ-ն պատրաստ ընդլայնմանը, և եթե Եվրամիության պարագայում սուր չի դրված հարցը, ապա ՆԱՏՕ-ի ընդլայնման՝ մեր տարածաշրջանում գործընթացներն էլ ավելի կբարդացնեն աշխարհաքաղաքական իրավիճակը մեզ մոտ և Ռուսաստանի պատասխանին կարժանանան, ուստի` ես չեմ պատկերացնում, որ մոտակա տարիներին Բրյուսելը պատրաստ լինի այս քայլին, ինչը պարզ է իրենց համար էլ և ցույց է տալիս, որ նոր լարվածության ալիք կլինի արդեն մեր տարածաշրջանում: Ի վերջո, ուկրաինական պատերազմի հետ բավականին կապված է այս ամենը, թե կոնֆլիկտն Ուկրաինայում ինչպես կավարտվի, ինչպես կսառեցվի: Չեմ կարծում, որ կլուծվի, բայց առնվազն սառեցման ինչ-որ գործընթացներ կարող են տեղի ունենալ, այս ամենը կարող են ազդել նաև նԱՏՕ-ի ընդլայնման գործընթացի վրա: Եթե մենք համեմատում ենք Հայաստանին ու Վրաստանին, ապա ասեմ, որ Հայաստանն ունի ՆԱՏՕ-ի հստակ համագործակցության ծրագիր, որը 90-ականներից գոյություն ունի` որոշ զորավարժությունների, որոշ այցերի տեսքով: Բայց ես Երևանում չեմ տեսնում որևէ ձգտում` ՀԱՊԿ–ից դուրս գալու և ՆԱՏՕ–ին միանալու ուղղությամբ. ես պաշտոնականը  նկատի ունեմ: Պետք է հասկանալ` մի բան է քննադատել ՀԱՊԿ-ին, մյուս բան է ՀԱՊԿ-ից դուրս գալը, կամ սառեցնել գործունեությունը ՀԱՊԿ-ում: Ուստի` այսօր այս միջանկյալ շրջանով ենք անցնում, որը թույլ չի տալիս կտրուկ քայլեր անելու, պարզապես, վերաիմաստավորվում են այն կապերը և հարաբերությունները, որոնք գոյություն ունեն:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=264693&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ