Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 86-րդ թատերաշրջանը կմեկնարկի Ա. Ն. Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացմամբ

Մշակութային
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 86-րդ թատերաշրջանի բացումը կկայանա ս/թ սեպտեմբերի 16-ին Ա. Ն. Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացմամբ (բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի)։ Ներկայացման առաջնախաղը կայացել է ս/թ մարտի 25-ին։
Սեպտեմբեր ամսվա խաղացանկում կլինեն Ն․ Գոգոլի «Վիյ», Ա․ Գուլչինսկայայի «2+2», Ա․ Չեխովի «Բալենու այգին», Հովհ․ Թումանյանի «Քաջ Նազար», Դ․ Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ», Կ․ Միտանիի «Ծիծաղի ակադեմիա» և այլ սիրված ներկայացումներ։
Այս թատերաշրջանի ընթացքում գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը կբեմադրի Ա. Ս․ Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» (առաջնախաղը կկայանա ս/թ դեկտեմբերի 15-ին)։
Բեմադրիչ Նորա Գրիգորյանը կբեմադրի «Երիտասարդ բժշկի գրառումները» պիեսը՝ ըստ Մ. Բուլգակովի պատմվածաշարի․ աշխատանքներն արդեն սկված են:
ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Վերոնիկա Սարոյանը կներկայացնի Ռ. Կունիի «Հայրիկը սարդոստայնում» կատակերգությունը։
Նախատեսվում է բեմադրել ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Սպանդի Աստվածը» պիեսը (բեմադրիչ՝ Արսեն Խաչատրյան)։
Թատերաշրջանի ավարտին նախատեսվում է բեմադրել Սոֆոկլեսի «Էդիպ արքա» պիեսը (բեմադրիչ՝ Կարեն Ներսիսյան)։
2023 թվականի սեպտեմբերին Կ. Միտանիի «Ծիծաղի ակադեմիա» ներկայացումը կմասնակցի Ղազախստանում անցկացվող «ՏեԱՐՏ-Կոկշե» («TeART-Kokshe») միջազգային թատերական փառատոնին (ք․ Կոկշետաու)։ Ռուսական թատրոնի «Թագավորների խաղը» ներկայացումն ընդգրկված է Խաղաղօվկիանոսյան միջազգային թատերական փառատոնի ծրագրում (ք․ Վլադիվոստոկ)։ Դ. Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։» ներկայացումը կմասնակցի «Հայրենակիցներ» («Соотечественники») ռուսական դրամատիկական թատրոնների XVI միջազգային փառատոնին, որը կանցկացվի Սարանսկ քաղաքում (Մորդովիա):
Թատերաշրջանի ընթացքում նախատեսվում են հյուրախաղեր և փառատոներ՝ Սանկտ Պետերբուրգ, Ռյազան, Վլադիմիր, Սերգիև Պասադ։
Թատերաշրջանի առաջին հատվածում նախատեսվում է թարմացնել նաև բեմի տեխնիկական հագեցվածությունը։
https://iravunk.com/sim/?p=264682&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը