Դատարկ խանութներ, փակ ցուցափեղկեր և հավերժ չավարտվող հացի հերթեր, բայց դա չի նշանակում, որ պետք է դասալիք դառնանք ու լքենք մեր հայրենի խրամատը. Ռազմական գործիչ

Հանդիպում

«Օր-օրի Արցախում վիճակը վատթարանում է, այսինք այսօր ավելի լավ է, քան կլինի վաղը կամ մյուս օրը, օր-օրի վիճակը ծայրահեղից` վերածվում է ծայրահեղ ծանրի: Որպեսզի ավելի ակնառու ներկայացնեմ խոսքերս բերեմ կոնկրետ օրինակներ` հացը գրամներով է, սպառվում են աղի պաշարները, չկան հիգենիկ պարագաներ` օճառ, լվացքի փոշի, մարքող հեղուկներ, էլ չեմ ասում ժամերով տրվող լույսի ու բացակայող գազի մասին: Ունենք դատարկ խանութներ, փակ ցուցափեղկեր, ու  կարծես հավերժ չավարտվող հացի հերթեր, այլ կերպ ասած մոտեցել ենք հումանիտար աղետի վերջին արարարին, բայց սա էլ կդիմանանք, չենք կոտրվի»,-անդրադառնալով ինը ամիս եւ ավել Արցախում առկա լիակատար շրջափակման հետեւանքներին, ասաց արցախյան ռազմական-քաղաքական գործիչ ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԸ:

-Պարոն Բադասյան, Դուք գուցե  դիմանում եք, բայց զուգահեռ իրականության մեջ. նույն Արցախից հնչում են հանրային պահանջներ` ժողովրդին հումանիտար միջանցքը տրամադրելու կոչերով:

-Տեսեք,  ինքս զինվորական եմ եւ իմ բոլոր համեմատությունները տանելու եմ զինվորականի տեսակետից: Հումանիտար միջանցք պահանջող անձիք ինձ համար նման են խրամատում գտնվող դասալիքների, ովքեր մարտի թեժ պահին հանկարծակի  դադարեցնում են պայքարը, բաց թողնում ընկերոջ թիկունքը ու փախչում խրամատից: Այն ինչ այսօր կատարվում է Արցախում ոչ այլ ինչ է, քան պատերազմ, այ՛ո, սա էլ է յուրովի պատերազմ է, ու ով կլքի խրամատը նա ինձ համար, մեղմ ասած, անհասկանալի, հարգանիքի ոչ արժանի մարդ է, ով ուզում է լինի: Նման հայտարարությունները թշնամու համար կարմիր լույս են, չի կարելի: Հասկանում եմ` դժվար է, ինքս եմ ասում վիճակը օրհասական է, բայց դա չի նշանակում, որ պետք է դասալիք դառնանք ու լքենք մեր` արյամբ պաշտպանված հայրենի օջախները:

-Պարոն Բադասյան, նման հայտարարություններ անող անձանց, երբ փորձում ենք Ձեր նշած հիմնավորումներով հակադարձել, ստանում ենք հետեւյալ պատասխանը. «Դուք չգիտեք, թե ինչ է նշանակում սոված երեխային քնացնել, չգիտեք, թե ինչ ցավ է ծեր ծնողիդ դեղ չհասցնելը»:

-Այ՛ո, համաձայն եմ, ծանր է, աններելի ապրումներ ունենք բոլորս, բայց արդեն ինը ամսից ավել դիմադրում ենք չէ՞: Մենք չգիտենք, թե ինչ վիճակում է թշնամին, արդյո՞ք մեր դիմադրելու կամքը նրան քաղաքականապես ուժասպառ չի անում, չգիտենք չէ՞: Արցախը մի մեծ ամրոց է, որը թշնամին, այ՛ո, պաշարել է, բայց մենք դիմադրեցինք չէ՞ ինը ամիս: Այ՛ո, վիճակը գնալով դառնում է աղետալի, հաց չունենք, բայց ունենք անսպառ ջրի պաշարներ, ու փառք Աստծո Աստված մեզ շնորհել է առատ բնություն` ունենք փայտ, ձմեռային մրգեր, կա մինիմալը, որպեսզի սովից չմահանանք: Մեզ միայն մնում է չկոտրվելը, բա պատերազմ է, պատերազմում լինում են եւ զոհեր, եւ մաքառումներ: Նորմալ, իրեն հարգող մարդը նման հայտարարություններ իրեն թույլ չի տա: Ես չգիտեմ ինչպես ենք փրկվելու, բայց գիտեմ, որ մենք ենք մեր գլխի տերը, ուրիշ ոչ ոք:, մենք ենք պարտավոր մեզ փրկելու:

https://iravunk.com/sim/?p=264662&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ