Ադրբեջանը 2-րդ անգամ է թույլատրել Հելեն Դադայանի մարմինը տեղափոխել Արցախ, ապա կրկին արգելել. Պահանջում են որպես տեղափոխման վայր նշել ոչ թե Արցախը, այլ՝ Ադրբեջան

Թեմա

Մեկ ամիս առաջ՝ օգոստոստի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունն արդեն շուրջ 1 ամիս է Գորիսում է։

Հելենի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը «Փաստինֆոյին» պատմեց, որ 3 օր առաջ աղջկա մարմինը Արցախ տեղափոխելու հարցում որոշակի առաջընթաց էր նկատվել, ադրբեջանական կողմը երկրորդ անգամ թույլատրել էր կազմակերպել Հելենի մարմնի տեղափոխումն Արցախ, սակայն վերջին պահին կրկին արգելել ։

«Խաղաղապահ զորքերի նոր հրամանատարի հետ և Արցախի նոր իշխանությունների ջանքերով սառույցը տեղից շարժվել էր, շտապ օգնության մեքենայով Հելենի մարմինն հասցրել էինք անցակետ, սակայն ադրբեջանական կողմն ասաց, որ միայն Կարմիր Խաչի միջոցով կարող ենք իրականացնել տեղափոխումը։ Արդյունքում, էլի սկսվեցին փաստաթղթային հարցերը։

Ադրբեջանական կողմը պահանջում է, որ Կարմիր Խաչը փաստաթղթերում տեղափոխման վերջնակետ մատնանշված լինի ոչ թե Արցախի Հանրապետություն, այլ Ադրբեջանի Հանրապետություն, սակայն հայկական կողմում այս ձևակերպմանը ընդդիմանում են։ Կարմիր Խաչից ես էլ հույս չունեմ, նրանց միջոցով տեղափոխումն անհնարին է»։

Սաֆարյանի փոխանցմամբ՝ ակնկալում են, որ այսօր կամ վաղը կհրապարակվի Հելենի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով ՄԻԵԴ-ի որոշումը։ «Մեր դիմումը արդեն շուրջ մեկ շաբաթ է դատարանում է, 3-7 օրյա ժամկետում են, սովորաբար, նման հարցերը քննվում եւ ժամկետն արդեն լրանում է, կարծում եմ պատասխան կունենանք շուտով»։

Հելենի մորեղբայրն ասաց, որ այս պահին աղջկա մարմինը պահվում է +2 ջերմաստիճանում, սակայն բժիշկներն ասում են, որ անգամ այդ ջերմաստիճանում երկար պահել չի կարելի։ «Դատաբժիշկն ասում է, որ ամենաօպտիմալ ջերմաստիճանն է, ճիշտն ասած՝ չգիտեմ, թե դեռ որքան ժամանակ կարելի է այսպես պահել մարմինը, ամեն դեպքում՝ արդեն կրիտիկական իրավիճակ է»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 12 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Վիրավորների թվում է նաև «ZIL»–ի վարորդը, ում մեղադրանք է առաջադրվել։

Ողբերգական վթարի ուղևորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղևորությունից։

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ