Արցունքներով, ծափերով ու անչափելի ափսոսանքով վերջին հրաժեշտը տվեցին կրկնակի ոսկե մեդալակիր, դերասան ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Մշակութային

Արցունքներով, ծափերով ու անչափելի ափսոսանքով մշակութային հանրույթը վերջին հրաժեշտը տվեց կրկնակի ոսկե մեդալակիր, դերասան ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ: Լինելով թունդ հայրենասեր` նա միշտ էլ քննադատում էր այն բացասականը, ինչ կատարվում է երկրում: Մեր վերջին հարցազրույցի ժամանակ սիրված արտիստը խոսում էր շատ հիասթափված… Նա այդպես էլ չհաշտվեց հետպատերազմյան իրողության հետ: Խոր ցավ էր ապրում, փոթորկվում` տապակվելով ոչ միայն անձնական ողբերգությունների չսպիոցող վերքերի մեջ, այլև տառապում էր հայրենիքի համար: «Իրավունքի» խմբագրական անձնակազմը ցավակցում է նրա ընտանիքին, ընկերներին, հայ հանդիսատեսին ու հեռուստադիտողին և ներկայացնում նրա վերջին հարցազրույցը:

Սամվել Սարգսյանը մեզնից տեղեկացավ, որ Շուշին հանձնվել է, և գիշերը Նիկոլ Փաշինյանը ստորագրել է նոյեմբերի 9–ի աղմկոտ հայտարարությունը: Ցասումն անսահման էր…

«Բայց նա ի՞նչ իրավունք ունի Արցախի անունից կապիտուլյացիայի թուղթ ստորագրել: Դու արցախցի՞ ես, այնտեղի նախագա՞հն ես, ո՞վ ես: Արցախը համարվում է առանձին պետություն: Դեռ այն ժամանակ, երբ զբաղեցրեց վարչապետի պաշտոնը, ասում էի՝ նա ո՞վ է, երկուսուկես տարվա մեջ ոչ մի խոստում չի կատարել: Ընդհակառակը՝ ինչքան վնաս, վատություն կա, իրենից է դուրս եկել: Ով ձայն է բարձրացրել կա՛մ ձերբակալել են, կա՛մ ուղարկել ստուգումների: Անուններ չեմ տալիս, որովհետև բոլորը գիտեն նրանց: Հինգ հազար տղա ենք կորցրել… Նրանք իրենց կյանքի գնով գնացել են պաշտպանելու հայրենիքը, ու դու վերցնում ես և հանձնո՞ւմ: Այդ տղերքի թափած արյունը, իրենց կյանքը քեզ համար ոչինչ չի՞ նշանակում: Հավաքել ես քո թիմակիցներին, նրանց պաշտոններ, պարգևատրումներ ես տալիս այն ժամանակ, երբ ժողովուրդն անապահով և գործազուրկ է: Ինչի՞ առթիվ, ի՞նչ են արել, որ գալիս կողքիդ նստում են, դու ինչ ասում ես, իրենք ձեռք են բարձրացնում, ու դա անցնում է, որովհետև իրենք շատ են: Իսկ ով ձեռք չի բարձրացնում և դեմ է խոսում, հանում են աշխատանքից կամ ձերբակալում: Դու ֆաշի՞ստ ես, Հիտլե՞րն ես: Չեմ հասկանում` սա ֆաշիստական երկի՞ր է»,– հարց էր բարձրացնում արտիստն ու բարկությունը փորձում խեղդել ծխախոտի ծխածածկույթում:

Արտիստը հիշեց նաև, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում, թե «Շուշին դժբախտ, դժգույն քաղաք է»:

«Այսինքն՝ եթե իր ասելով, դժգույն քաղաք է, ուրեմն` պետք էր հանձնեի՞ն: Մեզ պետք չի՞ այդ քաղաքը: Այդ քաղաքի համար մարդիկ կյանք են տվել, արյուն են թափել, իրենց ջահել կյանքն են զոհել, որ շատ հանգիստ ասես՝ տվեք, թող գնա՞: Չեմ հասկանում, նա մարդկություն, նամուս, տղամարդկություն չունի՞: Նա գյուղացի չի, այլ՝ գեղցի է, իսկ զարգացած գեղցին վտանգավոր կենդանի է», – շեշտում էր Սամվել Սարգսյանը:

Արտիստի զայրույթը մեծ էր նաև համավարակի շրջանում այս իշխանության որդեգրած քայլերից, այն ժամանակ քաղաքապետի պաշտոնում հայտնված դերասան Հայկ Մարությանից:

«Վրացիները, երբ համավարակը սկսվեց, ժողովրդին ազատեցին հարկերից, որովհետև մարդիկ աշխատանք չունեին: Սրանք հակառակն արեցին` գները բարձրացրին, հարկերն ավելացրին: Բացի վատությունից, լավություն արե՞լ են: Մի օգուտ տվե՞լ են ժողովրդին: Այնպիսի մարդկանց են նշանակում պաշտոնների, որոնք այդ գործից գաղափար չունեն՝ կիսադերասան քաղաքագետից սկսած»,– ասում էր արտիստն ու փորձում նյարդերը պարպել` կրկին ծխախոտը ձեռքը վերցնելով:

Խոսելով հայ–ռուսական հարաբերությունների մասին` արտիստը շարունակեց իրեն բնորոշ անկեղծությամբ` ամեն ինչ կոչել իրենց անուններով.

«Պուտինը շատ լավ, գիտակից, խելացի նախագահ է, բայց չի ընդունում Փաշինյանին, որովհետև տեսնում է, թե նա ով է: Գյումրիից սկսած` ամեն տեղ ռուսական բանակ կա: Ռուսների նկատմամբ վախից է, որ այսքան ժամանակ պատերազմ չի եղել: Այս պատերազմում հաղթելու էինք… Կռվող տղերքը իրենց կյանքը զոհեցին հաղթելու համար… Ու կհաղթեին, որովհետև թուրքերը վախկոտ ժողովուրդ են: Ուղղակի նրանք շատ են, ու Թուրքիան էլ իրենց կողմից է: Դրա համար վարչապետը պետք է ռուսներին ավելի մոտենար, որ նրանք օգնեին մեզ: Մխիթար Սպարապետը, Վարդան Մամիկոնյանը, Աղբյուր Սերոբը՝ մեր այդ հերոսները գնացել հանձնվե՞լ են»,– մեր հարցերը կիսատ թողնելով` արտիստն ինքն էր հարցեր բարձրացնում ու պատասխան փնտրում` թաքցնելով արցունքները: Նա վստահ էր` եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանար, «Իսկանդերն» էլ կկիրառվեր, ինչպես հարկն էր:

Սամվել Սարգսյանն այն համարձակներից էր, որ երբ լռում էին արվեստագետներից շատերը, նա ուղիղ զգուշացնում էր. «Ազգանունն ի՞նչ է… Փաշինյան չէ՞… Թուրքական «փաշա» բառից է գալիս, ազգանունը կդարձնի` Փաշինով և վերջ… Նա Ադրբեջանի ուղարկած շպիոնն է, որովհետև այն, ինչ անում է, միայն թշնամին կաներ: Կարևորը` ինքը լավ է, վաղը նեղն ընկնի, այնքան հնարավորություններ արդեն ունի, որ կգնա ուրիշ երկիր: Կգնա Թուրքիա կամ Ադրբեջան, իրենք հաստատ կընդունեն»:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում