Կառավարությանն է հանձնվել Սնուփ Դոգի միջոցառումը չեղարկելու հանրագիրը
Շոու բիզնես
Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Սեպտեմբերի 12-ին ամփոփվեց Սնուփ Դոգի միջոցառումը չեղարկելու և Կառավարության կողմից ընդունված Ծրագրի համար նախատեսված 6 միլիոն դոլար գումարը ՀՀ սահմանների պաշտպանությանն ուղղելու կոլեկտիվ հանրագրի առցանց ստորագրահավաքը:
Արդյունքում հանրագիրը ստորագրել են 4121 (4116+5) մարդ:
Պատվախնդիր քաղաքացիների տպված ստորագրաթերթիկները հանձնվեցին ՀՀ կառավարությանը:
Շնորհակալություն բոլոր ստորագրողներին իրենց քաղաքացիական դիրքորոշման համար:
Հիմա կսպասենք հայրենի Կառավարության արձագանքին»:
https://iravunk.com/sim/?p=264622&l=am/