Գտեք գնդակի լեզուն. Ֆուտբոլի լեգենդը բացահայտում է ֆուտբոլում հաջողության հասնելու միակ բանաձեւը

Տեսանյութեր

«Արարատ-73»-ի գլխավոր մարզչի, 96-ամյա Նիկիտա Սիմոնյանի հետ զրուցել ենք նրա  առաջին հաղթանակի, սպորտային կարիերայում հաջողության հասնելու գրավականի եւ հայ ֆուտբոլիստների ներկա պոտենցիալի մասին:

Հիշեցնենք, Նիկիտա Սիմոնյանը ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 12-ին, Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Ներկայումս նա զբաղեցնում է ՌՖՄ առաջին փոխնախագահի և ՌՖՄ տեխնիկական կոմիտեի նախագահի պաշտոնները: Նա ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ է, Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն՝ երկրի առաջնության խաղերում։

Մեր զրույցի ընթացքում 97-ամյա մեր հայրենակիցը գտնվում էր աշխատավայրում ՌՖՄ-ում, լեգենդար հայից նախ փորձել ենք հետաքրքրվել թե ինչպես է գնահատում հայկական ֆուտբոլը եւ հայ ֆուտբոլիստների հնարավորությունները.

-Ցավոք տարիքիս հետ տեսողության հետ կապված խնդիրներ են առաջնանում, անկեղծ կասեմ` չեմ հետեւում հայկական ֆուտբոլին, բայց հասկանալի է, որ հայկական թիմը մրցում է պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմերի հետ, եւ այդ իսկ պատճառով կարելի է ջանք թափել, ավելի լավ պատրաստվել հաշվի առնելով մրցակիցների հնարավորություններն ու պատրաստվածությունը: Ես հայ ֆուտբոլիստներին հաջողության հասնելու մի բանաձեւ կարող եմ առաջարկել. «Գտեք գնդակի լեզուն եւ այն կծառայի Ձեր հաղթանակին, մնացածը հաջողության հարց է»: Յուրաքանչյուր մասնագիտության մեջ ամենակարևորը ջանասիրությունն է, կարգուկանոնը և գործի հանդեպ հարգանքը:

-Ինչպե՞ս սկսեց ձեր սպորտային ճանապարհը:

– Ամեն ինչ սկսվեց Դինամոյի թիմից, որտեղ իմ առաջին մարզիչը դարձավ Շոթա Լոմինաձեն: Մարզիչներ Վլադիմիր Գորոխովն ու Աբրամ Դանգուլովը ևս կարևոր դեր խաղացին իմ կյանքում, նրանք ինձ նկատեցին «Դինամո»-ի կազմում՝ Մոսկվայի «Կրիլյա Սովետով» թիմի հետ խաղում, որտեղ ես երկու գոլ խփեցի և մենք հաղթեցինք: 1946 թ.-ին տեղափոխվեցի Մոսկվա, և ինձ առաջարկեցին դառնալ «Կրիլյա Սովետով»-ի խաղացող: Մոսկվայում մնալու տեղ չունեի: Վլադիմիր Գորոխովը և նրա կինը` Կլավդիա Իվանովան, իրենց երկու երեխաների հետ ապրում էին մեկ սենյականոց բնակարանում: Եվ նրանք ինձ առաջարկեցին ապրել իրենց մոտ: Ես գիշերում էի խորդանոցում՝ սնդուկի վրա: Այդպես ապրեցի երեք տարի, և մինչ այժմ շնորհակալ եմ նրանց, որ երկրորդ ծնողի պես դարձան ինձ համար:

-Կպատմե՛ք ձեր առաջին հաղթանակի մասին:

– Շատ հաղթանակներ եղան, բայց մեկն անմոռանալի էր՝ 1956 թ.-ի Օլիմպիական խաղերը, որոնք տեղի ունեցավ Ավստրալիաի Մելբուռն քաղաքում: Ես երկու գոլ խփեցի և մենք դարձանք օլիմպիական չեմպիոն: Ինչպես նաև, 1958 թ.-ին ԽՍՀՄ ազգային հավաքականը հաղթանակ տարավ աշխարհի առաջնությունում: Սպարտակը նվաճեց ԽՍՀՄ գավաթը: Ֆուտբոլային իմ ողջ կարիերայի ընթացքում ես խփեցի 160 գոլ և դարձա լավագույն ռմբարկու, մասնակցեցի չորս առաջնությունների և երկու ԽՍՀՄ գավաթների:

-1973-ին Դուք մարզում էիք Երևանի «Արարատ» թիմը, որը նվաճեց ԽՍՀՄ Գերագույն գավաթը և դարձավ մրցաշրջանի չեմպիոն: Ի՞նչ զգացումներ ունեիք հաղթանակից հետո:

– Ինձ համար դա կյանքիս ամենակարևոր և երջանիկ պահերից մեկն է: Հաղթանակը մեծ ուրախություն էր իմ բազմաչարչար ազգի համար: Յուրաքանչյուր մասնագիտության մեջ ամենակարևորը ջանասիրությունն է, կարգուկանոնը և գործի հանդեպ հարգանքը:

«Արարատ-73»-ը մի թիմ է, որի անունը ոսկե տառերով գրված է հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Ապրեն տղաները: Ինձ համար հաղթանակը ամենակարևորն էր, քանի որ խաղը նայում էր իմ մայրը էր և երջանիկ էր:

-Ո՞րն է հաջողության բանալին:

– Տաղանդ, քրտնաջան աշխատանք և սեփական ուժերը ցուցադրելու հարթակ:

-Եվ վերջում ինչի՞ մասին եք երազում:

-Խաղաղության մասին, մի-միայն խաղաղության, որ լռեն աշխարհի բոլոր զենքերը: Ուզում եմ, որ հայ-ռուսական բարեկամությունը միշտ մնա ամենաբարձր մակարդակի վրա, ես մի ցանկություն ունեմ, որ անկախ նրանից, թե ինչ կորոշի ՀՀ ղեկավարը պարոն Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունները հանկարծ չտուժեն:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում