Կհաջողվի՞ Նիկոլի թռիչքը դեպի արեւմուտք

Վերլուծություն

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ե­թե ան­գամ կա­յա­նա եւ գոր­ծի Ռու­սաս­տան–Ադր­բե­ջան–Ար­ցախ բա­նակ­ցա­յին հար­թութ­յու­նը (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=264560&l=am), սա դեռ չի նշա­նա­կում, որ վեր­ջա­կետ է դրված նաեւ Հա­յաս­տան–Ադր­բե­ջան եւ Հա­յաս­տան–­Թուր­քիա խնդիր­նե­րին:

Այն, որ նա­խօ­րեին Նի­կո­լը եր­կար–բա­րակ խո­սում էր Էր­դո­ղա­նի հետ, ի­հար­կե, Հա­յաս­տա­նի հա­մար ա­ռանց­քա­յին նշա­նա­կութ­յան հարց էր, ան­կախ նրա­նից, թե ի­րա­կա­նում ինչ են խո­սել: Բուն փաս­տը ներ­կա սրա­ցում­նե­րի ֆո­նին հենց այդ խո­սակ­ցութ­յունն է, որ մեկ բան է նշա­նա­կում՝ Թուր­քիա­յին ներ­քա­շել հայ–ադր­բե­ջա­նա­կան եւ ար­ցախ­յան գոր­ծըն­թաց: Օ­րի­նակ, թյուր­քա­գետ Վա­րու­ժան Գե­ղամ­յա­նը այդ փաս­տը ներ­կա­յաց­նում է այս­պես. «Հե­ռա­խո­սազ­րույ­ցը տե­ղի ու­նե­ցավ Ար­ցա­խի նա­խա­գա­հի ընտ­րութ­յուն­նե­րից ան­մի­ջա­պես հե­տո։ Ուս­տի զրույ­ցի հիմ­նա­կան թե­ման Ար­ցախն էր։ Փաս­տա­ցի Հա­յաս­տա­նը պաշ­տո­նա­պես թույլ է տա­լիս Թուր­քիա­յին լի­նել ար­ցախ­յան հա­կա­մար­տութ­յան կողմ: Ս­րա­նից ա­ռաջ դի­վա­նա­գի­տա­կան մա­կար­դա­կում մենք մշտա­պես Թուր­քիա­յի այդ փոր­ձե­րը տա­պա­լել ենք։ Այժմ ինք­ներս ենք բե­րում Թուր­քիա­յին եւ ներգ­րավ­վում խա­ղի մեջ»: Նաեւ, որ. «Թուր­քիա­յի նա­խա­գա­հի հետ խո­սե­լով՝ հայ­կա­կան կող­մը լե­գի­տի­մաց­րել է Թուր­քիա­յի ազ­դե­ցութ­յան տա­րա­ծու­մը մեր միկ­րո–տա­րա­ծաշր­ջա­նում՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սում…»:

Այս­պի­սով, այս հե­ռա­խո­սազ­րույ­ցով, ա­ռա­վել եւս, որ դա ըն­թա­ցավ Հա­յաս­տա­նում կազ­մա­կերպ­ված հայ–ա­մե­րիկ­յան զո­րա­վար­ժանք­նե­րի մեկ­նարկին զու­գա­հեռ, Նի­կո­լը հեր­թա­կան ան­գամ հաս­տա­տեց, որ դե­պի Ա­րեւ­մուտք նրա ե­րա­զանք­նե­րի շրջա­դարձն ան­խու­սա­փե­լիո­րեն անց­նում է Թուր­քիա­յով, այ­սինքն, որ այդ շրջա­դար­ձով Հա­յաս­տա­նի հա­մար ա­ռա­վե­լա­գույ­նը կա­րող է սահ­ման­վել այն տեղն ու դե­րը, ո­րը սահ­ման­վում էր տխրահ­ռչակ «Ա­լեք­սանդ­րո­պո­լի պայ­մա­նագ­րով»: Եվ, թե­րեւս, պա­տա­հա­կան չէր, որ դրան հա­ջոր­դեց նաեւ ՌԴ նա­խա­գա­հի հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րով Պու­տի­նը եւս մեկ ան­գամ հի­շեց­նեց, որ Հա­յաս­տա­նի ներ­կա վի­ճակն ա­ռաջ է ե­կել հայտ­նի «5+2» սցե­նա­րի մեր­ժու­մով, եւ շատ ա­վե­լի է ծան­րա­ցել այն բա­նից հե­տո, երբ, ըստ Պու­տի­նի. «Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րութ­յունն, ըստ էութ­յան, ճա­նա­չեց Ադր­բե­ջա­նի ինք­նիշ­խա­նութ­յու­նը Ղա­րա­բա­ղի նկատ­մամբ: Եվ Պ­րա­հա­յի ի­րենց հայ­տա­րա­րութ­յան մեջ նրանք պար­զա­պես դա ար­ձա­նագ­րել են թղթի վրա»:

­Նի­կո­լը մինչ այդ Հան­րա­յի­նի ե­թե­րում շա­րու­նա­կեց հե­քիաթ­ներ պատ­մել Ալ­մա-Ա­թա­յի հա­մա­ձայ­նագ­րի մա­սին, նաեւ փոր­ձե­լով ար­դա­րա­նալ, կապ­ված նրա հետ, որ Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում ճա­նա­չելն էր, որ Բաք­վի հա­մար լուրջ հիմք դար­ձավ՝ սահ­մա­նին ան­ցա­կետ տե­ղադ­րե­լու հա­մար, թե. «Այդ հայ­տա­րա­րութ­յամբ Հա­յաս­տա­նը փոր­ձել է ար­ձա­նագ­րել ի­րադ­րութ­յան ու ճգնա­ժա­մի լուծ­ման ճար­տա­րա­պե­տութ­յան մա­սին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը, ինչ պայ­մա­նա­վոր­վել ենք Ադր­բե­ջա­նի հետ Բր­յու­սե­լում: Մենք ցույց ենք տա­լիս, որ մենք հա­վա­տա­րիմ ենք այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յա­նը: Ադր­բե­ջա­նը միշտ չէ, որ ցույց է տա­լիս հա­վա­տար­մութ­յու­նը պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին…»: Միայն թե «մո­ռա­նա­լով» մեկ պարզ բա­նի մա­սին՝ բա ե­թե Ադր­բե­ջա­նը հա­վա­տա­րիմ չի մնում, ին­չո՞ւ եք հետն ինչ–որ բան պայ­մա­նա­վոր­վում: Նույն հե­քիաթ­ներն էին նաեւ ներ­կա հա­կա­ռու­սա­կան քայ­լե­րը «ար­դա­րաց­նե­լու» փոր­ձե­րի ժա­մա­նակ: Գ­նաց–հա­սավ այն մտքին, թե՝ «Իմ կնոջ այ­ցը Ուկ­րաի­նա պետք չէ քա­ղա­քա­կա­նաց­նել…»: Տես­նես ի­րոք դժվա՞ր է գի­տակ­ցել, որ երբ այս ի­րա­վի­ճա­կում ո­րե­ւէ ղե­կա­վար կնոջն ու­ղար­կում է իր պաշ­տո­նա­կան դաշ­նակ­ցի թշնա­մու մոտ՝ ինչ–որ ա­նի­մաստ հան­դի­պում­նե­րի, դա ա­մեն մի նոր­մալ մարդ կա­րող է միայն քա­ղա­քա­կան տե­սանկ­յու­նից բա­ցատ­րել: Կամ Հ­ռո­մի ստա­տու­տի հար­ցը. «Մենք դա վա­վե­րաց­նում ենք, ո­րով­հե­տեւ ու­զում ենք, որ մաս­նա­վո­րա­պես 2022–ի սեպ­տեմ­բե­րի դեպ­քե­րը, 2021–ի մա­յի­սի դեպ­քե­րը մի­ջազ­գա­յին քրեա­կան դա­տա­րա­նում քննութ­յան ա­ռար­կա դառ­նան…»: Լո՞ւրջ, հի­մա Ա­լիե­ւի հետ բա­նակ­ցո՞ւմ եք, թե՞ ու­զում եք նրան մի­ջազ­գա­յին դա­տա­րան­նե­րով վա­խեց­նել, ո­րի վրա, ինչ­պես ցույց տվեց Լա­չի­նի մի­ջանց­քի պատ­մութ­յու­նը, նույն Ա­լիե­ւը թքած ու­նի:

­Մի խոս­քով, այն տպա­վո­րութ­յունն էր, թե Նի­կոլն ու­զում է ինչ–որ ա­նի­մաստ ար­դա­րա­ցում­նե­րով ցույց տալ, թե ին­քը Մոսկ­վա­յի հետ թշնա­մութ­յան ու­ղին չի բռնել: Բայց այն, որ հա­ջոր­դեց Պու­տի­նի հի­շա­տակ­ված պա­տաս­խա­նը, հու­շում է, որ Մոսկ­վա­յում այդ ար­դա­րա­ցում­նե­րին ե­րե­ւի չեն էլ նա­յել:

Ու նո­րից ամ­բողջ հարցն այն է, թե Նի­կո­լը կկա­րո­ղա­նա՞ դե­պի Ա­րեւ­մուտք նման շրջա­դարձ ի­րա­կա­նաց­նել, ե­թե նաեւ Ար­ցա­խում է կորց­րել վե­րահս­կո­ղութ­յու­նը: Բա­քուն, հի­շեց­նենք, նա­խօ­րեին նաեւ Ի­րա­նին մե­սիջ հղեց, թե պա­տե­րազ­մել չի ու­զում՝ իր այս զո­րա­շար­ժե­րին ինչ–որ տա­փակ բա­ցատ­րութ­յուն տա­լով: Մ­յուս կող­մից այն, որ Նի­կո­լի հետ խո­սե­լուց հե­տո, Էր­դո­ղա­նը գրե­թե ան­մի­ջա­պես էլ զան­գա­հա­րեց Պու­տի­նին, թե­րեւս իր հեր­թին է ակ­նար­կում, որ Թուր­քիան դժվար թե այս պա­հին ի­րոք մտա­ծում է Ռու­սաս­տա­նի հետ ու­ղիղ բախ­ման գնա­լու մա­սին: Ո­րե­րորդ ան­գամ կրկնենք. տա­րա­ծաշր­ջա­նում պա­տե­րազմ կամ խա­ղա­ղութ­յան հետ կապ­ված ո­րե­ւէ լուրջ լծակ Նի­կո­լը չու­նի. այդ հար­ցերն այլ ու­ժե­րի դաշ­տում են: Ու ա­մեն ինչ հու­շում է, որ այդ ու­ժե­րը գո­նե այս պա­հին պա­տե­րազ­մել չեն ու­զում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=264561&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը