Հ1-ը լռել է վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքի մասին, բայց տարածում է ՔՊ-ի հերքումները. ԻՔՄ

Իրավական

Հ1-ը լռել է վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքի մասին, բայց տարածում է ՔՊ-ի հերքումները: Այս մասին իր հոդվածում նշել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Նանե Մանասյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Ակտիվիստ Արթուր Չախոյանը սեպտեմբերի 8-ին ֆեյսբուքյան իր օգտահաշվում հրապարկել էր տեսանյութ, որում արձանագրում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրս է կիրառում։

Չախոյանը, մասնավորապես, կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի՝ վարչական շրջաններից մեկում երևանցիների հետ հանդիպման մասնակիցների թվում արձանագրել էր քաղաքապետարանին և համայնքապետարաններին ենթակա կրթական, մշակութային և այլ հաստատություններից աշխատակիցների ներգրավում՝ թվով մոտ 780 հոգի։

Տեսանյութի հրապարակումներին հաջորդել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերքումը։ Կուսակցության՝ սեպտեմբերի 9-ի հայտարարության մեջ նշվում էր, թե իրենք բացառում են «ստիպողաբար, նյութապես շահագրգռելով կամ այլ ապօրինի եղանակով մեր հավաքներին մարդկանց մասնակցությունն ապահովելը»։

«Մենք դա համարել և համարում ենք արատավոր երևույթ քաղաքական պրոցեսներում, և եթե կամայական մեկը կամայական քաղաքական ուժի՝ այդ թվում մեր, հավաքին մարդկանց մասնակցություն ապահովելու համար կդիմի նման քայլերի, ապա թող պատրաստ լինի կրել դրա բոլոր քրեաիրավական հետևանքները։ Ու մեր շտաբը հենց շահագրգիռ է լինելու, որպեսզի այդ քրեաիրավական պատասխանատվությունը վրա հասնի»,- մասնավորապես, նշված էր հայտարարության մեջ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այս հայտարարությունն ամբողջությամբ արտատպել է նաև Հանրային հեռուստաընկերության լրատվական ալիքի կայքը։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը», սակայն, մշտադիտարկելով Առաջինի լրատվականի կայքը, պարզեց, որ այն որևէ կերպ չի անդրադարձել Չախոյանի՝ վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահման վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ուղղված՝ մեղադրանք պարունակող տեսանյութերին, որոնք, ի դեպ, լայնորեն տարածվել էին սոցիալական մեդիայում։

Մենք մշտադիտարկեցինք նաև հեռուստաընկերության «Լուրերի»՝ սեպտեմբերի 7-ի, 8-ի և 9-ի բոլոր թողարկումներն ու պարզեցինք, որ դրանք ևս չեն լուսաբանել Չախոյանի՝ վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ ՔՊ-ին ուղղված՝ մեղադրանքներ պարունակող տեսանյութը։

Սեպտեմբերի 12-ին հեռուստաընկերության «Հարցազրույցի» եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ մեղադրանքներին՝ նշելով, որ կուսակցությունը «չի կարող այդպիսի գործելակերպ ունենալ, քանի որ դա հակասում է կուսակցության էությանը և արժեքներին»։

Ի պատասխան հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, որ կա այդ մասին փաստող տեսանյութ, Փաշինյանը ասել է, թե «յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա օբյեկտիվ քննության»։

«Ես՝ որպես կուսակցության վարչության նախագահ, կարող եմ ասել, որ ցանկացած նման դեպք կունենա օրենքով սահմանված կարգով գնահատական։ Իհարկե, եթե հանկարծ չպարզվի, որ խոսքն օրինական գործունեության մասին է»,- ասել է Փաշինյանը։

Այսպիսով, Հանրային հեռուստաընկերությունը հրապարակում է հերքում մի թեմայի՝ իրադարձության, միջադեպի վերաբերյալ, որը չի լուսաբանվել իր եթերում, լրատվական ալիքի կայքում կամ որևէ այլ ռեսուրսի միջոցով։

 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)