Արա Ավագյանը գլխավորել է ՎՏԲ-Հայաստան Բանկը

Տնտեսություն

Արա Ավագյանը նշանակվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի պաշտոնի։ Նոր ղեկավարը կշարունակի զարգացնել բանկի գործունեությունը երկրում՝ բարձրացնել բանկի ֆինանսական ցուցանիշները, ներգրավել հաճախորդներ, ներդնել շուկայում նոր պրոդուկտներ և բարելավել հեռահար սպասարկման ծառայությունները:

Արա Ավագյանը ավարտել է Երևանի  տնտեսաիրավագիտական համալսարանը։ Ֆինանսական ոլորտում աշխատում է ավելի քան 25 տարի ։ ՎՏԲ-Հայաստան Բանկում սկսել է աշխատել 2020թ․-ից՝ որպես բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն։ Անցյալ տարվա հուլիսին նշանակվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի:

«Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկը սպասարկում է երկրի ավելի քան 380 հազ․ մանրածախ և 11 հազ. կորպորատիվ հաճախորդների։ Երկրի կենսաթոշակային տարիքի բնակչության ավելի քան 20%-ը կենսաթոշակ է ստանում մեր բանկի քարտերով։ Մենք շուկայում ակտիվորեն զարգացնում ենք միջազգային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ, որոնք թույլ են տալիս կարճ ժամանակում գումարներ ուղարկել հարազատներին և ընկերներին։ Մեր հիմնական խնդիրն է պահպանել և շարունակել ամրապնդել մեր դիրքերը երկրի բանկային շուկայում՝ ներգրավելով նոր հաճախորդներ, վերափոխելով ցանցի աշխատանքը և ներդնելով նոր պրոդուկտներ ու ծառայություններ», - նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2004թ․-ից հանդիսանում է ռուսաստանյան ՎՏԲ բանկի դուստր ընկերություն։ Բոլոր սեգմենտների հաճախորդներին հասանելի են բանկի 53 մասնաճյուղեր, ավելի քան 200 բանկոմատ և 50-ից ավելի վճարային տերմինալներ ամբողջ երկրի տարածքում:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

https://iravunk.com/sim/?p=264513&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը