Գեպոլիտիկ տգիտության և գեղցի շուստրիության խյուս՝ դավաճանության համով. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանի հարցազրույցի մասին

Վերլուծություն

Փաշինյանի վերջին հարցազրույցը Հանրայինին, կանխատեսելիորեն վատն էր, լի իրեն բնորոշ ստերով, անբարոյականությամբ և տգիտությամբ: Վստահ եմ, որ հանրային քննարկումների տիրույթում դրանք բացահայտվել և մեկնաբանվել են հայ հասարակության համար ընկալելի ծավալով և շեշտադրումներով: Մի քանի դրվագների վրա հարկ եմ համարում հրավիրել ընթերցողի ուշադրությունը:

1. Արցախի նախագահի ընտրությունների մասին

Արցախի նոր ղեկավարի ընտրությունը չշնորհավորելու փաստն անգամ այդքան աղաղակող և նողկալի չէր, որքան Նիկոլի «հիմնավորումներն» այդ առիթով: Ամեն ինչ պարզ է, և երկիմաստության տեղ չի թողնում: Այդ բառակույտը լսելու ընթացքում ակամայից հիշեցի Էրդողանի ընտրությունների կապակցությամբ ՔՊ-ական օրգաստիկ արձագանքը, շնորհավորանքները և Փաշինյանի հանրային ստորացման արարողությունն Անկարայում Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը:

Մի հետաքրքիր դրվագ ես հիշեցնեմ: Ըստ մամուլի հրապարակումների, որոնք այդպես էլ չեն հերքվել, Փաշինյանը որպես նվեր՝ Էրդողանին տարել էր նրա դիմանկարով ձեռագործ գորգ: Հաշվի առնելով, թե որքան ժամանակ է պետք ձեռքով անգամ միջին չափսերի գորգ գործելու համար, ակնհայտ է, որ Նիկոլն Էրդողանի ընտրություններին պատրաստվել էր վաղօրոք՝ անցնելով սույն ռեգիոնալ ինտիմից առաջ անհրաժեշտ հիգիենիկ և կոսմետիկ պրոցեդուրաները: Եվ այս ամենն ընդգծում է Արցախի նախագահի ընտրության կապակցությամբ Փաշինյանի պահվածքի դիսոնանսը:

2. Արցախի մասին

Արցախի մասին խոսելիս Նիկոլը մեկ այլ, էլ ավելի վտանգավոր շեշտադրում արեց, այսպես ասած, «ձեռքի հետ» կոչ անելով չքաղաքականացնել Ադրբեջանի կողմից բլոկադայի ենթարկված Արցախի ժողովրդի մարդասիրական աղետը:

Այս պնդումը թե՛ իրենց դավաճանական քաղաքականության շարքից է, թե՛ կլինիկական տգիտության արտահայտում: Խուսափելով քաղաքականացնել այդ աղետը՝ Նիկոլը փորձում է մեխ խփել Արցախի պետականության և ապագայի դագաղին. սա անառարկելիորեն տեսանելի է: Բայց…Անգամ իր իսկ որդեգրած հակաարցախյան գիծը տանելու տեսակետից սա մտավոր իմպոտենցիայի համախտանիշ է առնվազն 2 պատճառով:

Առաջինը, այդ հումանիտար աղետն անթրոպոգեն է (մարդաստեղծ), ոչ թե տեխնոգեն կամ բնական արհավիրքի հետևանք: Այսինքն՝ ինքնին քաղաքական է:

Երկրորդը, անգամ նիկոլական՝«Արցախի հայ բնակչության իրավունքներ և անվտանգություն» բանաձևի շրջանակներում, որով փոխարինման փորձեր են արվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, և որն առաջ են բրթում Նիկոլի գեոպոլիտիկ դաշնակիցները, Արցախի 120 000 բնակիչների հումանիտար աղետն իրենց իրավունքների ոտնահարման հետևանք է Ալիևի (և Նիկոլի) կողմից, հետևաբար՝ կրկին քաղաքական է:

3. Հռոմի ստատուտի վավերացում

Այս թեմայով մեկնաբանությունները ևս վիրավորական են բանականության համար՝ անկախ Ռուսաստանի նկատմամբ գնահատականներից: Պայմանավորել և հիմնավորել այդ քայլնԱդրբեջանի ագրեսիան իբրև թե միջազգային այդ գործիքով ճնշելու և պատժելու հնարավորությամբ՝ չորքոտանի, երկարականջավոր, համառ և զռռոց հանող կենդանիների տեղ սեփական ժողովրդին և ռազմավարական դաշնակցին դնելու գեղցի փորձ է՝ երկու պատճառով:

Նախ, կոլեկտիվ Արևմուտքը շատ բաց տեքստով խոսում է այն մասին, որ չի պատրաստվում որևէ անգամ ամենամեղմ կամ ձևական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ (հիշեցնեմ միայն, օրինակ, Բորելի և ԱՄՆ Պետդեպի վերջին հայտարարություններն այս հարցով):

Եվ, երկրորդը, 44-օրյա պատերազմի արդյունքում առկա են բազմաթիվ փաստեր, միջազգային զեկույցներ, ապացույցներ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին: Ավելին, իմ կուսակցության ջանքերով Եվրոպական խորհրդարանի զեկույցներում ներառվել էին այդ պատերազմը հետաքննելու և մարդկության դեմ հանցագործությունները բացահայտելու և մեղավորներին պատժելու մասին դրույթներ: Սակայն Փաշինյանի կողմից ներվեց Ադրբեջանի կրիմինալ պահվածքը, հայկական դիվանագիտությունը ոչ մի քայլ չձեռնարկեց միջազգային մեխանիզմներով Ալիևին պատժելու համար:

Ուստի, մտքում ունենալով ոչ հեռավոր անցյալի այս դրվագները՝ հարկ է կտրականապես մերժել Նիկոլի կողմից բերված փաստարկները Հռոմի ստատուտի վավերացման անհրաժեշտության մասին:

4. Աննա Հակոբյանի կիևյան այցի մասին

Այս հարցը «չքաղաքականացնելու» փաշինյանական կոչը նույնքան զավեշտալի էր, որքան գրեթե ամբողջ հարցազրույցը: Առհասարակ հայ-ռուսական քայքայվող հարաբերությունների մասին կարիք կա առանձին խորքային անդրադարձի:

Այստեղ ընդամենը մի զուգահեռ կանցկացնեմ: Եթե անգամ Աննա Հակոբյանն այցելեր «Նուբարաշեն» ՔԿՀ կամ այլ մեկուսարան՝ ծանոթանալու համար այն պայմաններին, որոնցում պահվում են իր ամուսնու կողմից ապօրինի հետապնդումների ենթարկվող մարդիկ, ապա այդ այցը, անառարկելիորեն, կդիտվեր՝ որպես քաղաքական: Ուր մնաց, թե փորձեք Ուկրաինա կատարած այցելությունը հրամցնեք՝ որպես «մարդասիրական»…

Հանրայինին տված ողջ հարցազրույցում ընդամենը մեկ դրվագ կա, որտեղ Նիկոլն անկեղծ էր. Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին իր ափսոսանքը: Մնացածը գեղցի շուստրիության և գեոպոլիտիկ տգիտության խյուս էր՝ դավաճանության դառը համով:

Կառաջարկեմ Փաշինյանից պետպատվերի շրջանակներում նոր հարցազրույցներ վերցնելու փոխարեն՝ վերջապես հեռարձակել 44-օրյա պատերազմից առաջ նրա տված հարցազրույցը, որն այդքան մեծ խնամքով առ այսօր թաքցնում եք հայ ժողովրդից: Հաստատ ավելի օգտակար և «ուսուցողական» կլիներ:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
12.09.2023

https://iravunk.com/sim/?p=264478&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը