Ինչ քայլերի կդիմեն Մոսկվան եւ Թեհրանը

Վերլուծություն

Այս­պի­սով, Հա­յաս­տա­նում նոր պա­տե­րազ­մի հար­ցը ե­ղել եւ մնում է կախ­ված այս ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յան շա­հե­րից, ո­րոնք ու­նեն Ռու­սաս­տանն ու Ի­րանն այս հատ­վա­ծում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=264461&l=am)ի/ՆՉ ՔԱՅԼԵՐԻ ԿԴԻՄԵՆ: Կ­փակ­վի՞ Սյու­նի­քը, դա լրջա­գույն խնդիր է Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հա­մար, հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ չկա ե­րաշ­խիք, որ ժա­մա­նա­կա­վոր այդ հատ­վա­ծը տա­լով, նրանք հե­տո կկա­րո­ղա­նան վե­րա­դառ­նալ:

­Մոսկ­վա­յի ռեակ­ցիան այս պա­հին դեռ մնում է քիչ տե­սա­նե­լի: Սա­կայն ո­րոշ դե­տալ­ներ նկա­տե­լի են: Այն, որ ռու­սա­կան օգ­նութ­յունն ա­րա­գո­րեն Ադր­բե­ջա­նի տա­րած­քով շարժ­վեց դե­պի Ար­ցախ, խո­սում է, որ նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ե­ղել են: Բայց ա­հա, ըստ հայտ­նի տվյալ­նե­րի, բե­ռը գո­նե ե­րեկ­վա դրութ­յամբ լռվել-մ­նա­ցել էր Ադր­բե­ջա­նի ինչ­-որ կե­տում, եւ դա ոչ թե Ար­ցա­խի մեղ­քով է, այլ` ակն­հայ­տո­րեն Բաք­վի: Չ­նա­յած, ե­թե այդ նա­խա­ձեռ­նութ­յան ձա­խող­ման մա­սին դեռ չի հայ­տա­րար­վում, ա­պա դա նշա­նա­կում է, որ կու­լի­սա­յին ակ­տիվ բա­նակ­ցութ­յուն­ներ ըն­թա­նում են, եւ դրանք, թե­րեւս, կախ­ված են նույն պարզ հար­ցից՝ պատ­րա՞ստ է Բա­քուն բա­ցա­հայտ առ­ճա­կատ­ման մեջ մտնել Մոսկ­վա­յի հետ: Ընդ ո­րում, այս ֆո­նին կան նաե­ւ խո­սակ­ցութ­յուն­ներ, ո­րոնք, ի դեպ, ա­ռա­ջի­նը շրջա­նա­ռութ­յան մեջ դրե­ցին ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը, որ ռու­սա­կան հա­տուկ նշա­նա­կութ­յան զգա­լի ու­ժեր, այլ տար­բե­րա­կով՝ Նի­կո­լի կող­մից այդ­քան գնա­հատ­ված «Վագ­նե­րի» 10-12 հա­զա­րա­նոց ստո­րա­բա­ժա­նում մտել է Հա­յաս­տան: Վեր­ջա­պես չմո­ռա­նանք, որ թեեւ Նի­կոլն այս օ­րե­րին դեռ Մոսկ­վա չի զան­գա­հա­րել, իսկ նրա ո­րոշ թի­մա­կից­ներ, այդ թվում՝ ԱԺ­–ում բազ­մած­նե­րը դեռ շա­րու­նա­կում են հա­կա­ռու­սա­կան քա­րոզ­նե­րը, սա­կայն Մոսկ­վա­յից ե­կած բո­լոր ազ­դակ­նե­րի ներ­քո կա­րող է նաեւ նո­րից 180 աս­տի­ճա­նա­նոց «սալ­դո տալ»:

Ա­ռա­վել եւս, երբ կան նաեւ Ի­րա­նից ե­կող շատ ա­վե­լի հզոր ազ­դակ­նե­րը: Այն, որ Ի­րա­նը չհա­պա­ղեց հայ­տա­րա­րել, որ ցան­կա­ցած ի­րա­վի­ճա­կում Սյու­նի­քի հետ կապ­ված իր «կար­միր գի­ծը» պահ­պան­վում է՝ հաս­կաց­նել տա­լով, որ ե­թե պետք լի­նի, զորք էլ կգոր­ծադ­րի, ինչ­պես Ա­լիե­ւը, այն­պես էլ՝ Նի­կո­լը հա­զիվ թե ի­րենց հաշ­վարկ­նե­րից հա­նեն: Թե­րեւս հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ ան­գամ շրջա­նա­ռութ­յան մեջ դրվեց ա­վե­լի շատ ֆեյ­քի նման­վող եւ ե­րե­ւի ռեակ­ցիա ստու­գե­լուն ուղղ­ված՝ Հա­քան Ֆի­դա­նին վե­րագր­վող խոս­քը, թե Թուր­քիան ռազ­մա­կան մի­ջամ­տութ­յուն կցու­ցա­բե­րի, ե­թե Ի­րա­նը ո­րո­շի խառն­վել հայ­-ադր­բե­ջա­նա­կան հնա­րա­վոր պա­տե­րազ­մին: Ֆեյք էր դա, թե՝ ոչ, սա­կայն ի­րա­նա­կան բա­նա­կին շատ մոտ կանգ­նած աղբ­յու­րի պա­տաս­խա­նը հաս­տատ ֆեյք չէր, եւ դրա­նում աս­վում է. «Հա­քան Ֆի­դան, մենք՝ որ­պես Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի զին­վոր­ներ, վստա­հեց­նում ենք, որ ձեր զին­վոր­նե­րը լավ ծա­նոթ են Սի­րիա­յում մեր ու­ժե­րին: Մենք ուղ­ղա­կի սպա­սում ենք ա­ռի­թի, փոր­ձեք մի­ջամ­տել պա­տե­րազ­մի դեպ­քում…»:

­Ռազ­մա­կան մի­ջամ­տութ­յան մա­սին են խո­սում նաեւ ի­րա­նա­կան բա­զում այլ աղբ­յուր­ներ, բայց նաեւ այն թեզն ա­ռաջ տա­նե­լով, որ մինչ այդ Թեհ­րա­նը կփոր­ձի դի­վա­նա­գի­տա­կան բո­լոր մի­ջոց­նե­րով կան­խել հնա­րա­վոր պա­տե­րազ­մը: Հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րով ե­րեկ հան­դես ե­կավ Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րա­րութ­յան խոս­նակ Նա­սեր Քա­նա­նին, ակ­նար­կում է, որ դրա­կան դի­նա­մի­կա բա­նակ­ցութ­յու­նեն­րում կա: Ըստ խոս­նա­կի. «Բաք­վի իշ­խա­նութ­յուն­նե­րը մեզ հա­ղոր­դագ­րութ­յուն են ու­ղար­կել, որ չու­նեն ռազ­մա­կան հար­ձակ­ման մտադ­րութ­յու­ն, իսկ վեր­ջին տե­ղա­շար­ժե­րը սո­վո­րա­կան ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ են ձմռան նա­խա­շե­մին»: Եվ այն, որ դրան հա­ջոր­դեց Ի­րա­նի ԳՇ պե­տի՝ մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հար­ցե­րով տե­ղա­կալ Մո­համ­մադ Ա­միր Ա­հա­դիի հայ­տա­րա­րութ­յու­նը, թե Իրա­նը չի պատ­րաստ­վում հար­ձակ­վել Ադր­բե­ջա­նի վրա, պետք է դի­տար­կել նույն հար­թութ­յու­նում:

Մ­յուս կող­մից` Էր­դո­ղա­նը, ով, ան­կաս­կած, այս կա­շան ե­փող հիմ­նա­կան խո­հա­րար­նե­րից մեկն է, դեռ փոր­ձում է Մոսկ­վա­յի հետ ո­րո­շա­կի հար­ցե­րում լու­ծում­ներ գտնել, ո­րոնք կլրաց­նեն «ցո­րե­նի գոր­ծար­քից» ստա­ցած կո­րուստն­նե­րը: Այս ուղ­ղութ­յամբ եւս բա­նակ­ցութ­յուն­նե­րը շա­րու­նակ­վում են, եւ կա են­թադ­րութ­յուն, որ կլի­նի Պու­տին-Էր­դո­ղան եւս մեկ հան­դի­պում:

­Կարճ ա­սած, պա­տե­րազմ լի­նել-չ­լի­նե­լու թե­ման դեռ մնում է կու­լի­սա­յին բա­նակ­ցութ­յուն­նե­րի դաշ­տում, թեեւ կա ո­րո­շա­կի դրա­կան զար­գա­ցում­նե­րի մա­սին պատ­կե­րա­ցում: Ա­մեն դեպ­քում, այդ բա­նակ­ցութ­յուն­նե­րում եր­կու էա­կան գոր­ծոն կող­մե­րը չեն կա­րող հաշ­վի չառ­նել: Նախ, շատ մեծ է դար­ձել բա­խում­նե­րը Թուր­քիա-ՆԱՏՕ եւ ՌԴ-Ի­րան հար­թութ­յուն տե­ղա­փոխ­վե­լու ռիս­կը, ո­րը, ըստ էութ­յան, Եր­րորդ աշ­խար­հա­մարտ է նշա­նա­կում: Մ­յուս կող­մից` Թուր­քիա­յին թեեւ գործ­նա­կա­նում ան­թա­քույց ա­ռաջ է մղում ԱՄՆ-ն, սա­կայն Էր­դո­ղա­նը պարզ հաս­կա­նում է, որ գործ­նա­կա­նում ՆԱՏՕ­-ի օգ­նութ­յու­նը կա­րող է հե­ռան­կա­րա­յին չլի­նել. ԱՄՆ-ն շատ ա­րագ տե­ղա­փոխ­վում է այն­պի­սի ներ­քին գզվռտոց­նե­րի դաշտ, որ նրա հետ մեծ հույ­սեր կա­պե­լը կա­րող է վատ վեր­ջա­բան ու­նե­նալ:

­Բայց նաեւ չմո­ռա­նանք, որ նե­րա­մե­րիկ­յան նշված հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րը եւ ուկ­րաի­նա­կան ի­րա­վի­ճա­կը կա­րող են նաեւ Ան­կա­րա­յին պա­տե­րազ­մի մղող գոր­ծոն լի­նել. «հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի պա­տու­հա­նը» մեկ­–եր­կու ա­մի­սից փակ­վում է, ո­րից հե­տո պա­տե­րազ­մա­կան թե­ման խա­ղար­կե­լու հնա­րա­վո­րութ­յուն կա­րող է չլի­նել: Այ­սինքն, ե­թե ան­գամ կան բա­նակ­ցա­յին դրա­կան ազ­դակ­ներ, դեռ սխալ կլի­ներ վերջ­նա­կան արդ­յունք հա­մա­րել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում