Փաշինյանը իր կնոջ մասով հորդորում է չքաղաքականացնել ու լռում` նրա քայլերի հետեւանքների մասին

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հրապարակված իր հարցազրույցում անդրադարձավ իր կնոջ Ուկրաինա մեկնելուն եւ այնտեղ «Ուկրաինային աջակցելու պլանը իրագործելը» անվանեց ոչ քաղաքական քայլ։ Հավանաբար, ներքին լսարանին նման պնդումը կարող է հանգստացնել չէ, որ այն տեղերում, որտեղ պետք է, որ մեկը լռի կամ մնա չեզոք գոտում, անմիջապես լսվում է իշխող ուժի հանդիմանություն, թե դու քաղաքական գործիչ չես, ուրեմն` պետք է չխոսես կամ եթե խոսում ես, ապա պետք է առնվազն կուսակցություն ունենաս եւ մտնես ՔՊ-ական պայքարի մեջ, կռվես ֆեյքերի դեմ, հետո նաեւ իրավապահ համակարգի: Իսկ եթե այստեղ էլ հաջողություն ունեցար, պարզապես, մի փոքր սպասիր եւ քեզ կսպասվի որեւէ հարցում ձերբակալություն ու բանտ։

Այս սցենարով առաջնորդվող ՔՊ-ն ու իր վարչության պետը հանրային դաշտում շռայլում է մտքեր, որոնք միջազգային խաղացողների մոտ առաջացնում են ժպիտ: Դե պատկերացրեք, որ մի լուրջ պետության դիվանագետ կարող է հավատալ այն թեզին, որ որեւէ պետության ղեկավարի կինը գնա այլ պետություն ու դա զուրկ լինի քաղաքական գնահատականներից: Ու սա  այն դեպքում, երբ նրա կինը անգամ իր ելույթները քաղաքական կոնտեքստում է արտահայտում։ Մինչդեռ Փաշինյանին «միամիտ» լսարանից բացի, լսում են նաեւ մարդիկ, ովքեր քաջ հասկանում են այն մեսիջները, որոնք ինքը փոխանցում է նման քայլերի միջոցով։

Շատերը կարող են ասել` եթե Ուկրաինան առաջին տիկնանց ֆորում է կազմակերպում, ի՞նչ անի մեր երկրի առաջին տիկինը, չգնա՞։ Նախ սկսենք նրանից, որ Աննա Հակոբյանը ՀՀ Սահմանադրությամբ առաջին տիկինը չէ եւ եթե հասել է պահը նման ընտրության եւ չգնալը կարող է ավելի բարդ մեսիջներ փոխանցել, քան գնալը այդ դեպքում, թող մի փոքր համեստություն դրսեւորեր եւ այնպես չպահեր իրեն, կարծես թե, Ուկրաինան, որն անվերապահ աջակցում է Ադրբեջանին, մեր դաշնակիցն է։ Ավելին` Ուկրաինան ավելի ստոր գտնվեց եւ իրեն սիրաշահող վարչապետի կնոջ քայլին ի պատասխան` խիստ դատապարտեց Արցախի նախագահի ընտրությունը։

Ստացվում է, որ այս անհեռատես քայլերի պատճառով Հայաստանն էլ առավել լարեց իր հարաբերությունները ՌԴ-ի հետ, իսկ Ուկրաինայի հետ մնաց այնպես, ինչպես որ է։ Մենք իրենց ուղարկում ենք հումանիտար բեռներ, իսկ իրենք պատերազմի ժամանակ ֆոսֆորային զենքեր ու դրոններ, իսկ որպես մանր` փոխանցում են իրենց ԱԳՆ-ի այդչափ մերժողական հայտարարությունը։ Այնպես որ, լավ կլիներ, որ արարողակարգերի հարցում Փաշինյանը ոչ թե նժարին դներ հարցի քաղաքական լինելն, այլ ընդհակառակը` թե նման քայլերը ինչ հետեւանք են թողնում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում