Ծերանոցում էլ եմ եղել, ահավոր տեղա. հուզիչ մանրամասներ` Սամվել Սարգսյանի կյանքի վերջին տարիներից

Շոու բիզնես

Թատերական գործիչների միությունը ժամեր առաջ հայտնեց, որ կյանքի 67-րդ տարում մահացել է դերասան Սամվել Սարգսյանը, ով նոր սերնդին առավել հայտնի դարձավ մի քանի հեռուստասերիալներում իր դերակատարմամբ, սակայն ինչպես ինքն էր նշում տարբեր հարցազրույցների ժամանակ, ցավալի է, որ իրեն չեն հիշում «Մեր մանկության տանգոն» ֆիլմից կամ Սունդուկյանի անվան թատրոնում իր կերտած կերպարներով։

Ի տարբերություն իր մարմնավորած հեռուստասերիալային կերպարների՝ Սամվել Սարգսյան մարդու ճակատագիրը երբեմն բավականին դաժան է եղել նրա հանդեպ, սակայն մեծագույն հարվածը դեդասանի համար սիրելի կնոջ ու որդու մահն էր։

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է Սամվել Սարգսյանի վերջին տարիների հարցազրույցների այն հատվածները, որոնք ամբողջությամբ կբացահայտեն նրա մարդ և դերասան տեսակը։

«Երբ ինձ առաջարկեցին նկարահանվել «Կյանքի գինը» սերիալում, ես Ամերիկայից նոր էի վերադարձել: Ի դեպ, ինձ հրավիրելուց առաջ չեն ճանաչել, չեն իմացել, որ այդպիսի դերասան կա: Դե, մարդիկ թատրոն չեն գնացել, որովհետև ես հո երե՞կ չեմ հայտնվել: «Մեր մանկության տանգոն» 100 տարի առաջ է եղել, իմ առաջին լուրջ ֆիլմն է: Երբ Գյումրիի երկրաշարժից հետո վերադարձա՝ Սունդուկյան թատրոնում աշխատեցի, միշտ գլխավոր կերպարներում եմ եղել: Թեկուզ մեկ դերով, բայց դրամատիկ թատրոնում էլ եմ խաղացել: Ես Հրաչյա Ղափլանյանի կուրսն եմ ավարտել, իր աշակերտն եմ եղել: Հո սերիալների՞ց չեմ ծնվել»,- Սամվել Սարգսյանը իր բոլոր հարցազրույցների ընթացքում կարմիր թելով անցկացնում էր այս միտքը՝ իրեն չեն ճանաչել մինչ սերիալները ու դա ցավալի է, ինչ-որ տեղ նաև՝ վիրավորական։

Սամվել Սարգսյանն այդպես էլ որևէ կոչում չստացավ, չնայած որ նշում էր՝ երբեք էլ լուրջ չի վերաբերվել դրան.

«Երբ տեսնում եմ, թե ովքե՞ր կոչումներ ունեն, ես չեմ ցանկանում ունենալ: Եվ հետո, եթե դու «ժողովրդական դերասան» ես կոչվում, ապա առաջարկում եմ՝ արի դուրս գանք քաղաք, քայլենք ժողովրդի միջով ու տեսնենք, թե ո՞վ է մեզանից «ժողովրդականը»: Չէ՞ որ ժողովրդականը նա է, ում ժողովուրդը սիրում է, ճանաչում: Ինձ ամեն քայլի են մոտենում ու ասում՝ մենք Ձեզ շատ ենք սիրում: Ես էլ ասում եմ՝ իսկ դուք չեք պատկերացնի, թե ես ինչքան եմ Ձեզ սիրում: Այ, ես սա եմ պատկերացնում՝ ժողովրդական ասելով, և ոչ թե այն, որ կյանքի նպատակ են դնում՝ լինի փողով, խնդրելով, թե ծանոթով՝ այդ «թղթային տիտղոսը» ձեռք բերել: Հաճախ էլ աում են՝ տվեք էլի, արդեն մեր «վախտնա»: Ինչի դա «վախտովա՞»: Ինձ որ մնար, Ձեզ ընդհանրապես թատրոն չէի թողնի»։

Ամերիկայում մշտական բնակության իրավունք ունեցող դերասանն ասում էր, որ ոչ մի տեղ ինքն իրեն այնքան լավ չի զգում, որքան Հայաստանում և անդրադառնալով հարցին, որ Ամերիկայում մարդիկ ապահով են, հատկապես ծերերը, նշել էր.

«Նկատի ունեք ծերերի մանկապարտեզնե՞րը: Եղել եմ էդպիսի տեղ, ի՞նչ կա, տխուր ժպիտով մարդիկ, քեզ թվում ա` լավ տեղ է՞։ Հայաստանի ծերանոցներից մեկում նկարահանվել եմ: Ահավոր տեղ էր` անտեր պառավներին տեսա, լացս եկավ, դուրս եկա, լացեցի, նորից ներս մտա»:

Սամվել Սարգսյանն ամուսնացած է եղել երեք անգամ։ Երկրորդ կինն ու որդին մահացել են 1988 թվականին Գյումրու ավերիչ երկրաշարժի հետևանքով.

«Երկրորդ կնոջիցս տղա ունեցա, բայց իրենք երկրաշարժի ժամանակ զոհվեցին։ Լենինականի տանս մեջ ամեն ինչ իմ ձեռքով էի սարքել, իմ ճաշակով»: Տունը հեչ, կինս ու երեխես էլ երկրաշարժի ժամանակ տանն էին։ 7 տարեկան էր, պիտի տանը չլինեին, տղաս կարմրուկով էր հիվանդացել, դպրոց չէր գնացել, մայրն էլ գործի չէր գնացել, խնամում էր… ճակատագիր ա ինչ ա, ինչ որ ա` վատ ա»։

Դերասանը նաև որդի և դուստր ուներ ու հպարտությամբ էր խոսում նրանց մասին.

«Թոռ էլ ունեմ… Տղաս բավական մեծ է, առաջին անգամ շատ երիտասարդ տարիքում եմ ամուսնացել: Այդ աղջիկը թիֆլիսահայ էր, երաժիշտ: Հետո ես մեկնեցի Լենինական ու մենք բաժանվեցինք: Բայց տղայիս միշտ էլ «տիրություն» եմ արել, նա այստեղ՝ Երևանում է ծնվել: Ժամանակին ուղարկեցի, Ռուսաստանի բարձրագույն զինվորական ակադեմիայում սովորեց, հիմա էլ զինվորական է, բավական լուրջ զինվորական: Շատ ուժեղ, պինդ տղա է։ Դուստրս լեզուների մասնագետ է, 4-5 լեզու գիտի: Ինքն էլ արվեստի ճանապարհով չգնաց, չնայած իր մորական պապն էլ էր դերասան՝ Սոս Սարգսյանն էր»։

Սամվել Սարգսյանի ճակատագիրն էր մենակությունը ու միաժամանակ նրա ամենաթույլ կողմը.

«Ո՞վ է ուզում այս կյանքում մենակ մնալ, այդ ի՞նչ մի հաճելի բան է: Քի՞չ դերասաններ, ռեժիսորներ, նկարիչներ կան, որ ընտանիք ունեն, երեխաներ, երկար տարիներ միասին ապրում են: Եթե իրենց կյանքում ամեն ինչ ճիշտ է, պարզ չի՞, որ դա՝ ընտանիք ունենալն է ճիշտն ու հաճելին, լավը: Թե չէ, որ ասում են դերասաններն ուզում են մենակ մնալ, որովհետև մտածում են՝ դա՞ ինչ բան է: Գնա գործիդ տեղն ու ինչքան սիրտդ տալիս է՝ մտածիր»։

 

https://iravunk.com/sim/?p=264439&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան