Հայաստանը ընդամենը 20 րոպեում վարի կգնա, Հայաստանին ուղղակի կուլ կտան չորս կողմից. Նորատ Տեր-Գրիգորյանցը հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեսանյութեր

«Հայ-ռուսական հարաբերությունները վատացել են, Ռուսաստանում չափազանց վատ մթնոլորտ է՝ հայերի հետ կապված, ես շատ մտահոգված եմ, որ Հայաստանում գտնվող մի քանի պաշտոնյանների պատճառով կարող է անվերադարձ փչանալ հայ-ռուսական հարաբերությունները, որը ուղիղ ազդեցություն կարող է ունենալ այստեղ հայերի նկատմամբ»,-անդրադառնալով առկա իրավիճակում հայ-ռուսական հարաբերություններին, նման տեսակետ հայտնեց Ռուսաստանում բնակվող ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ընդգծելով.

-Ես մի քանի օր առաջ այստեղ մարդկանց հավաքեցի ու ասացի՝ լսե՛ք հայ-ռուսական  հարաբերությունները գնալով նմանվում են ռուս-վրացական հարաբերություններին։ Վրացիները ատամ ցույց տվեցին, հարաբերությունները փչացան, վրացիներին սկսեցին Մոսկվայից ու ՌԴ այլ քաղաքներից վռնդել։ Իմիջայլոց այստեղ 3 միլիոն հայ է ապրում, երբ ինչ-որ բան եք խոսում կամ հայտարարում, այստեղի հայերի վրա էլ է ազդում։ Հիմա մեզ էլ են արհամարհում, կարծես մենք թշնամի լինենք:

Գիտեք ամենազավեշտալին որն է, որ հայ-ռուսական հարաբերությունները կարգավորելու առումով անգործության է մատնված նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը: Բացարձակ մեզ հետ չի հանդիպում, կարծես մենք օտար լինենք։ Եթե գնանք Թուրքիա, ավելի շուտ կընդունեն, քան մեզ։ Ես մեր սպաներին օգնել եմ այստեղ, իսկ ինքն ասում էր՝ պետք չէ գեներալի հետ հանդիպել, ինքը վարչապետին է քննադատում։ Իսկ Նիկոլ Փաշինյանին չեմ քննադատել, ընդամենը հուշել եմ, որ դուք կորցրել եք մարտունակությունը, ներկայացրել եմ վերականգնման ծրագրեր, որ  նոր պատերազմի ժամանակ չտրորեն։ Արդյոք դա քննադատություն է։ Ով վախենում է քննադուտությունից, մարդու հարգանքին չի արժանանում։ Ես ռազմական մասնագետ եմ, քննադատ չեմ։ Այս ի՞նչ ժողովուրդ եք։ Ես ասել եմ՝ ուրեմն ընդհանրապես  չեմ գա, ոչ մի բան էլ չեմ ասի, ինչ ուզում են, թող անեն։ Սփյուռքի նախարարությունն էլ լուծարեցին, իսկ մենք շատ լավ կապեր ունեինք, մեծ աշխատանք էին տանում։ Ինչու՞ նման բան արեցին, միթե հայերը չեն հասկանում, որ եթե ՌԴ-ն դուրս գա Հայաստանից, ապա Հայաստանը ընդամենը 20 րոպեում վարի կգնա, Հայաստանին ուղղակի կուլ կտան չորս կողմից, եթե իմանան, որ ՌԴ-ն ձեռքերը լվացրել է Հայաստանից: Ես չեմ ասում, որ ՌԴ-ն բոլոր հարցերում ճիշտ է վարվել, այ՛ո ՀՀ-ն էլ կարող էր նեղանալ, բայց այդ ամենը պետք է լուծվի երկխսության միջոցով, ոչ թե այսօրվա վիճակին հասցնել, ես խորապես մտահոգված եմ, թե ինչ ելք կարող է ունենալ այս հարաբերությունների վատթարացումը:

Գեներալը միառժամանակ ընդգծում է.

-Գիտեք, որ ես միշտ անկախ ամեն ինչից օբյեկիվ եմ գնահատել իրավիճակը: Այո, լինեն արդարացի՝ ռուս խաղաղապահները պետք է կանխարգելեին Լաչինի միջանցքի շրջափակումը։ Ես քննադատել եմ խաղաղապահների առաջին ղեկավար Մուրադովին, որին ուղարկեցին Ուկրաինա, հետո այնտեղից էլ հանեցին։ Հետո եկավ ուրիշ մարդ, բայց նա նույնպես վախենում է խառնվել, որ ադրբեջանցիների հետ հարաբերությունները չփչացնի։ Բայց այս հարցերը պետք է լուծվեն սեղանի շուրջ, իսկ այն ինչ այսօր անում է ՀՀ-ն ՌԴ-ի նկատմամբ ուղղակի անթույլատրելի է, ուղղակի նողկալի է:

Գեներալը կոչ արեց վերականգնել Հայաստանի անվտանգության համակարգը, որի թուլացումը թույլ է տալիս հակառակորդին օգտագործել «ներթափանցման չինական մեթոդը»։

-44-օրյա պատերազմի ժամանակ մարտական կարգը ամբողջությամբ ավերվել է՝ գրավվել են Ջաբրայիլը, Շուշին, Կուբաթլին եւ այլն։ Քաոս է առաջացել, վատ են կառավարել, հրամանատարության միասնություն չի եղել։ Պատերազմի օրենքով՝ թուլացած կառավարման համակարգի դեպքում բանակը պարտություն է կրում, վախենամ, որ այս անգամ էլ նույնը կրկնվի Աստված մի արասցե:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում