ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐԻ ՀՈԳԵՎԱՐՔԸ` ՍՊԱՌՆԱԼԻՔ

Վերլուծություն

Կա­տար­վեց կա­պի­տուլ­յան­տի ե­րա­զան­քը: Գե­րա­գույն շե­ֆի` Էր­դո­ղա­նի հետ հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­ցավ: Այս մա­սին ֆեյս­բուք­յան իր է­ջում գրել է Փա­շին­յա­նի մա­մու­լի քար­տու­ղար Նա­զե­լի Բաղ­դա­սար­յա­նը: Նա նշել է, որ զրու­ցա­կից­ներն անդ­րա­դա­ձել են Հա­յաս­տան-­Թուր­քիա հա­րա­բե­րութ­յուն­նե­րին եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­ցե­րին:

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՑ

Ան­շուշտ, Նի­կո­լի ա­մեն զրույց Էր­դո­ղա­նի հետ բե­րում է նո­րա­նոր սպառ­նա­լիք­ներ և վերջ­նագ­րեր, զի­ջում­նե­րի նո­րա­նոր պար­տադ­րանք: Սա­կայն մամ­լո խոս­նա­կի գրա­ռումն ու­նի զրո ին­ֆոր­մա­տի­վութ­յուն. «Զ­րույ­ցի ըն­թաց­քում եր­կու երկր­նե­րի ղե­կա­վա­րներն ընդգ­ծել են, որ տա­րա­ծաշր­ջա­նում եր­կա­րա­տեւ խա­ղա­ղութ­յան եւ կա­յու­նութ­յան ձեռք­բե­րու­մը կնպաս­տի տա­րա­ծաշր­ջա­նի բո­լոր երկր­նե­րի զար­գաց­մանն ու բար­գա­վաճ­մա­նը: Կող­մե­րը նշել են, որ շա­րու­նա­կե­լու են դի­վա­նա­գի­տա­կան ջան­քերն այս ուղ­ղութ­յամբ»:

Իսկ Ա­լի­ևի ա­խոր­ժա­կը զսպե­լու վե­րա­բեր­յալ սե­փա­կան ջան­քե­րի մա­սին տե­ղե­կաց­րել են պար­սիկ­նե­րը: Ի­րա­նի ԱԳՆ խոս­նակ Նա­սեր Քա­նա­նին ա­սել է, որ Թեհ­րա­նը զգա­յուն է հյու­սի­սա­յին հար­ևան­նե­րի հետ իր ընդ­հա­նուր սահ­ման­նե­րի անվ­տան­գութ­յան նկատ­մամբ։ Նա ընդգ­ծել է, որ Ի­րա­նի սահ­ման­ներն ա­պա­հով են, և­ եր­կի­րը շա­րու­նա­կում է ու­շա­դիր հետ­ևել Կով­կա­սում տե­ղի ու­նե­ցող զար­գա­ցում­նե­րին․ «Մենք կա­պի մեջ ենք Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րի հետ: Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­ներն ի­րենց մտա­հո­գութ­յունն են հայտ­նել Ադր­բե­ջա­նի կող­մից նոր ռազ­մա­կան բախ­ման հնա­րա­վո­րութ­յան վե­րա­բեր­յալ: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, Բաք­վի իշ­խա­նութ­յուն­նե­րը մեզ ու­ղերձ են հղել, ո­րի բո­վան­դա­կութ­յունն այն է, որ նրանք մտա­դիր չեն ռազ­մա­կան հար­ձա­կում ի­րա­կա­նաց­նել, զոր­քե­րի տե­ղա­շար­ժերն ա­վան­դա­կան զո­րա­շարժ է, որն ի­րա­կա­նաց­վում է ձմռան շե­մին, քա­նի որ լեռ­նա­յին շրջան­նե­րում տե­ղա­շար­ժը դառ­նում է դժվար և շ­փո­թեց­նող»:

­Սա­կայն խուն­տան ի­րա­գոր­ծեց նաև այն, ին­չը չի կա­րող չան­հանգս­տաց­նել Ի­րա­նին: Մի­ջազ­գա­յին խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լութ­յուն­նե­րում մաս­նակ­ցութ­յան նա­խա­պատ­րաստ­ման շրջա­նա­կում սեպ­տեմ­բե­րի 11-ին ՊՆ խա­ղա­ղա­պահ բրի­գա­դի «Զառ» ու­սում­նա­կան կենտ­րո­նում ազ­դա­րար­վեց «Ար­ծիվ գոր­ծըն­կեր–2023» հայ­-ա­մե­րիկ­յան զո­րա­վար­ժութ­յան մեկ­նար­կը։ Այն­պես չէ, որ «նախ­կին­նե­րի» օ­րոք ՆԱՏՕ­-ի հետ զո­րա­վար­ժութ­յուն­ներ չկա­յին, սա­կայն դրանք չէին անց­կաց­վում ՀՀ տա­րած­քում, որ­պես­զի ան­հանգս­տաց­նեն բա­րե­կամ Ի­րա­նին: Նաև ընտր­վում էին այն­պի­սի մի­ջո­ցա­ռում­ներ, ո­րոնք սպառ­նա­լիք չդիտ­վեին դաշ­նա­կից ՌԴ­-ի կող­մից: Սա­կայն հի­մա դա ար­վում է` ա­ռանց հաշ­վի առ­նե­լու Ի­րա­նի և ՌԴ­–ի կեն­սա­կան շա­հե­րը, ա­վե­լին, ցու­ցադ­րա­բար փչաց­վում են հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ռուս­նե­րի հետ: Սա­կայն Նի­կո­լին և ՔՊ­-ին հե­տաքրք­րում է միայն մի հարց` սե­փա­կան իշ­խա­նութ­յան ինք­նան­պա­տակ պահ­պա­նու­մը: Դեռ 2020-ի վեր­ջին հան­գուց­յալ Եվ­գե­նի Պ­րի­գո­ժի­նի աչ­քից չէր վրի­պել. «Ղա­րա­բա­ղը նրա­նից գո­ղա­ցել են, իսկ նա իր օ­ծա­նե­լիքն է փնտրում»: Ո՛չ, նրա­նից չէին գո­ղա­ցել, նա ա­մեն ինչ ա­րել էր Ար­ցա­խը որ­պես ծանր բեռ մի կողմ նե­տե­լու հա­մար...

Իսկ ընդ­հա­նուր առ­մամբ կա­պի­տուլ­յան­տի ներ­կա­յիս վար­քա­գի­ծը հեր­ձել է քաղ­բան­տարկ­յալ Ար­մեն Ա­շոտ­յա­նը. «Նա հրա­շա­լի է հաս­կա­նում, որ «իշ­խա­նութ­յուն՝ ա­ռանց փառ­քի» բա­նաձևն ի ցույց է դնում նրա այլևս հաշմ­ված քա­ղա­քա­կան կեր­պա­րը, և­ այս խնդրի լուծ­մանն է միտ­ված հան­րա­յին սի­րո բե­մադր­ված տե­սա­րան­նե­րով Փա­շին­յա­նի ի­մի­ջը պրո­թե­զա­վո­րե­լու օ­պե­րա­ցիան: Բայց որ­քան էլ նա և­ իր ոհ­մա­կը շա­րու­նա­կա­բար բե­մադ­րի «ցավդ տա­նեմ, մեռ­նեմ ջա­նիդ» ցած­րա­կարգ ներ­կա­յա­ցում­նե­րը, ինչ­պես ֆրան­սիա­ցի­ներն են ա­սում` «կա­րե­լի է գնել կնո­ջը, բայց ոչ իր սե­րը»:

Ան­դառ­նա­լի ան­փա­ռու­նա­կութ­յան տա­ռա­պանք­նե­րը չեն կա­րող քո­ղարկ­վել նաև «ան­նա­խա­դե­պութ­յան» նո­պա­նե­րով, երկ­րի «կա­դաստ­րի վկա­յա­կան վեր­ջա­պես ու­նե­նա­լու» զա­ռան­ցան­քը, «խա­ղա­ղութ­յան դա­րաշր­ջա­նի» ցնոր­քը, «Հայ­կա­կան խաչ­մե­րու­կի» հե­քիա­թը, «30 տար­վա մեջ ա­մե­նա­բարձր, ա­մե­նակ­լոր, ա­մե­նա­հաստ, ա­մե­նա­թանկ, ա­մե­նա­յու­ղոտ» ո­ճի ա­նոնս­նե­րը:

­Փա­շին­յա­նա­կան ա­նա­պա­տա­ցած փառ­քի դաշ­տե­րը չեն ջրվում նաև մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յամբ, որ­տե­ղից ստաց­վում են միայն նրա պատ­ճա­ռով հայ ժո­ղովր­դին նսե­մաց­նող և ս­տո­րաց­նող հեր­թա­կան ազ­դակ­ներ: Հատ­կա­պես այ­սօր, երբ ար­տա­քին աշ­խար­հը վե­րած­վել է «մար­տեր ա­ռանց կա­նոն­նե­րի» ա­կում­բի, գեո­պո­լի­տիկ մա­չո­նե­րի ֆո­նին ժա­մա­նա­կին «կեր­ված ջու*ու­լով» և դր­սում «ան­ջու*ուլ» ներ­կա­յա­ցող ղե­կա­վա­րը հա­ջո­ղութ­յան ոչ մի շանս չու­նի (նե­րե­ցեք, որ հի­շեց­նում եմ երկ­րի ոչ հե­ռա­վոր անց­յա­լից այդ դրվա­գը)»:

«ԱՍԵՔ` ԿԱՆԵՆՔ». ՀԱՍՑԵԱՏԵՐԸ ԹՇՆԱՄԻՆ Է

Եվ ան­հա­ջո­ղութ­յու­նը «զռռում» է բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով` և՛ ռու­սա­կան, և՛ ի­րա­նա­կան, և՛ ա­մե­րիկ­յան, և՛ եվ­րո­պա­կան... Կարճ ա­սած, նա ոչ ո­քի պետք չէ, սա­կայն պատ­րաստ է հա­նուն իշ­խա­նութ­յան պահ­պան­ման Եր­ևանն էլ վե­րա­ծել փոր­ձա­դաշ­տի: Եվ վե­րա­ծում է Տիգ­րան Ա­վին­յա­նի օգ­նութ­յամբ:

Հ1-ի ե­թե­րում էլ կա­պի­տուլ­յան­տի բար­բա­ջան­քի դա­րա­կազ­միկ միտքն էլ սա էր. «Ի­րա­վի­ճա­կը Հա­յաս­տան–Ադր­բե­ջան, ԼՂ–Ադր­բե­ջան սահ­մա­նին լար­ված է, ո­րով­հետև Ադր­բե­ջա­նը զոր­քե­րի կու­տա­կում ու­նի»: Նույն հա­ջողութ­յամբ կա­րե­լի է ա­սել` մրսում եմ, ո­րով­հետև ձմեռ է... Եվ ընդ­հան­րա­պես բո­լորն են մե­ղա­վոր` «նախ­կին­նե­րը», գե­նե­րալ­նե­րը, ռուս­նե­րը, Ա­լի­ևի ձախ ոտ­քը, բայց Նի­կո­լը մե­ղա­վոր չէ... Սա­կայն մի բան շատ լավ զգաց­վում էր` կա­պի­տուլ­յան­տը ա­հա­վոր վա­խե­ցած է: Նույ­նիսկ` Եր­ևա­նի ա­վա­գա­նու ընտ­րութ­յուն­նե­րից: Իսկ վախ­կոտ մարդն ա­մեն ինչ կորց­նե­լու շե­մին, հո­գե­վար­քի պա­հին ըն­դու­նակ է հրե­շա­վոր ա­վե­րում­նե­րի:

­Սա­կայն հա­մա­ռո­տա­կի անդ­րա­դառ­նանք ընտ­րութ­յուն­նե­րին: Տիգ­րան Ա­վին­յանն ա­մե­նու­րեք բախ­վում է թունդ հան­րա­յին ա­տե­լութ­յան: «Դա­վա­ճան­նե՛ր, ռադ ե­ղեք»` ա­հա եր­ևան­ցի­նե­րի ստան­դարտ ող­ջույ­նը: Ոչ մե­կին այդ­պես չեն ա­տում, որ­քան` Ա­վին­յա­նի թի­մին: Վեր­հի­շել են նաև, թե ինչ տե­ռոր էր մայ­րա­քա­ղա­քում, երբ Ա­վին­յա­նը «կո­րո­նա­վի­րու­սա­յին» պա­րետ էր, քա­նի–­քա­նի­սին տու­գա­նե­ցին ա­նի­մաստ և­ ոչն­չից չպաշտ­պա­նող դի­մակ­նե­րը չկրե­լու հա­մար, ա­նի­մաստ «աուս­վայս­նե­րով» շրջե­լը ու գլո­բա­լիս­տա­կան այլ «ВОЗ–իտ­ղութ­յուն­ներ»: Հան­րա­յին ա­տե­լութ­յանն էլ ՔՊ-ն պա­տաս­խա­նում է ա­զատ խոս­քի դեմ հար­ձա­կում­նե­րով` կրկին նի­կո­լա­կան լա­չա­ռու­հի­նե­րի կող­մից սպառ­նա­լիք­ներ այն լրագ­րո­ղու­հի­նե­րին, ով­քեր Նի­կո­լին խեղ­ճաց­րել էին ա­սու­լի­սի ժա­մա­նակ... Իսկ բլո­գեր Մի­կա Բա­դալ­յա­նին և «Ս­պուտ­նի­կի» լրագ­րող Ա­շոտ Գ­ևորգ­յա­նին ձեր­բա­կա­լե­ցին այն մե­թո­դով, ո­րն ան­կախ Հա­յաս­տա­նում մո­ռա­ցել էին` գրպան­նե­րը զենք և «պլան» գցե­լով, ու նրանք հի­մա բան­տում կլի­նեին, ե­թե չլի­ներ ռուս­նե­րի մի­ջամ­տութ­յու­նը:

Ընտ­րութ­յուն­նե­րի մյուս մաս­նա­կից ու­ժե­րի նկատ­մամբ այդ­պի­սի ա­տե­լութ­յուն չկա, սա­կայն նրանց մեջ էլ նի­կոլ­նե­րը քիչ չեն: Մա­նե Թան­դիլ­յան, Հայկ Մա­րութ­յան, Ա­րամ Զ. Սարգս­յա­նի թի­մը` շռայ­լե­լով կաս­կա­ծե­լի ծա­գում ու­նե­ցող փո­ղեր եր­ևան­ցի­նե­րի ու­ղեղ­նե­րը ա­նի­մաստ ին­ֆոաղ­բով լցնե­լու վրա: Ոչ ոք չէր կա­րող այդ­քան վնաս հասց­նել Ա­վին­յա­նին և նույն­քան օ­գուտ տար Հայ­կո­յին, որ­քան դա ա­րեց կա­պի­տուլ­յան­տը Հ1-ի ե­թե­րում: Հա­վա­նա­բար` ա­րեց մի­տում­նա­վոր, որ­պես­զի այդ եր­կու­սին չե­զո­քաց­րած պա­հի սեպ­տեմ­բե­րի 17-ից հե­տո:

Իսկ Նի­կո­լի վա­խերն ան­հիմն չեն: «Ա­սեք` կա­նենք» կար­գա­խո­սը վե­րա­բե­րում է նախ­ևա­ռաջ թուր­քե­րին, և ն­րա հե­ռա­խո­սա­զան­գե­րի շա­րա­նը պտտվում էր Պ­րա­հա­յի ար­ցա­խա­դավ դրույթ­նե­րին հա­վա­տա­րիմ մնա­լու շուրջ: Նաև Սամ­վել Շահ­րա­ման­յա­նին չշնոր­հա­վո­րե­լը ՔՊ­–ի թի­մի կող­մից լրիվ ձայ­նակ­ցում է Բաք­վին և վեր­ջի­նիս ա­ջա­կից­նե­րին: Դա, ի դեպ, ԱԺ­–ում ար­ձա­նագ­րեց պատ­գա­մա­վոր Գե­ղամ Մա­նուկ­յա­նը. «Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կութ­յու­նը, հայ ժո­ղո­վուր­դը շնոր­հա­վո­րել է Սամ­վել Շահ­րա­մա­յա­նին, ո­րոշ երկր­ներ՝ Ուկ­րաի­նա, Թուր­քիա, դա­տա­պար­տել են այս ընտ­րութ­յու­նը, որ­քան էլ զար­մա­նա­լի է՝ պաշ­տո­նա­կան Եր­ևա­նից մինչ օրս որ­ևէ շնոր­հա­վո­րա­կան ու­ղերձ Ար­ցախի նո­րըն­տիր նա­խա­գահ Սամ­վել Շահ­րա­ման­յա­նին, չի հղվել»։ Նաև Նի­կո­լի թիկ­նա­զո­րի պետ Սար­գիս Հով­հան­նիս­յա­նի պաշ­տո­նան­կութ­յան շուրջ պա­տում­ներ են պտտվոմ` որ «Դ­վին» հյու­րա­նո­ցի հայտ­նի «սալ­յու­տի» պա­հին Նի­կո­լին թվա­ցել է, որ իր հետ­ևից ե­կել է ռու­սա­կան «Վագ­նե­րը», կամ մի­գու­ցե ա­մե­րիկ­յան «Բ­լե­քո­ւո­թե­րը»: Բայց «Վագ­նե­րի» մա­սին լու­րե­րի առ­կա­յութ­յու­նը, ինչ­պես նաև ռուս հան­րա­յին դեմ­քե­րի, այդ թվում ո­մանց աչ­քի լույս և­ ո­մանց աչ­քի գրող Մար­գա­րի­տա Սի­մոն­յա­նի` ուղ­ղա­կի կո­չը կա­պի­տուլ­յան­տին իշ­խա­նազր­կե­լու, ոչ մի լավ բան չեն խոս­տա­նում:

Իսկ շուռ տված A տա­ռի, այ­նու­հետ նաև Z–ի տար­բե­րան­շա­նով ադր­բե­ջա­նա­կան շա­րաս­յու­նե­րի ցու­ցադ­րու­մը հա­յե­րիս դեմ հո­գե­բա­նա­կան պա­տե­րազ­մի կլա­սիկ դրսևո­րում է: Հի­մա ոչ միայն Նի­կոլն ու թուրքն են մեզ պա­տե­րազ­մով վա­խեց­նում, այլև` ամ­բողջ աշ­խար­հի լրատ­վա­կան դաշ­տը: Տար­բեր ամ­սաթ­վեր են ա­սում, բայց արևմտ­յան դես­պա­նատ­նե­րը չեն շտա­պում ի­րենց քա­ղա­քա­ցի­նե­րին տագ­նա­պի զգու­շա­ցում տալ: Տես­նես` ին­չո՞ւ...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=264398&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը