Չհերիքեց վարպետությունը... Հպարտ եմ, որ մարզում եմ այս տղաներին. Պետրակով
Սպորտ
Երևանում Խորվաթիայի հավաքականից կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կիսվել է տպավորություններով.
«Չհերիքեց վարպետությունը: Մրցակիցը մեզ գերազանցեց իրենց վարպետությամբ: Չհասցրինք վերականգնվել, հոգնածութունը իրեն զգացնել տվեց: այսպիսի խաղերի համար գոնե 18 խաղացող պետք է ունենալ: Տղաներին շնորհակալություն հայտնեցի իրենց նվիրվածության համար, հատկապես երկրորդ խաղակեսի համար: Նրանք քայլ առաջ են կատարել: Անկեղծ կասեմ՝ հպարտ եմ, որ մարզում եմ այս տղաներին: Նրանք արեցին այն, ինչ կարող էին: Խնդրում եմ չկշտամբեք տղաներին, քաջալերեք նրանց: Ֆուտբոլիստների մեծ մասը շատ երիտասարդ են . նրանցից ոմանք կարող էին խաղալ երիտասարդական հավաքականում, բայց խաղում են աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի դեմ: Նրանք մեծ նվիրումով խաղացին, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնենք նրանց:»:
https://iravunk.com/sim/?p=264395&l=am/