Արսեն Զախարյանը պատրաստ կլինի «Ռեալի» դեմ խաղին
Սպորտ
«Ռեալ Սոսյեդադի» նորեկ, Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը,ով նախորդ շաբաթվա մեջ չէր կարողացել մասնակցել թիմի մարզումներին վատառողջ լինելու պատճառով, պատրաստ կլինի Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի խաղին։
«Հանգստյան օրերին Զախարյանը մարզվել է միայնակ։ Թիմը հանգստանում էր։ Սեպտեմբերի 11-ին նա կմարզվի ընդհանուր խմբի հետ։ Արսենը պատրաստ կլինի հաջորդ հանդիպմանը»,- Sport24-ի հետ զրույցում նշել է Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի մամուլի ծառայության աշխատակից Անդեր Մունդուատեն։
«Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ» խաղը կկայանա սեպտեմբերի 17-ին, իսկ 3 օր անց Սան Սեբաստիանի թիմը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում կընդունի Միլանի «Ինտերին»։
https://iravunk.com/sim/?p=264372&l=am/