Վարդանյան եղբայրները շարունակում են գրավել հայ հանդիսատեսի ուշադրությունը

Մշակութային
Աշխարհի ամենաբարդ ժյուրիների սիրտը գրավված եղբայրները հայրենիքում են: Հանրահայտ Վարդանյան եղբայրները շարունակում են գրավել հայ հանդիսատեսի ուշադրությունը: Կրկեսային ներկայացումները Երեւանում մեկնարկեցին սեպտեմբերի 2-ին։
 
«Քանի որ մինչ օրս մենք հանդես ենք եկել միայն միջազգային հարթակներում, մեր հայրենակիցները մեզ հիմնականում տեսել էին հեռուստացույցով կամ համացանցում։ Այժմ ուզում ենք շփվել ու զգալ մեր հայրենակիցների ջերմ ընդունելությունը», – ասում է Գեւորգը։
 
Վարդանյան եղբայրների կողքին արենայում են նաեւ համաշխարհային կրկեսի այլ աստղեր՝ ձեռնածուներ, ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց ակրոբատ, դանակ նետողներ եւ աճպարար։ Ծրագիրը ոչ միայն երեխաների համար է հետաքրքիր, այլ նաեւ մեծահասակների ուշադրությանն է արժանացել։ Ակրոբատ եղբայրները ստեղծել են բոլոր հարմարավետ պայմանները, որ հանդիսատեսը լիովին վայելի այս յուրօրինակ կրկեսը։
 
Երեւանում արդեն հանրահայտ Վարդանյան եղբայրների չորրորդ ներկայացումն է կայանում, որին անձամբ եղբայրների կողմից մեծ սիրով եւ հարգանքով հրավիրված էին մասնակցելու 44-օրյա պատերազմի մասնակից հերոսների հարազատներ, ընտանիքի անդամներ, Արցախից Երեւան տեղահանված ընտանիքների երեխաներ եւ սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչներ: Երեք ներկայացումների ընթացքում ավելի քան 400 հրավիրված հանդիսատես անվճար հնարավորություն է ունեցել հիանալ նմանը չունեցող աննախադեպ կրկեսային համարներով։ Այս քայլով եղբայրները մեկ անգամ եւս փաստում են, որ մշտապես կանգնած են իրենց հայրենիքի նվիրյալ զավակների կողքին եւ խոստանում, որ գեղեցիկ ավանդույթը շարունակական են լինելու , քանի որ մինչեւ նոյեմբեր յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի նրանք տեղափոխելու են հայ հանդիսատեսին մեկ այլ իրականություն։
 
Եղբայրների խոսքով՝ առաջիկա 2-3 տարիների իրենց բոլոր պայմանագրերը խզել են եւ ժամանել Հայաստան։ Չի բացառվում, որ «Շապիտո» կրկեսի հաջողության դեպքում նրանք այստեղ մշտական կրկես կհիմնեն։ Գեւորգն ու Անդրանիկը վստահ են, որ կկարողանան բարձրացնել Հայաստանում կրկեսային արվեստի մակարդակը։ Հաջորդ ցուցադրությունը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին եւ 17-ին «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում