Հիանալի տրամադրություն ունեմ, այդպես միշտ է լինում, երբ Երևանում եմ ու հավաքականի ճամբարում. Տիկնիզյան

Սպորտ

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Խորվաթիայի դեմ խաղից առաջ կիսվել է տպավորություններով.

«Հիանալի տրամադրություն ունեմ, ու ինձ լավ եմ զգում, այդպես միշտ է լինում, երբ Երևանում եմ ու հավաքականի ճամբարում։ Մեծ ցանկություն ունենք լավ արդյունքի հասնելու մեր տնային մարզադաշտում։ Չկա վախ, այո կա անհանգստություն, որը միայն մոտիվացիայի կվերածվի։ Խորվաթիան Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է։ Ուրախ կլինեմ վաղը խաղալ այնպիսի բարձրակարգ խաղացողների դեմ, ինչպիսիք ունի Խորվաթիան։ Հիմա ֆուտբոլում հեշտ խաղեր չկան, կարող եմ ենթադրել, որ կյանքիս ամենածանր խաղերից մեկն է լինելու։ Հատկապես, որ Խորվաթիայի թիմի կազմում տիեզերական խաղացողներ են հանդես գալիս։ Երջանիկ եմ լինելու Հայաստանի հավաքականում, երախտապարտ եմ հայ ազգին ու ՀՖՖ-ին ու մարզչական շտաբին՝ ինձ վստահելու , հավատալու և այսքան լավ ինձ ընդունելու համար։

Թուրքիայի դեմ խաղը ամենալարված խաղերից էր նաև էմոցիաների առումով առանձնահատուկ էր, բայց այն որ երկրպագուները փորձում էին մեզ հունից հանել, միայն ժպիտ էր առաջացնում, և դժվարություններ չառաջացրեց։ Հանդերձարանում բոլորս շատ տխուր էինք, շատ մոտ էինք հաղթանակին։  Յուրաքանչյուր խաղին տալիս ենք այն, ինչ ունենք,մեր բոլոր ուժերը։ Ուժեր կունենանք նաև Խորվաթիայի դեմ։ Բոլոր թիմակիցներով միմյանց լավ ենք զգում, չնայած որ այդքան էլ երկար ժամանակ չէ՝ մարզվում ենք միասին։ Բոլորիս համագործակցությունը բավականին լավ է, ու դրանում մեր մարզչական շտաբի ներդրումը շատ մեծ է։

Ի՞նչ գնահատական կտամ իմ խաղին․ երբեք իմ խաղը չեմ գնահատում։ Ավելի լավ է մարզչական շտաբին հարցնեք այդ մասին»,- ասել է Տիկնիզյանը։

https://iravunk.com/sim/?p=264314&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան