Թուրքերը թույլ չտվեցին, որ ՀՀ օրհներգը լսելի լինի մարզադաշտում(տեսանյութ)
Սպորտ
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրի շրջանակներում Թուրքիան ընդունել է Հայաստանի հավաքականին: Հանդիպման մեկնարկին, երբ Էսկիշեհիրի մարզադաշտում հնչում էր Հայաստանի պետական օրհներգը, մարզադաշտում թուրք երկրպագուները կազմակերպված աղմուկ բարձրացրին` թույլ չտալով, որ ՀՀ օրհներգը լսելի լինի: Իսկ Թուրքիայի օրհներգը լսվեց առանց խոչընդոտների: