Նիկոլաալենական հիսթերիաները տարածաշրջանում բան չեն փոխի

Վերլուծություն

Կա­ռա­վա­րու­թյան ե­րեկ­վա նիս­տում Նի­կո­լը հայ­տա­րա­րեց, թե՝ ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը մեր տա­րա­ծաշր­ջա­նում է­ա­կա­նո­րեն սրվել է: Ի­հար­կե, միշտ էլ Նի­կո­լի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը լուրջ հա­մա­րե­լը ճիշտ չէ. այ­սօր մի բան է ա­սում, վա­ղը կա­րող է 180 աս­տի­ճա­նով հա­կա­ռակն ա­սել ու դեմ­քի ա­մե­նա­ան­մեղ­սու­նակ ար­տա­հայ­տու­թյամբ ար­դա­րա­նալ՝ ինձ սխալ եք հաս­կա­ցել: Սա­կայն այս մի հայ­տա­րա­րու­թյու­նը ֆիք­սում ենք հե­տե­ւյա­լի հա­մար:

ՀԱ­ԿԱ­ՌՈՒ­ՍԱ­ԿԱՆ Ա­ՐՇԱ­ՎԻ ԳԱ­ԳԱԹ­ՆԱ­ԿԵ­ՏԸ

Այսպես. Նի­կո­լը ցույց տվեց, որ պարզ գի­տակ­ցում է, որ ինչ­քան էլ խո­սի «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գից», սա­կայն ի­րա­վի­ճա­կը գնում է սրաց­ման ուղ­ղու­թյամբ: Ո՞ւմ մեղ­քով, ա­մեն ինչ ի­րեն­ցով ա­նե­լու թուրք-ազե­րի­ա­կան ծրագ­րե­րի՞, ինչ­պես փոր­ձում են պնդել նի­կո­լյան խուն­տա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Բայց հենց դա ինք­նա­խոս­տո­վա­նու­թյուն է՝ սե­փա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան, մեղմ ա­սած, սխալ, ե­թե ոչ՝ դա­վա­ճա­նա­կան լի­նե­լու մա­սին: Ու նույնն այս պա­հին էլ է տե­սա­նե­լի. խոս­տո­վա­նում են, որ ու­նենք առն­վազն վի­ճա­կի վատ­թա­րա­ցում, հա­կա­ռա­կոր­դի կող­մից զոր­քե­րի կու­տա­կում­ներ, բայց քայ­լեր են ա­նում, ո­րը երկ­րի ոչն­չաց­ման ա­մե­նա­ու­ղիղ ճա­նա­պարհն է:

Բնա­կա­նա­բար, նկա­տի ու­նե­նք այն ծայ­րա­հեղ հա­կա­ռու­սա­կան տո­նայ­նու­թյունն ու քայ­լե­րը, ո­րով Նի­կոլն ու իր թի­մա­կից­նե­րը սկսել են հա­մե­մատ­վել Զե­լենս­կու խու­տա­յի հետ: Չկրկնենք, այդ մա­սին այս օ­րե­րին շատ է խոս­վել: Բայց մեկ դե­տալ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, պետք է ընդգ­ծել: Օ­րի­նակ, երբ պա­ռավ Փե­լո­սի­ի «հո­գե­զա­վակ» ոմն Ա­լե­նն հայ­տա­րա­րում է, թե՝ «ՌԴ գե­րա­տես­չու­թյան ինչ-որ քար­տու­ղա­րու­հու չեմ ու­զում ար­ձա­գան­քեմ»՝ նկա­տի ու­նե­նա­լով ՌԴ ԱԳՆ խոս­նա­կին, ա­պա նա գո­նե հաս­կա­նո՞ւմ է, որ Զա­խա­րո­վան իր նա­խօ­րե­ին ար­ված հայ­տա­րա­րու­թյու­ննե­րը ոչ թե «հո­րանց տնից» էր բե­րել, այլ ներ­կա­յաց­նում է ռու­սա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շու­մը: Իսկ ե­թե հաս­կա­նում է, ու մի պահ են­թադ­րենք, թե հենց ՌԴ ԱԳՆ-ին է հաս­ցե­ագր­ված Ա­լե­նի խոս­քե­րը, ա­պա նշա­նա­կո՞ւմ է, որ Ա­լենն ի­րեն հա­մա­րում է այն կար­գի հա­մաշ­խար­հա­յին դեմ­ք, ում հա­րիր չէ պա­տաս­խա­նել 6 հա­զար մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ ու­նե­ցող եւ ՄԱԿ ԱԽ ան­դամ պե­տու­թյան ԱԳՆ-ին: Ու այս­տե­ղից էլ ա­վե­լի պարզ հարց է ծա­գում. սրանք մարդ­կանց վրա թքե­լուց զատ այլ բան հաս­կա­նո՞ւմ են, թե՞ դիտավորյալ են Նիկոլի ասած լարված իրավիճակում «քացով տալիս» միակ դաշնակցին : Ու այդ դեպ­քում Ա­լենն ինչ­պե՞ս է մար­սե­լու նույն Զա­խա­րո­վա­յի ար­ձա­գան­քը, ո­րով նա ա­ջակ­ցու­թյուն հայտ­նեց «մո­լո­րա­կի բո­լոր «քար­տու­ղա­րու­հի­նե­րին»»՝ ա­վե­լաց­նե­լով. «Մի նե­ղա­ցեք, այդ մար­դը, հա­մոզ­ված եմ, ա­ռանց մտա­ծե­լու դուրս է տվել: Մի տա­րա­ծեք նրա ա­սա­ծի հան­դեպ ձեր վե­րա­բեր­մուն­քը հայ ժո­ղովր­դի վրա: Հայ ժո­ղո­վուր­դը ի­մաս­տուն է, բազ­մա­չար­չար եւ սի­րող»: Եվ այն, որ նա այս ի­րա­վի­ճա­կում Ա­լե­նին ու նման­նե­րին հայ ժո­ղովր­դից տա­րան­ջա­տեց, դա լուրջ գոր­ծոն է, ո­րին դեռ կհաս­նենք:

Ի­րա­վի­ճա­կի բա­րո­յա­կան, ա­վե­լի ճիշտ՝ տար­րա­կան խե­լամ­տու­թյան կող­մից անց­նենք գործ­նա­կա­նին: Այն, որ Ա­լե­նը դեռ շա­րու­նա­կում է Լա­չի­նի մի­ջանց­քի բլո­կա­դան Մոսկ­վա­յի «ջե­բը գցե­լու» վա­ղուց ան­լուրջ դար­ձած փոր­ձե­րը՝ բրի­տա­նա­կան հետ­քը եւ տե­ղի կա­տա­րա­ծու­նե­րին, հաս­կա­նալի է. պետք է, չէ՞ մի ձեւ սե­փա­կան ա­րարք­նե­րը «ջրեն»: Եվ այս հար­թու­թյու­նում շատ ա­վե­լի վտան­գա­վոր է Ա­լե­նի հա­ջորդ միտ­քը, թե՝ «Սուրբ տե­ղը դա­տարկ չի մնում»: Նկա­տի ու­նի Հա­յաս­տա­նի անվ­տան­գա­յին հա­մա­կար­գը եւ դրա­նում ռուս­նե­րի փո­խա­րեն ա­յլոց ներգ­րա­վվե­լը. «Մեկ է՝ ու­մով, մի­այն մենք մեր ժո­ղովր­դին, մեր սահ­մա­նը կա­րո­ղա­նանք պաշտ­պա­նել…»: Ե­թե մեկ է, կա­րո՞ղ եք թուր­քով ա­նել, համ էլ՝ ՆԱ­ՏՕ կլի­նի: Իսկ ա­վե­լի ռե­ալ, երբ Նի­կո­լից հե­տո Ա­լե­նը եւս այս միտքն ա­ռաջ է տա­նում, դրան էլ գու­մա­րում ենք ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ ինչ-որ զո­րա­վար­ժանք­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը Հա­յաս­տա­նում, Ան­նա­յին Կի­եւ ու­ղար­կե­լը, վեր­ջին օ­րե­րի այս լայն եւ ա­ռա­ջին «դեմ­քե­րի» ներգ­րավ­մամբ ար­շա­վը, ա­պա նման­վում է նրան, որ Նի­կո­լը կա­րող է սկսել ի­րեն իշ­խա­նու­թյան բե­րե­լու հիմ­նա­կան ծրագ­րի ի­րա­կա­նա­ցում՝ ռու­սա­կան զոր­քե­րին Հա­յաս­տա­նից հե­ռաց­նե­լը եւ ՀԱՊԿ-ից ու ԵՏՄ-ից դուրս գա­լը:

Ո՞ՒՄ ԿՈՒՂՂ­ՎԻ ՌՈՒՍ­ՆԵ­ՐԻ ՊԱ­ՏԱՍ­ԽԱՆ ՀԱՐ­ՎԱ­ԾԸ

Ա­մեն դեպ­քում, թվարկ­ված բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րով նի­կո­լյան թի­մը ցույց տվեց, որ ռուս­նե­րին հե­ռաց­նե­լու ծրագ­րեր ու­նեն: Ա­վե­լի կոնկ­րետ, դրանք ոչ թե ի­րենց, այլ անգ­լո­սաք­սո­նա­կան հայտ­նի ծրագ­րերն են, ո­րոնց շրջա­նակ­նե­րում, ե­թե ան­գամ Հա­յաս­տա­նը ոչն­չա­նա, ո­չինչ, մեծ բան չէ նրանց հա­մար: Ա­մեն դեպ­քում, դա է հաս­տա­տում թե­կու­զեւ մի­այն այն փաս­տը, որ Նի­կո­լը մի կող­մից խո­սում է Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին ա­զե­րի­նե­րի կու­տա­կում­նե­րի մա­սին, իսկ մյուս կող­մից՝ նույն ան­հե­թեթ պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րով, ո­րը նա­խօ­րե­ին Ա­լե­նը եւս կրկնեց, ար­դեն մոտ մեկ տա­րի բա­ցա­ռում է Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին ՀԱՊԿ ու­ժե­րի տե­ղա­կա­յու­մը: Բա­ցա­ռում է նա­եւ Ի­րա­նի հետ լուրջ ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, այդ թվում՝ հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը, ո­րի մա­սին Թեհ­րա­նից ան­գամ ու­ղիղ տեքս­տով խո­սե­ցին: Փո­խա­րե­նը ԱՄՆ-ի հետ երկ­րի անվ­տան­գու­թյանը մի­այն հսկա­յա­կան վնաս­ներ հասց­նող նման զո­րա­վար­ժանք­ներ կազ­մա­կեր­պե­լով, լավ ի­մա­նա­լով, որ հենց նույն ա­մե­րի­կա­ցի­ներն են այ­սօր ա­ռաջ տա­նում հի­շա­տակ­ված անգ­լո­սաք­սո­նա­կան ծրագ­րե­րը:

Կարճ ա­սած, Նի­կոլն ա­մե­նա­ու­ղիղ եւ բաց բախ­ման մեջ է մտել Մոսկ­վա­յի հետ, եւ պա­տաս­խան ռե­ակ­ցի­ան կա: Հի­շեց­նենք, որ այդ զո­րա­վար­ժանք­նե­րի հետ կապ­ված Կրեմ­լի ար­ձա­գան­քը մա­մու­լի խոս­նակ Պես­կո­վի մի­ջո­ցով ե­ղավ կայ­ծակ­նա­յին ա­րա­գու­թյամբ: Ըստ Պես­կո­վի. «Դա մտա­հո­գու­թյուն է ա­ռա­ջաց­նում, նման լու­րեր, հատ­կա­պես ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում: Մենք խո­րու­թյամբ կվեր­լու­ծենք այս լու­րե­րը»:

Թե ինչ կա այդ ծանր «խո­րու­թյամբ կվեր­լու­ծենք» ար­տա­հայ­տու­թյան տակ, կա­րե­լի է կռա­հել: Ամ­բողջ հարցն այն է, թե այս եւ ՌԴ-ից ե­կող մյուս բո­լոր շատ ա­վե­լի սուր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից բխող հնա­րա­վոր պա­տաս­խան հար­վածն ո՞ւմ է ուղղ­վե­լու, նի­կո­լյան խուն­տա­յի՞ն, թե Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյա­նը: Եվ դա մեր­կա­պա­րա­նոց հայ­տա­րա­րու­թյուն չէ:

Բանն այն է, որ այս բո­լոր սրա­ցում­նե­րի հա­մա­տեքս­տում Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­գի­տա­կան-փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րում եւ պե­տա­կան ո­րո­շա­կի օ­ղակ­նե­րում եր­կու հիմ­նա­կան թեզ է հա­սու­նա­նում: Ա­ռա­ջի­նը, թող­նել, որ Հա­յաս­տա­նը գնա Նի­կո­լի տա­րած ուղ­ղու­թյամբ, պետք ե­ղած դեպ­քում ընդ­հուպ՝ զոր­քե­րը հա­նել՝ կենտ­րո­նա­նա­լով Ար­ցա­խում: Եվ երբ կհա­ջոր­դի շատ ցա­վոտ հար­ված­ներ, վե­րա­դառ­նալ: Այ­սինքն, խոս­քը 1920թ.-ի նո­յեմ­բե­րյան սցե­նա­րի կրկնու­թյան մա­սին է: Եվ երկ­րորդ տար­բե­րակն է, որ հայ ժո­ղո­վուր­դը մեղք չու­նի ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­րարք­նե­րի համար: ՀՀ գործող իշխանություններն են հասց­րել ներ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րին, ո­րոնց ար­դյուն­քում լրջա­գույն հար­վա­ծի տակ է ոչ մի­այն ռու­սա­կան շա­հը, այլ նա­եւ՝ հայ ժո­ղո­վուր­դը, եւ վեր­ջի­նիս մե­նակ թող­նելն ան­թույ­լատ­րե­լի է: Այս թե­զե­րից ո՞ր մե­կը կդրվի Հա­յաս­տա­նի ուղ­ղու­թյամբ Մոսկ­վա­յի պաշ­տո­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­քում, հենց դա է, որ այս պա­հին Հա­յաս­տա­նի ա­մեն մի բնակ­չի հա­մար կեն­սա­կան, թե­եւ քիչ տե­սա­նե­լի հարցն է դար­ձել:

Ու­րեմն, ո՞ր տար­բե­րակն է ա­վե­լի հա­վա­նա­կան: Վե­րա­դառ­նանք ՌԴ ԱԳՆ խոս­նակ Զա­խա­րո­վա­յի այն մտքին, թե՝ «Մի տա­րա­ծեք նրա (Ալե­նի- հեղ.) ա­սա­ծի հան­դեպ ձեր վե­րա­բեր­մուն­քը հայ ժո­ղովր­դի վրա: Հայ ժո­ղո­վուր­դը ի­մաս­տուն է, բազ­մա­չար­չար եւ սի­րող»: Սա ա­վե­լի շատ նման է նրան, որ գո­նե ՌԴ ԱԳՆ-ի մա­կար­դա­կով ա­ռաջ է տար­վում հայ ժո­ղովր­դին նի­կո­լա­կան­նե­րից տա­րան­ջա­տե­լու սցե­նա­րը: Բայց նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ Հա­յաս­տա­նում դիր­քե­րը հանձ­նե­լու եւ հե­տա­գա­յում նո­րից վերց­նե­լու սցե­նարն ու­նի մեկ հսկա­յա­կան թե­րու­թյուն. բա որ չհա­ջող­վի՞ կրկնել 1920թ.-ի սցե­նա­րը: Չմո­ռա­նանք նա­եւ, որ մինչ այս նա­եւ Պես­կովն էր հայ­տա­րա­րել, թե ՌԴ-ն Ար­ցա­խից եւ Հա­յաս­տա­նից հե­ռա­նա­լու միտք ան­գամ չու­նի:

Կարճ ա­սած, ինչ­քան էլ որ Նի­կո­լը, Ա­լենն ու մյուս նման­նե­րը փոր­ձում են ակ­նար­կել, թե կգնան ռուս­նե­րին հե­ռաց­նե­լու ճա­նա­պար­հով, սա­կայն ա­մեն բան գա­լիս է հին հար­ցադր­մա­նը՝ կա­րո՞ղ են: Օ­րի­նակ, ինչ­պե՞ս են պատ­րաստ­վում ռու­սա­կան ռազ­մա­բա­զան հե­ռաց­նել, երբ այն, ըստ պայ­մա­նագ­րի, դեռ մի քա­ռորդ դա­րի չափ գոր­ծե­լու ժա­մա­նակ ու­նի: Բայց ա­մե­նա­է­ա­կանն ան­գամ այն չէ, թե ինչ կա­րող են կամ չեն կա­րող ա­նել Նի­կոլն ու Ա­լե­նը, ինչ­քան էլ որ ար­տա­քին ո­րոշ ու­ժեր նրանց փոր­ձում են թեւ տալ: Շատ ա­վե­լի կար­եւ­որ հարց է, թե Թուր­քի­ան եւ Ադր­բե­ջանն ի­րենց պատ­րաստ հա­մա­րո՞ւմ են ներ­խու­ժել Հա­յաս­տան, հաշ­վի առ­նե­լով, որ կա ինչ­պես ռու­սա­կան, այն­պես էլ ի­րա­նա­կան գոր­ծո­նը, ո­րոնք հիմն­ված են ռե­ալ հաշ­վարկ­նե­րի եւ ոչ թե Նի­կո­լի ու Ա­լե­նի ե­րա­զանք­նե­րի վրա: Ի­րենց պատ­րաստ հա­մա­րո՞ւմ են, կներ­խու­ժեն ա­ռանց վայր­կյան ան­գամ մտա­ծե­լու: Չե՞ն հա­մա­րում, չեն ներ­խու­ժի, եւ նի­կո­լա­ա­լե­նա­կան հրա­վեր­ներն այս­տեղ բան չեն փո­խում:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=264159&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը