Համաղետը չկանխվելու դեպքում ամբողջ պատասխանատվությունը անձամբ Ձեր վրա է դրվում. «Կամք»-ի բաց նամակը` ՊՆ նախարարին

Ներքաղաքական

Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:

«Այսօր, 2023 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել ենք պատասխան, որ սեպտեմբերի 7-ին մեր ներկայացրած դիմումով բարձրացված հարցերի քննարկումը գտնվում է Պաշտպանության նախարարության իրավասության շրջանակներում, ինչի կապակցությամբ մեր դիմումը վերահասցեագրվել է վերոհիշյալ գերատեսչությանը։

Հիշեցնում ենք, որ մենք 07.09.2023 թվականին, բաց նամակով դիմել էինք ՀՀ վարչապետին, ՌԴ նախագահին եւ ԻԻՀ նախագահին, հորդորելով անմիջապես Ջերմուկի մոտակայքում կազմակերպել երեք երկրների զորքերի համատեղ արտապլանային զորավարժություններ կանխելու համար թուրք-ադրբեջանական զորքերի կողմից ամեն ժամ սպասվող ՀՀ տարածքի վրա հարձակումը, որի մասին նաեւ ՀՀ վարչապետը երեկ բարձրաձայնեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից ուղարկված պատասխանի, անձամբ Ձեր վրա է դրվում մեր դաշնակից պետությունների հետ համագործակցաբար հայ-ռուս-իրանական զորավարժությունների կազմակերպման հարցը եւ սպասվող աշխարհաքաղաքական համաղետը կանխելու հնարավորությունը եւ չկանխվելու դեպքում ամբողջ պատասխանատվությունը։

Լիահույս ենք, որ ոչ ուշ քան այսօր, դուք ընթացք կտաք մեր հորդորին, եւ մեր դաշնակից պետությունների՝ ՌԴ եւ ԻԻՀ Պաշտպանության նախարարների հետ կկազմակերպեք հայ-ռուս-իրանական համատեղ զորավարժություններ, որը համոզված ենք կզսպի ագրեսորի ախորժակը եւ կփրկի հազարավոր զինծառայողների կյանքեր, ինչպես նաեւ կկանխի մեր երկրի հնարավոր տարածքային կորուստները», - ասված է նամակում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում