Վաղեմի կարգին Հայկոյի թիմի լոկոմոտիվը ԼԳԲՏ պրոպագանդիստ է

Ներքաղաքական

Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքը ցույց տվեց, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, բեմում եւ քաղաքապետարանում քաղաքապետի դերակատար ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ թիմի լոկոմոտիվը ցուցակի 4-րդ համար, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ ԳՐԻԳՈՐԻ ԵՐԻՑՅԱՆՆ է: Նա է հիմնականում հայտնվում էկրանների առաջ նախընտրական բանավեճերի, կլոր-սեղանների ժամանակ: Միայն թե, իմիջային փոփոխությունից հետո՝ կարծես թե, շատերն են մոռացել նրա կենսագրության ոչ միայն սորոսական, այլեւ «գունագեղ» էջերը:

Այսպիսով՝ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգորի Երիցյանը Երեւանի իմքայլական այն ավագանու անդամն էր, որի ելույթի ժամանակ խաչակնքում էր Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը եւ դատական նիստից հետո ծաղիկներ էին նվիրում «Ադեկվադ» կուսակցության համահիմնադիրներ Արթուր Դանիելյանը եւ Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ նրան անվանելով՝ «ավագանու «Իմ քայլը» պանծալի դաշինքի անդամ, խաղաղասիրության ջատագով, ԼԳԲՏ իրավունքների ռահվիրա, հայ-ադրբեջանական բարիդրացիականություն կերտող»: Սակայն, այս ամենը դեռ անոնսն է, թե ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժը «Ազգային առաջընթաց» անվան տակ ինչ ական է դրել:

Դեռեւս 2019 թվականին, լինելով Երեւանի ավագանու անդամ, նույն Գ. Երիցյանը դիմել էր ոստիկանություն, որպեսզի արգելեն ընդդեմ չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաքները մայրաքաղաքում: Մի կողմ թողնենք այն, որ ԼԳԲՏ-ական ծրագրերում Երիցյանը ներգրավվելով՝ անունը դնում է ժողովրդավարություն, բայց հակաժողովրդավարական չի համարում ստորագրահավաք իրականացնելն արգելելը, բայց նկատենք, որ երբեմնի Կարգին Հայկոյի թիմում, փաստորեն, այս անձը առաջինների շարքում է: Այո, ժամանակին «Ես լավ տղա եմ» երգող Հայկոն հիմա կարգին երեւանցիներին ներկայանում է ԼԳԲՏ դրոշի ներքո լուսանկարվող Գրիգորի Երիցյանով: Բայց այս հարցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն էլ բոլորովին «գլուխ գովելու» տեղ չունի: Չէ որ նա էր ՔՊ-ականների մեջ այն անձը, որը ԼԳԲՏ-ականներին հանդուրժելու վերաբերյալ ասուլիս էր տալիս ԼԳԲՏ ջատագով ՀԿ ներկայացուցիչների հետ, իսկ նրա պարեկ եղած ժամանակ բոլորին արգելված էր առանց դիմակ փողոց դուրս գալը, մինչդեռ համացանցում հայտնվեց տեսանյութ, թե ինչպես են տրանսվեստիտները մայրուղում ազատ վայելում գիշերային Երեւանը:

Ի դեպ, չար լեզուներն ասում են, որ մեկը մեկից թունդ լիբերալ Հայկոյի ու Տիկոյի միջեւ ընտրապայքարի շրջանում տեղի ունեցող հեռահար լեզվակռիվն էլ առանձնապես լուրջ չէ: Պարզապես, ընտրապայքարը կենտրոնացնելով հենց երկուսի վրա՝ փորձում են մեկը մյուսի անվան շուրջ ավելի մեծ ուշադրություն հրավիրել, իրար վարկանիշ բարձրացնել, վերջում էլ ավագանիում տեղավորվել գլխավորապես հենց երկուսով՝ հաշտ ու խաղաղ. մեկն իշխանություն, մյուսն՝ իբրեւ ընդդիմություն, իսկ իրականում՝ ընդամենը նեոլիբերալ խայտառակություն:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում