Ներկա իշխանության մոտ աշխատածներն ո՞ւմ աչքին են թոզ փչում, ժողովուրդը լավ էլ գիտի` ով ով է. Ավագյան

Տեսանյութեր

Ռադիկալ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Հանրային ձայն» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է նախ Երեւանն ազատագրելու, ապա շատ կարճ ժամանակահատվածում  իշխանափոխության հասնելու տեսլականով: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Երեւանի ավագանու թեկնածու, «Հանրային ձայն» կուսակցության փոխնախագահ, տնտեսագետ ՎԱՀԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ հետ:

— Հայկ Մարությանից մինչեւ Մանե Թանդիլյան` քարոզարշավի ընթացքում վստահեցնում են, թե իսկական ընդդիմություն են: Դուք ինչո՞վ եք առանձնանում նրանցից:

— Բնական է, որ այդպես պետք է ասեն: Մենք առաջին հերթին, ի տարբերություն նրանց, չենք աշխատել ներկա իշխանության մոտ: Այսօր «ընդդիմություն» բառը օգտագործում են մարդիկ, որոնք աշխատել են ներկա իշխանության մոտ, ինչ-ինչ պատճառներով դուրս են եկել, հիմա նորից վերադառնում են: Եթե իրենք կարողանում էին ինչ-որ բաներ փոխել եւ հայկական պայծառ օրեր բերել,  թող այն ժամանակ անեին: Իրենց համար հիմա ոչինչ չի փոխվել, նույն վարչապետն է, նույն վարչապետի մոտ են գնալու զեկույցով կամ դիմումներով: Եթե այն ժամանակ չեն կարողացել, հիմա ի՞նչն է իրենց մոտ փոխվել` մտածելակե՞րպը, թե՞ տերերը:

— Դուք էլ ասում եք, որ հասնելու եք ամբողջական իշխանափոխության, այս լոզունգներով էին մի շարք քաղաքական ուժեր մասնակցում նաեւ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին, բայց վերընտրվեց Փաշինյանը: Մտավախություն չունե՞ք, որ պատմությունը կրկնվելու է, եւ իշխանությունն էլի վերարտադրվելու է` այս անգամ Տիգրան Ավինյանի դեմքով:

— Իրականում պատմությունն անընդհատ կրկնվում է, բայց դասեր դրանից մեծամասնությունը չի քաղում: Այն ժամանակ էլ մենք մասնակցեցինք ընտրությանը, եւ միակ կուսակցությունն էինք, որ դիմեցինք Եվրադատարան` պահանջելով, որ ճանաչեն ոչ լեգիտիմ` 2021 թվականի ընտրությունները: Այդ ընտրությանը մասնակցել է ընտրողների 42%-ը, որից 77%-ն է ընտրել այս իշխանությանը: Մաթեմատիկական հաշվարկով` այս իշխանությանը բերել են ընտրազանգվածի 25-26%-ը: Եվ այստեղ իրենց մեղքի բաժինն ունեն այն մարդիկ, ովքեր քաղաքականությունից են խոսում, բայց ընտրությունների չեն գնում: Ակամայից իրենց ընտրության չգալն էլ մեզ հասցրեց այս օրվան: Դրա համար կոչ եմ անում բոլոր երեւանցիներին մասնակցել ընտրությանը` ում ուզում եք ընտրեք, բայց ձեր մասնակցությամբ կօգնեք, որպեսզի Տիգրան Ավինյանը չկարողանա օգտագործել վարչական ռեսուրսները, որոնք անսպառ չեն:

— Ինչպե՞ս կգնահատեք ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի շանսերը` հաշվի առնելով, թե ինչպես են նրան «ընդունում» երեւանցիները քարոզարշավի ժամանակ:

— Ես չէ, որ պետք է ասեմ, թե ինչ է կատարվում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների բակային հանդիպումների ժամանակ: Նրանց երեւանցիները կա՛մ արհամարհում են, կա՛մ լեզվակռիվ է սկսվում, կա՛մ էլ հարցեր են տալիս, որից խուսափում են: Այս ամենը նորմալ է, երեւանցին արթնացել է եւ հասկանում է, որ պատրանք էր, թե ամեն ինչ լավ է, հաղթող ենք եւ այլն: Մեզ այսօր հասցրել են մի վիճակի, որ Հայոց ցեղասպանության հարցն է դասագրքերից դուրս բերվում, մի քանի օր առաջ Ծիծեռնակաբերդի ճեմուղին սկսեցին քանդել: Հակահայկական լուրջ ծրագիր է իրականացվում Հայաստանում եւ շարունակվելու է, եթե ընտրվի իշխող կուսակցությունը:

— «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին առաջարկում է հասնել կոնսեսուսային թեկնածուի առաջադրման, եթե իսկապես ուզում եք հեռացնել գործող իշխանությանը: Նա նույնիսկ այդ դեպքում պատրաստ է ինքնաբացարկի դիմում ներկայացնել ԿԸՀ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Չեմ ուզում քննարկել Նորայր Նորիկյանի ասածը, բայց նա եւ մնացած բոլոր կուսակցությունները մարտ ամսից լսում են մեր հայտարարությունը, որ առաջարկում ենք մեկ ճակատով` Մայիսյան դաշինքով, գնալ ընտրության: Մեզ միայն ձեռք մեկնեց «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը եւ ներկա պահին իրենք մեր կուսակցության հետ մասնակցում են ընտրության: Ինչ վերաբերում է հիմա նման հայտարարություններ անելուն, երեւի թե, կարծում են, որ սա կարող է իրենց դիվիդենտներ բերել: Ինչեւէ, ասեմ, որ մենք մի հայտարարությամբ էլ ենք հանդես եկել, որ սեպտեմբերի 14-ին, ժամը` 13:00-ին կոնկրետ վայրում հրավիրում ենք ընտրությանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, ովքեր իրենց համարում են ընդդիմադիր, որպեսզի գան եւ ստորագրեն, որ ընտրական շեմը հաղթահարելու դեպքում` ոչ մի տարբերակով կոալիցիա չեն կազմի իշխող ուժի հետ:

— Մամուլում հայտնվեցին լուրեր, թե կոալիցիա են կազմել քաղաքապետի թեկնածուներ Հ. Մարությանը, Մ. Թանդիլյանն ու Վ. Մնացականյանը: Ինչպե՞ս եք վերաբերվում նման ձեւաչափերին:

— Էլի եմ ասում` ներկա իշխանության մոտ աշխատած մարդիկ ո՞ւմ աչքին են ուզում թոզ փչեն, ժողովուրդը լավ էլ գիտի` ով ով է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում