Աշխարհաքաղաքական մի ուժային կենտրոնին պետք է, որ այս տարածաշրջանը պայթի. Նահապետյան

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանը «La Repubblica» իտալական թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե կարող է «մի օր ուղղակի արթնանանք եւ տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ»: Ավելին` ըստ նրա, այս իրավիճակում եթե ուզենա էլ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող ապահովել Հայաստանի անվտանգության կարիքները: Հետեւապես` նա եկել է այն եզրահանգման, որ «անվտանգային ոլորտում կախվածություն կամ կապվածություն ունենալ միայն մի տեղից, դա ինքնին ռազմավարական սխալ է»: Անդրադառնալով վերոնշյալին` ռազմական փորձագետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆ ընդգծեց, որ Փաշինյանի տեղը քրեակատարողական հիմնարկի հոգեբուժարանի համար 6 պալատն է, իսկ եթե չկա նման պալատ, պետք է բացել:

— Իտալական թերթին տված Փաշինյանի հարցազրույցից հետո` ականատես եղանք իշխանության կողմից իրականացվող հակառուսական ընդգծված քայլերի բոլոր ուղղություններով: Ի՞նչ խնդիր է սրանով փորձում լուծել Փաշինյանը:

 Այն, ինչ ասում է Փաշինյան Նիկոլը, առնվազն տգիտություն է, բայց ես չեմ կարծում, թե նա չգիտի, որ Արցախում մեր 120 հազար հայրենակիցներն ապրում են, որովհետեւ կա ռուսական խաղաղապահ ստորաբաժանում: Կարծում եմ` նա հրաշալի գիտի, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կեցվածքը, մասնավորապես` Սյունիքի հետ կապված, քաղաքական դիվանագիտական հարթությունից չի տեղափոխվում ռազմականի միայն այն պատճառով, որ Գյումրիում, Երեւանում եւ Սյունիքում տեղակայված են 102-րդ ռազմաբազայի հենակետերը: Ուստի` այս ամենի նպատակը շատ պարզ է` վարկաբեկել, վարկաբեկել եւ էլի վարկաբեկել, որովհետեւ աշխարհաքաղաքական մի ուժային կենտրոնին պետք է, որ այս տարածաշրջանը պայթի: Այսինքն` լինի ռազմական լուրջ բախում, որին մի կողմից մասնակցեն Իրանը, Ռուսաստանը, մյուս կողմից` Թուրքիան, Իրաքը, Պակիստանը եւ Ադրբեջանը: Ըստ էության, պատերազմ, որը առաջին հերթին երկրորդ ճակատ է լինելու Ռուսաստանի համար եւ ներքաշելու է Իրանի Իսլամական Հանրապետությանը պատերազմի մեջ, որը այս պահին հանդիսանում է բազմաբեւեռ աշխարհի ամենաառանցքային դերակատարներից մեկը եւ հարավում ռուսաստանյան թիվ մեկ ռազմավարական գործընկերը: Այս ամենն իրականացնելու համար խանգարող մեկ հանգամանք կա` 102-րդ ռազմաբազան, որը, ճիշտ է, 5 հազար անձնակազմ ունի, բայց իրավիճակի սրումով կամ փոփոխությամբ պայմանավորված` այդ թիվը շատ արագ կարող է դառնալ 50 հազար:

— Փաստորեն, այս օրերին օրվա իշխանության կողմից իրականացվող քայլերի հետեւանքը կարող է լինել 102-րդ ռազմաբազան այստեղից հանե՞լը:

— Նիկոլ Փաշինյանի բոլոր հարցազրույցների, մեկնաբանությունների,  գնահատականների մեծ մասը հենց դա է` այս կամ այն ձեւով թիրախավորել ռուսական ռազմական ներկայությունը: Ի դեպ, այն, որ Փաշինյանն ասում է, թե ամբողջովին մեր անվտանգությունը կախված է եղել Ռուսաստանից, նշանակում է, որ  տարրական բաներ չգիտի: Օրինակ` նախորդ իշխանությունների ժամանակ Հայաստանը, լինելով Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, ռազմատեխնիկական լրջագույն համագործակցություն ուներ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ: Սա նախորդ իշխանությունների ամենամեծ ձեռքբերումներից մեկն էր: Հետեւապես, Փաշինյանը կա՛մ ստում է, կա՛մ չգիտի, իսկ չիմացողների համար, սովորաբար, անցկացնում են անգրագիտության վերացման դասընթացներ: Ստախոսներին չեն բերում իշխանության, որ երկրի գլխին դառնա աղետ ու պատուհաս:

— Իսկ ի՞նչ կասեք Արցախում ստեղծված իրավիճակի մասին, երբ աջից-ձախից բոլորը մատնանշում են, թե Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, աշխարհից ի՞նչ եք ուզում: Մի՞թե արցախցիները դառնալու են Ադրբեջանի քաղաքացի կամ ձերբակալվեն ադրբեջանական բանտերում, իսկ լավագույն դեպքում` արտագաղթեն:

— Չի՛ լինելու այդպիսի բան, ու ոչ թե, որ դա իմ ցանկությունն է: Սկսվել է նոր գործընթաց` Արցախի հետ կապված, որի դրսեւորումներից մեկն այն էր, որ փոխվեց խաղաղապահ զորախմբի հրամանատարը եւ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց Ազգային ժողով: Գուցե մասնավոր էլեմենտ է, բայց եթե ամբողջության մեջ նայենք, կարող ենք տեսնել դրանից առաջ տեղի ունեցած մի կարեւոր իրադարձություն: Օգոստոսի 25-ին գոնե ինձ համար տարօրինակ էր, որ Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստում, որն այդ երկրի անվտանգությանը վերաբերող կարեւորագույն հարցերն է քննարկում,  նախագահ Վ. Պուտինը` որպես անվտանգության խորհրդի  նախագահ, ո՛չ ավել, ո՛չ պակաս խոսում է արտերկրում բնակվող հայրենակիցներին աջակցելու մասին: Նա դիմում է զեկուցողին եւ փակվում է կադրը: Ու սա այն դեպքում, երբ այսօր ՌԴ-ի համար անվտանգային խնդիրներն ուղղակիորեն առնչվում են Ուկրաինայի հետ հատուկ ռազմական գործողություններով, էներգակիրների անվտանգության խնդիրներով եւ Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորավարժությունների հարցերով: Ես առավելագույնս համոզված եմ, որ այդ խոսքերը վերաբերում են 120 հազար ապրող մեր հայրենակիցներին: Արցախում ապրող 90 տոկոսից ավելին հայրենակից լինելու կարգավիճակով եւ 1999 թվականի մայիսի 24-ին ընդունված ՌԴ ֆեդերալ օրենքով կարող են լինել պաշտպանված: Եվ քանի որ Հայաստանում  իշխող քաղաքական խմբակն իր պարագլխով ձեռքերը լվացել է, Ռուսաստանը, կարծում եմ, քաղաքական որոշում է կայացրել Արցախում որոշակի փոփոխությունների ենթարկել իր մարտավարությունը: Եվ հաշվի առնելով, թե ով  է Արցախում նախագահի թեկնածուն: Սա եւս կարեւոր հանգամանք է:

— Իսկ այս օրերին անընդհատ անոնսավորվող պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք:

— Այն, որ Հայաստանի սահմաններում Ադրբեջանը փորձելու է պարբերաբար սադրել, որեւիցե մեկի համար այլեւս գաղտնիք չէ: Փոքր սադրանքներ, ավելի լայնածավալ ռազմական գործողություններ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը թույլատրված է, բայց ոչ մեծ պատերազմ: Մեծ պատերազմը տարածաշրջանն է պայթեցնելու, որի հետ կապված Ադրբեջանն իր ղեկավարով չի կարող որոշում կայացնել: Ուժային կենտրոնում է նման որոշում կայացվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ