Ձյուդոիստ Աշիկ Անդրեյանը՝ երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
Սպորտ
Սեպտեմբերի 7-ին Նիդերլանդների Հաագա քաղաքում մեկնարկել է Եվրոպայի ձյուդոյի երիտասարդների առաջնությունը:
Մրցումների հենց առաջին օրը 60 կգ քաշային կարգում հանդես եկող, Գյումրու ՄՀԿ համալիր մանկապատանեկան մարզադպրոցի սան Աշիկ Անդրեյանը (մարզիչ` Նարեկ Սուքիասյան), տանելով չորս հաղթանակ, գրավել է 3-րդ մրցանակային տեղը և նվաճել է բրոնզե մեդալ։
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կմրցեն 73 կգ և 81 կգ քաշային կարգի մարզիկները։
Աղբյուրը՝ Armsport.am:
https://iravunk.com/sim/?p=264120&l=am/