Փաշինյանի եւ իր թիմի քաղաքական ավարտը շատ մոտ է. Հայկ Դերզյան

Տեսանյութեր

ՀՀԿ խորհրդի անդամ, մեդիափորձագետ ՀԱՅԿ ԴԵՐԶՅԱՆԻ գնահատմամբ` հաշվի առնելով, թե ինչ իրավիճակում են գտնվում երկրի պետական կառույցները, տպավորություն է, որ Հայաստանի երրորդ հանրապետությունն ուղղակի գոյություն չունի: «Իրավունք TV»-ի տաղավարում նա ցավով փաստեց, որ այսօր քաղաքացին անորոշության մեջ է` տնտեսական, քաղաքական, սոցիալական մարդկային առումով: Ըստ նրա` ամենամեծ ու ծանր խնդիրն է անորոշությունը, երբ առավոտյան արթնանում ես ու չգիտես` ինչ կարգավիճակում կլինես, եւ ինչ տեղի կունենա, իսկ սա կապված է պետականության հնարավոր կորստի հետ, որի գլխավոր եւ միակ պատասխանատուն օրվա իշխանությունն է:

— Բայց այսօր տեսնում ենք համերգներ, փառատոններ, ամեն ինչ ու զրո գիտակցում, որ իրավիճակն օրհասական է: Ինչո՞ւ է երիտասարդությունը դեռ անտարբեր:

— Ամեն ինչ ես չէի բարդի երիտասարդության վրա: Այստեղ խնդիրն այլ է: Ցանկացած գործընթաց` լինի սոցիալական, թե քաղաքական, գեներացնում են քաղաքական ներքին կամ արտաքին ուժերը: Հայաստանի իշխանությունների կողմից կազմակերպված համերգները մի փոքր նաեւ ծաղրանք են մեր պետականությանը: Ոչ ոք չի ասում 24 ժամ սգի մեջ լինի հանրությունը, բայց  ահռելի գումար ես հատկացնում ինչ-որ մեկի համերգն այստեղ կազմակերպելու համա՞ր, երբ սահմանային կահավորման խնդիր ունես, սոցիալական ցանցերում պատերազմում վիրավորում ստացած տղաների համար օնլայն փող են հավաքում, որ առողջությունը կարգավորեն, իրենց սոցիալական իրավիճակը բարելավեն, այն դեպքում, երբ սա պետության գործառույթը պետք է լիներ, էլ չեմ ասում դպրոցական դասագրքերի մասին, որ չկան եւ հիմա աշակերտները պատճեններով են սովորում: Ինձ համար որեւիցե նորություն այս իշխանության գնահատականի տեսանկյունից չկա: Այս իշխանությունը մեր պետականության, մեր հայրենիքի, Հայաստանի եւ Արցախի դեմ ուղղված իշխանություն է, որը ուղղակի ներսից ծանր ու վատ հիվանդության պես տարածվում է եւ դրա դեմն առնելու մի միջոց կա` հեռացնել նրանց պետական համակարգից:

— Պարոն Դերզյան, ինչպե՞ս եւ ում միջոցո՞վ պետք է հեռացվի այս իշխանությունը:

— Մենք ունեցանք երկու շարժում եւ ասել, թե դրանք ոչինչի չբերեցին, այդպես չէ: Օրինակ, արտաքին քաղաքական առումով մենք աշխարհին ցույց տվեցինք, որ Հայաստանի գործող իշխանությունը, որքան էլ պարտադրեն կամ ինքը ցանկանա գնալ շատ ծանր զիջումների, չնայած ծանր զիջումների արդեն իսկ գնացել է, բայց կա մի կարմիր գիծ, որ իրենք պատրաստվում են անցնել, դա կառաջացնի ժողովրդի ցասումը: Բայց նաեւ ասել, թե հասանք հաջողության, իհարկե` այդպես էլ չէ: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնին է, պետք է հստակ արձանագրել, որ չենք հասել հաջողության: Ինչ վերաբերում է հեռացմանը, կան տարատեսակ իրադարձություններ ու գործընթացներ, որոնք երկու բառով հնարավոր չէ ասել: Ես չեմ ասում, թե վաղը կամ մյուս օրը հեռացվելու է այս իշխանությունը, բայց սա չի նշանակում, որ մյուս տարի է հեռացվելու: Փաշինյանի եւ իր թիմի քաղաքական ավարտը շատ մոտ է: Ինքս ակնկալում եմ, որ շատ շուտով տեղի է ունենալու վերջնական պայքար: Այս դեպքում ունենալու ենք երկու տարբերակ` կա՛մ պահպանելու ենք մեր ինքնիշխան պետությունը, կա՛մ չենք պահպանելու, կա՛մ վերջնականապես տապալվում ենք, կա՛մ հաջողում ենք, այլ տարբերակ չեմ տեսնում: Ասել, որ այդ պայքարը հեշտ է լինելու, սուտ կլինի, բայց այն, որ հաջողելու գլխավոր գրավականը մեր քաղաքացու մանդատն է, փաստ է: Մեր քաղաքացիները պետք է մի շատ պարզ բան գիտակցեն` իրենք երկրի կառավարմանը չեն մասնակցում միայն ընտրություններից ընտրություն 4 տարին մեկ: Իրենք ապրում են այս երկրում, շնչում այս օդը, ունեն սեփականություն եւ այս պետության ինքնիշխանության մանդատը կրողն են: Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ից հետո` մարդկանց վախեցնում էր, թե ինձ ընտրեք, այլապես պատերազմ կլինի: Մարդիկ հավատացին, ընտրեցին, մի մասն էլ ընդդիմությանը չէր հավատում կամ ասում էին` մենք քաղաքականությամբ չենք զբաղվում: Իսկ հիմա առնվազն տեսնում են, որ Փաշինյանի իշխանության երկարաձգումը բերելու է ՀՀ սահմանների, մեր պետականության կրճատմանը եւ Արցախի վերջնական հայաթափմանը: Այս առումով կարծում եմ` մոտ է այն պահը, որ մարդիկ, ովքեր մինչ այս դուրս չէին գալիս փողոց, առավել պասիվ էին քաղաքական գործընթացներին, իրենք նույնպես միանան: Սա հնարավորություն կտա մեր «փազլն» ամբողջացնել եւ հասնել վերջնական նպատակին: Իսկ թե ով է իրականացնելու, չեմ ցանկանա հիմա անուններ տալ, բայց վստահեցնում եմ, որ պայքարը սկսելուց քաղաքացիները առավելագույնս տեղեկացված են լինելու ոչ միայն այն մասին, թե ովքեր են դուրս գալիս փողոց պայքարի, այլ այդ պայքարի հաջողելուց հետո` ինչ հաջորդականություն է ունենալու մեր պետության առաջխաղացումը: Իհարկե, գիտակցում եւ ընդունում եմ, որ շատ կարեւոր է, որպեսզի մարդկանց մոտ լինի հստակություն եւ այն վստահաբար ապահովելու ենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=264072&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ