ՍԱ ԵՐ­ԿԻ՞Ր Է, ԹԵ՞ ՇՊԻ­Ո­ՆԱ­ԲՈՒ­ԾԱ­ՐԱՆ

Վերլուծություն

«Ապրե­լու եր­կիր» կա­ռու­ցող Մա­նե Թան­դի­լյա­նը հան­դի­պել է Մեծ Բրի­տա­նի­ա­յի դես­պա­նի հետ, և չար լե­զու­ներն ա­սում են, որ քննարկ­վել են Ե­րև­ա­նի ա­վա­գա­նու ընտ­րու­թյուն­նե­րը: Դե, նրան հո­վա­նա­վո­րող Ռու­բեն Վար­դա­նյա­նին ո­րա­կում են մե՛կ բրի­տա­նա­կան, մե՛կ ռու­սա­կան նա­խա­գիծ, եր­բեմն էլ ռուս-բրի­տա­նա­կան կա բրի­տա­նա-ռու­սա­կան «հա­մա­տեղ ձեռ­նար­կու­թյուն»: Ինչ-որ սեն­սա­ցի­ա այդ­տեղ չկա, բայց...

ԴԵՍ­ՊԱ­ՆԱՏ­ՆԵՐՆ Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒ­ՆԵՆ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՅԻՆ ԸՆՏ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐՈՒՄ

Ան­շուշտ, ո­րև­է դա­տա­պար­տե­լի բան չկա, երբ ո­րև­է քա­ղա­քա­կան գոր­ծիչ կամ կու­սակ­ցա­պետ հան­դի­պում է ո­րև­է ոչ թշնա­մա­կան երկ­րի դես­պա­նի հետ: Սա­կայն, գրո­ղը տա­նի, ի՞նչ գործ ու­նի ո­րև­է դես­պան մայ­րա­քա­ղա­քա­յին կամ հա­մայն­քա­յին ընտ­րու­թյուն­նե­րում: Ե­թե հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րում թե­և հաս­կա­նա­լի, բայց ոչ այն­քան ըն­դու­նե­լի են ո­րև­է ար­տերկ­րա­յին լոբ­բին­գի հա­նա­գա­մանք­նե­րը, ա­պա ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րում այդ­պի­սի բա­նե­րից ար­դեն ա­րտա­քին կա­ռա­վար­ման հոտ է գա­լիս:

Ընդ ո­րում, ար­տա­քին կա­ռա­վար­ման հոտ է գա­լիս կա­ռա­վա­րու­թյան մա­կար­դա­կով: Lon­don ոչ մի­այն is the ca­pi­tal of Great Bri­tain, այ­լև այն քա­ղա­քը, ուր ՀՀ հար­կա­տու­նե­րի հաշ­վին` £17,39 մի­լի­ոն կամ ֏8,388 մի­լի­արդ հատ­կաց­վում է կենտ­րո­նում Հա­յաս­տա­նի դես­պա­նու­թյան հա­մար 5 հար­կա­նի շենք ձեռք բե­րե­լու հա­մար: Այդ­պի­սի ծախ­սե­րի` Ար­ցա­խի սո­վի ֆո­նին, բա­րո­յա­կա­նու­թյան հար­ցը դեռ մի կողմ, սա­կայն ին­չո՞ւ հան­կարծ հենց հի­մա պա­հանջ­վեց այդ­պի­սի մեծ և շքեղ դես­պա­նա­տուն Լոն­դո­նում... Աստ­ված մի ա­րաս­ցե, բա­նը հաս­նի Ան­կա­րա­յում դես­պա­նա­տուն բա­ցե­լուն, կա­րե­լի է պատ­կե­րաց­նել, թե ինչ­քան հսկա և ճոխ շենք կսար­քեն կամ կգնեն այս թրքա­հարճ կո­լա­բո­րա­ցի­ո­նիստ­նե­րը:

Ան­շուշտ, գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճանն ու­նի իր մշտա­կան ար­տա­քին կա­ռա­վա­րի­չը, տերն ու գրե­թե աստ­վա­ծը` ի դեմս թուր­քե­րի, սա­կայն մշտա­պես «լրա­ցու­ցիչ» տե­րեր էլ է ու­նե­ցել` ել­նե­լով բա­ցա­ռա­պես սե­փա­կան իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու նկա­տա­ռում­նե­րից: Ժա­մա­նա­կին բուռն շո­ղո­քոր­թում էր Պու­տի­նին, սա­կայն հի­մա ե­րես թե­քեց «պաշ­տե­լի Վլա­դի­միր Վլա­դի­մի­րո­վի­չից» և սկսեց ա­մեն ին­չում մե­ղադ­րել ռուս­նե­րին` լրիվ կրկե­սի վե­րա­ծե­լով ՀՀ-ՌԴ միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Հի­մա դար­ձել է այն աս­տի­ճա­նի հա­կա­ռուս, որ նրա հա­մե­մատ նույ­նիսկ ԱԺԲ-ն և «խզմալ­նե­րը» ռու­սա­մետ են թվում: Է­ռա­տո­յի ու­ղև­ո­րու­թյու­նը Կի­և` որ­պես ցու­ցադ­րա­կան մար­տահ­րա­վեր, լա­կո­տա­կան բա­ռա­պա­շար ոչ մի­այն քա­րոզ­չա­կան դաշ­տում, այ­լև պաշ­տո­նյա­նե­րի շուր­թե­րից, նույ­նիսկ («Какого художника?») «Ռա­դի­ո Sputnik Ար­մե­նի­ա»-ի թղթա­կից Ա­շոտ Գև­որ­գյա­նի ձեր­բա­կա­լու­թյու­նը...

Սա­կայն հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ, հա­յոց լե­զուն «սո­րո­սի վաս­տակ» դարձ­ված­քով հարս­տաց­րած Նա­րե­կը Մա­լյա­նը վստահ է, որ այդ ծա­մած­ռու­թյուն­նե­րը Նի­կո­լին այ­լևս չեն կա­րող օգ­նել. «Նի­կո­լի վեր­ջին օ­րե­րի հու­սա­հատ ճի­գե­րը Ա­րև­մուտ­քին պի­տա­նի ե­րև­ա­լու նպա­տա­կով ծի­ծա­ղե­լի են: Ա­րև­մուտ­քը 16 տա­րե­կան աղ­ջիկ չի, որ երկն­քից աստ­ղեր ի­ջեց­նե­լու խոս­տում­նե­րով կամ «հորս ա­րև քեզ սի­րում եմ» եր­դում­նե­րով հա­մո­զես: Ա­րև­մուտ­քի հա­մար նի­կո­լը (հե­տև­ա­բար նրա քա­ղա­քա­կան թի­մը) այ­լևս ան­պետք են: Ոչ Հռո­մի ստա­տու­տի վա­վե­րա­ցու­մը, ոչ Ան­նա Հա­կո­բյա­նի Ուկ­րա­ի­նա մեկ­նե­լը, ոչ նի­կո­լի շպա­գատ իջ­նե­լը, ոչ Ա­շո­տի­կի ա­նու­նը Բայ­դեն փո­խե­լը Ա­րև­մուտ­քին այ­լևս պետք չի: Խոզ խան­ձո­ղը տա­պա­լեց իր գլխա­վոր ա­ռա­ջադ­րան­քը՝ Ար­ցա­խը ադր­բե­ջա­նին հանձ­նե­լու՝ ի­մա ռուս­նե­րին տա­րա­ծաշր­ջա­նից հա­նե­լու ա­ռա­ջադ­րան­քը: Այ­լևս ո­րև­է ի­մաստ չկա տա­րա­ծաշր­ջա­նում բա­ցա­հայտ բռնա­պե­տա­կան հա­վակ­նու­թյուն­ներ դրսև­ո­րող ան­ձին Ա­րև­մուտ­քի ռե­սուր­սով իշ­խա­նու­թյան ղե­կին պա­հե­լու մեջ: Ինչ­պես հայտ­նի ա­սաց­վածքն է ա­սում «Позд­но пить бор­жо­ми, ког­да поч­ки от­ка­за­ли»:

Որ Նի­կո­լը Ա­րև­մոտ­քին այ­լևս պետք չէ, դրա դրսև­ո­րում­նե­րից մե­կը «նա­վա­պետ Գրան­տի որ­դի­նե­րից» սկան­դա­լա­յին Դա­նի­ել Ի­ո­ան­նի­սյա­նին ՔՊ-ի կող­մից դա­տի տա­լն է: Դան­չիկն էլ մե­ղադ­րանք­ներ է ներ­կա­յաց­նում Նի­կո­լի թի­մին. «Հա­սանք. «Քա­ղա­քա­ցի­ա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հար­ձակ­վել են իր մաս­նա­գի­տա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րող «Ակա­նա­տես» դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան դի­տոր­դի վրա: Ըն­դ ո­րում, ըստ դի­տոր­դի, ա­մե­նա­ակ­տիվ հար­ձակ­վո­ղը ՔՊ-ի հա­մա­կիր-ակտի­վիստ թիվ 11 ման­կա­պար­տե­զի տնօ­րե­նի ԺՊ-ն է: Ե­թե դրան գու­մա­րենք ո­րոշ դպրոց­նե­րի անձ­նա­կազ­մե­րը ՔՊ-ի հա­վաք­նե­րին «կա­մա­վոր-պար­տա­դիր» կեր­պով բե­րե­լը (օրի­նակ` թիվ 113 դպրո­ցը), ա­պա կա­րե­լի է շնոր­հա­վո­րել ՔՊ-ին` ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի ա­պա­կու­սակ­ցա­կա­նա­ցու­մը ՔՊ-ակա­նաց­մամբ փո­խա­րի­նե­լու գոր­ծըն­թա­ցի բա­րե­հա­ջող մեկ­նար­կով»:

Դե, իսկ որ Նի­կո­լը ռուս­նե­րին էլ պետք չէ, ե­րև­ում է ռուս պաշ­տո­նյա­նե­րի և հայտ­նի փոր­ձա­գետ դեմ­քե­րի ե­լույթ­նե­րից: Ար­դեն բա­ցե­ի­բաց նրան դա­վա­ճան են ան­վա­նում:

ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ՈՒ­ԺԵ­ՐԻ ՓՈ­ԽԱ­ՐԵՆ` Ա­ԳԵՆ­ՏՈՒ­ՐԱ

Hayvan

Եվ այս­պես, ու­նենք տխուր պատ­կեր: Թշնա­մին ա­ռա­վել քան ակ­տիվ է, Ֆրա­սի­ա­յի դես­պա­նա­տան` վտանգ­նե­րի քար­տե­զում հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­մա­նի շատ եր­կար հատ­ված` Տա­վու­շից մին­չև Ե­րաս­խա­վան, մի քա­նի կի­լո­մետր լայն­քով նշված է կարմի­րով, իսկ ամ­բողջ Սյու­նի­քը` նարն­­ջա­գույ­նով: Ադր­բե­ջա­նա­կան շար­ժերն Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով ո­րո­շա­կի­ո­րեն ա­ճում են: Հատ­կա­պես Ար­ցա­խի պա­րա­գա­յում դրանք ա­ռա­վել վտան­գա­վոր են` չնա­յած ըստ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան  Սահ­մա­նադ­րու­թյան, նա­խա­գա­հի հրա­ժա­րա­կա­նից հե­տո այդ պար­տա­վո­րու­թյու­նը ժա­մա­նա­կա­վո­րա­պես դրվել է ԱԺ նա­խա­գա­հի վրա, սա­կայն ա­մեն դեպ­քում ան­ցու­մա­յին ժա­մա­նա­կա­հատ­ված է, նա­խա­գա­հի ընտ­րու­թյու­նը դեռ չի ե­ղել, իսկ ցնցում­նե­րի շա­հա­ռու­նե­րը ներ­սից և դրսից քիչ չեն: Եվ Ադր­բե­ջանն էլ պա­տա­հա­կան չի ընտ­րել ակ­տի­վաց­ման ժա­մա­նա­կը և այս օ­րե­րին, նա­և այս ձև­ով կարծր ճնշում­ներ է գոր­ծադ­րում Ար­ցա­խի նկատ­մամբ: Մա­զու­թա­յին սուլ­թա­նա­տը փոր­ձե­լու է «հիմ­քեր» ձև­ա­վո­րել ու­ժի կի­րառ­ման հա­մար, և պա­տա­հա­կան չէ Ա­լի­և­ի նա­զիր-վե­զիր­նե­րի բա­ռա­պա­շա­րի կտրուկ կոշ­տա­ցու­մը:

Ու թե­և կա­պի­տու­լյան­տը չու­նի ո՛չ ա­րևմ­տյան և ո՛չ էլ ռու­սա­կան ա­ջակ­ցու­թյուն, ժո­ղո­վուրդ էլ նրան ա­տում է, սա­կայն, ցա­վոք, քա­ղա­քա­կան դա­սի մեծ մա­սը կար­ծես ոչ թե կու­սակ­ցու­թյուն­ներ, այլ մեծ տե­րու­թյուն­նե­րի ա­գեն­տու­րա­ներ լի­նեն, նույ­նը վե­րա­բե­րում է փոր­ձա­գի­տական հան­րույ­թի զգա­լի մա­սին: Ու գեր­տե­րու­թյուն­նե­րի տե­ղե­կատ­վա­կան ագ­րե­սիվ բա­խում­նե­րի ֆո­նի վրա տես­նում ենք դես­պա­նատ­նե­րի գործ­նա­կա­նում ու­ղիղ մի­ջամ­տու­թյուն Ե­րև­ա­նի ընտ­րու­թյուն­նե­րին: Եր­բեք այդ­պի­սի բան չի ե­ղել, սա­կայն հի­մա ե­րև­ի թե աշ­խար­հի ու­ժա­յին կենտ­րոն­նե­րը ա­վա­գա­նու ընտ­րու­թյուն­նե­րը դի­տար­կում են ՀՀ քա­ղա­քա­կան բա­լանսն ի­րենց օգ­տին փո­խե­լու տե­սա­կե­տից: Իսկ Է­ռա­տո Ան­նա Հա­կո­բյա­նը 1050 գա­ջեթ է նվի­րել ուկ­րա­ի­նա­ցի դպրո­ցա­կան­նե­րին: Դե, Թուր­քի­ա­յից հե­տո հու­մա­նիտար բեռն Ուկ­րա­ի­նա տա­նե­լը չի զար­մաց­նում, բայց հե­տաքր­քիր էր Է­ռա­տո­յի ա­սա­ծը Կի­և­ի` հո­գե­կան ա­ռող­ջու­թյա­նը նվիր­ված գա­գաթ­նա­ժո­ղո­վին. «Ես վա­ղուց ա­մուս­նա­ցած եմ ա­ռանձ­նա­հա­տուկ մար­դու հետ, այդ պատ­ճա­ռով միշտ ա­սե­լիք ու­նեմ հո­գե­կան ա­ռող­ջու­թյան մա­սին»:

Ան­նա Հա­կո­բյա­նի ակ­նարկն ի՞նչ է, ե­թե ոչ` Նի­կո­լին «գժի թղթով» պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից ա­զա­տե­լու գոր­ծըն­թա­ցի սկիզբ: Բայց չմո­ռա­նանք 2 տա­րի ա­ռաջ ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի կող­մից հրա­պա­րա­կած ձայ­նագ­րու­թյու­նը, ուր Նի­կո­լը խոս­տո­վա­նում է, որ Ե­ԱՀԿ Մինս­կի խմբի մոտ ի­րեն «գժի տեղ» էր դրել: Դե իսկ կա­պի­տու­լյան­տի ցու­ցադ­րա­կան ծայ­րա­հեղ հա­կա­ռու­սա­կան խա­ղե­րը թե­րևս «Սա­հա­կաշ­վի­լի խա­ղա­լու» ու դրա «շոր­շո­փով» Ա­րև­մուտ­քից ա­պաս­տան մու­րա­լու հու­սա­հատ փորձ է:

Եվ այս­պես, կա­պի­տու­լյան­տից ձեր­բա­զատ­վե­լու շատ ռե­ալ և մո­տա­լուտ շանս է ուր­վագծ­վում: Բայց այն պետք ի­րաց­նի ի­րա­կան ընդ­դի­մու­թյու­նը, այլ ոչ թե` ընդ­դի­մա­դիր խա­ղա­ցող ա­գեն­տու­րա­նե­րը (զո­րօ­րի­նակ ԱԺԲ-ի պես ու­ժե­րը):

Ա­գեն­տու­րա­նե­րից ա­մե­նավ­տան­գա­վորը, ի­հար­կե, թուր­քա­կանն է: Դե, կա­պի­տու­լյան­տի թի­մը բա­ցա­հայտ թուր­քա­կան ա­գեն­տու­րա է, սա­կայն ա­վե­լի վտան­գա­վոր են ծպտյալ ա­գեն­տու­րա­նե­րը, ո­րոնք գոր­ծում են շատ ագ­րե­սիվ տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում, և գոր­ծում են ա­նո­նիմ` մի­ա­ժա­մա­նակ հայ­րե­նա­սեր ու­ժե­րին «թուր­քա­կան ա­գենտ» ան­վա­նե­լով: Զո­րօ­րի­նակ, այդ դա­սի վառ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կը գոր­ծում է Տե­լեգ­րա­մում, և հա­մեստ լսա­րան ու­նե­նա­լով հան­դերձ, տաս­նյակ հա­զար­նե­րով ֆեյք հե­տև­որդ­ներ և դի­տում­ներ են գնում: Ա­նու­նը չենք տա, որ­պես­զի ա­կա­մա չգո­վազ­դենք, սա­կայն ա­ռանց խմբագր­ման մեջ­բե­րում կա­նենք, թե ինչ­պես են փոր­ձում ան­վա­նար­կել Նժդե­հին ու բնակ­չու­թյանն ինք­նա­պաշտ­պա­նու­թյա­նը նա­խա­պատ­րաս­տող ռազ­մա­մար­զա­կան ՀԿ-նե­րին. «Հա­յաս­տա­նում առն­վազն ե­րեք կազ­մա­կեր­պու­թյուն կա, ո­րոնք հա­վա­քագ­րում են մարդ­կանց և պատ­րաս­տում Ռու­սաս­տա­նի դեմ պա­տե­րազ­մի: Սա կա­րող է աբ­սուրդ թվալ, բայց փաստ է էդ կա­ռույց­նե­րում հա­վա­քագր­վող մար­դիկ որ­քան էլ խո­սեն թու­րքե­րը, ա­զեր­նե­րը մեր թշնա­մին են, մի­և­նույն է նրանց են­թա­գի­տակ­ցու­թյան մեջ դաջ­ված է, որ ի­րենց թշնա­մին ու խնդիր­նե­րի մե­ղա­վո­րը ռուսն է: Նույն նպա­տա­կի հա­մար նա­և օգ­տա­գոր­ծում են Նժդե­հին:

Ա­ռա­ջի­նը Ո­ՄԱ կոչ­վող կա­ռույցն է: Դուք չէք գտնի մե­կին, ով մաս­նակ­ցում է նրանց վար­ժանք­նե­րին ու ա­տե­լու­թյամբ լցված չէ ռուս­նե­րի նկատ­մամբ:

Երկ­րոր­դը Մեծն Տիգ­րան կա­ռույցն է:

Եր­րոր­դը մար­տա­կան եղ­բայ­րու­թյուն կա­ռույ­ցը:

Ե­րեք կա­ռույց­ներն էլ ֆի­նան­սա­վոր­վում են թուր­քա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի կող­մից: Ի­հար­կե քո­ղարկ­ված, կամ ներ­կա­յաց­վում են` ա­րև­մուտ­քից է ֆի­նան­սա­վո­րու­մը»:

Նշյալ կա­ռույց­նե­րից Ո­ՄԱ-ն չա­փա­վոր ռու­սա­մետ է, «Մար­տա­կան եղ­բայ­րու­թյու­նը», մի­գու­ցե վե­րա­պա­հում­նե­րով, կա­րող է հա­մար­վել թե­թև­ա­կի ա­րևմ­տա­մետ, իսկ «Տիգ­րան Մե­ծը» հա­կա­ռու­սա­կան կո­չելն անխղ­ճու­թյուն է: Սա­կայն խնդիր է դրված ան­վա­նար­կել քա­ղա­քա­ցի­նե­րին զեն­քի հետ վար­վե­լը, կռվե­լը, ինք­նա­պաշտ­պան­վե­լը սո­վո­րեց­նող­նե­րին, և այդ­պի­սի քստմնե­լի ա­ռա­ջադ­րանք կա­րող է տալ թե­րևս մի­այն թուր­քը, ան­կախ նրա­նից, թե զրպար­տո­ղը որ­պես ինչ է ներ­կա­յա­նում:

Ա­հա այդ­պի­սի բա­ներ, կա ոչ մի­այն կա­պի­տու­լյան­տից ձեր­բա­զատ­վե­լու պրոբ­լե­մը, այ­լև եր­կի­րը «շպի­ո­նա­բու­ծա­կան» վի­ճակ­նե­րից հա­նե­լու հար­ցը...

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=264069&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը