Մեզ մենակ չթողնեք, հետո ձեռքներդ ծնկներիդ տաք. Չախալյանի կոչը` զինվորների ծնողներին

Տեսանյութեր

Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը նախ դիմել է Նիկոլ Փաշինյանին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռայիսին, ապա ԱԺ իշխող եւ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին եւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին` հորդորելով անհապաղ կազմակերպել հայ-ռուս-իրանական համատեղ զորավարժություններ: Դիմումի հետքերով եւ նույն պահանջով` «Կամք»-ը պատրաստվում է ակցիա իրականացնել Ազգային ժողովի դիմաց: «Կամք»-ի հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ համոզված է, որ այս զորավարժությունները կզսպեն ագրեսոր Ադրբեջանի ախորժակը, եւ կփրկվեն հազարավոր զինծառայողների կյանքեր, ինչպես նաեւ կկանխվեն մեր երկրի հնարավոր տարածքային կորուստները: Այս մասին «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

— Պարոն Չախալյան, Ձեր դիմումում նաեւ հստակ նշել էիք, թե որտեղ պետք է անցկացվեն հայ-ռուս-իրանական համատեղ զորավարժությունները: Ի՞նչ վտանգ եք տեսնում հենց այդ ուղղություններում:

— Այո, պատահական չէ, որ տարածքն էլ նշել ենք, թե որտեղ պետք է անցկացվեն զորավարժությունները: Այն պետք է տեղի ունենա ոչ թե Շիրակի կամ Լոռու մարզում, այլ` կոնկրետ Ջերմուկ քաղաքում, եթե հնարավոր լինի նաեւ Գեղարքունիքում: Մենք տեղեկություն ունենք, որ թուրք–ադրբեջանական տանդեմը պատրաստվում է հերթական ագրեսիայի: Սա իրենք չեն էլ թաքցնում, ամեն ինչ հրապարակային է: Հենց հիմա մեծ կուտակումներ կան սահմաններում եւ հարվածների ուղղություններից մեկը Ջերմուկն է լինելու, մյուսը` Սոթքը: Հիմնական թիրախը, ըստ իրենց ծրագրի, լինելու է Ջերմուկով Նախիջեւանին միանալը:

— Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին, մեղմ ասած, մի շարք ոչ բարեկամական քայլեր ձեռնարկեց ՌԴ-ի նկատմամբ. մեկնարկը տվեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության (Հռոմի ստատուտ) վավերացման գործընթացի, Փաշինյանի տիկինն այցելեց Կիեւ, ինչպես նաեւ մարդասիրական օգնության փոխանցվեց Ուկրաինային, բացի այդ, նաեւ ՀՀ տարածքում ԱՄՆ-ի մասնակցությամբ զորավարժություններ որոշեցին անցկացնել: Այսքանից հետո` որքանո՞վ է իրատեսական, որ Ձեր հորդորին ականջալուր կլինեն:

— Անշուշտ, իշխանությունները հենց այնպես չեն գնա այս քայլին: Մենք այդքան միամիտ չենք եւ գիտենք, որ իրենց տրամաբանությանը հակառակ է, ինչ մենք ասում ենք: Բայց սրանով մենք երկու հարց ենք լուծում. իրենց հնարավորություն ենք տալիս` ուղղվելու եւ ճիշտ որոշում կատարելու, երկրորդ` հայ ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին, մասնավորապես` այն ծնողներին, ովքեր զինծառայող ունեն սահմանին, ուղղություն ենք ցույց տալիս, թե ինչպես կարող ենք փրկել մեր Հայրենիքի հատվածներն ու իրենց երեխաների կյանքը: Եթե ծնողները սա գիտակցեն, այս պահանջը լինի համահայկական կամ գոնե համահայաստանյան, ապա` այո՛, իշխանությունները գնալու են զիջումների: Նրանք ստիպված են լինելու այս զորավարժությունները կազմակերպել: Դրա համար, օգտվելով առիթից, կոչ եմ անում բոլորին` անտարբեր մի՛ եղեք: Այսօրվա ձեր անտարբերությունը վաղը կարող է թանկ արժենալ հենց ձեր համար, բոլորիս համար: Կոչ եմ անում միանալ մեր պահանջին, մեզ մենակ չթողնեք, որ հետո ձեռքներդ ծնկներիդ չտաք: Հիշե՛ք, որ մենք 44-օրյայից առաջ էլ էինք բարձրաձայնում շատ խնդիրների մասին, մեզ մենակ թողեցիք եւ հետո տեսանք, թե ինչ տեղի ունեցավ: Աստված ոչ անի, այս անգամ շատ ավելի մեծ կոտորած է լինելու, եթե չսթափվենք: Ի դեպ, այն ժամանակ, երբ Ադրբեջանը զորք է կուտակում մեր սահմաններին, տեղեկություններ են շրջանառվում, որ մեր միակ ռազմաօդանավակայանի թռիչքուղին են քանդել, եւ ռազմական օդանավեր չենք կարողանալու ընդունել: Ինչպես գիտեք, ցամաքային ճանապարհը փակ է, Վրաստանը թույլ չի տալիս, որպեսզի ռուսական զենքը հասնի Հայաստան: Մենք ունեինք մեկ ճանապարհ, որպեսզի ռազմական օդանավերը վայրեջք կատարեին «Էրեբունի» ռազմաօդանավակայանում:

— Ի՞նչ եք կարծում` եթե ՀՀ իշխանությունները եւս ցանկություն հայտնեն, Ռուսաստանն ու Իրանը կհամաձայնե՞ն համատեղ նման զորավարժություններ անցկացնել:

— Մենք լիահույս ենք, որ մեր ռազմավարական դաշնակիցները Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին մենակ չեն թողնի` անկախ նրանից, թե ՀՀ իշխանություններն այս պահին ինչ դիրքորոշում ունեն: Մենք գիտենք, որ ցանկացած իշխանություն ժամանակավոր է, բայց Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը եւ մեր բարեկամությունը ռուս եւ իրանցի ժողովրդի հետ դարերից եկել է եւ դարերով էլ լինելու է: Վստահ եմ` այս օրհասական պահին մեզ մենակ չեն թողնելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում