«Փաստ». Արհեստականորեն փորձում են քաոս ստեղծել Արցախում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրդ համարում մենք տեղեկացրել էինք, որ Արցախի նախագահի պաշտոնում օրեր առաջ պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանին ընտրելու հարցում կա կոնսենսուս: Եվ ահա, երեկ հայտնի դարձավ, որ Արցախի խորհրդարանի 5 խմբակցություններից 4-ի նախագահի թեկնածուն Սամվել Շահրամանյանն է։ «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Արդարություն», ՀՅԴ և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները առաջադրել են նույն թեկնածուին։

Ըստ տեղեկությունների, գործող պետնախարարն այս 4 ուժերի հետ երեկ հանդիպել է, իսկ ընտրությունը սպասվում է շաբաթ օրը: Այսուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով, Արցախի նախագահի սպասվող ընտրություններին ընդառաջ ՀՀ իշխանություններն իրենց վերջին ճիգերն են գործադրում ՀՀ-ից քարոզչական նպատակով Արցախում ավելի վաղ շրջանում ներդրված ականները գործի դնելու համար։

Մասնավորաբար, այս առումով Փաշինյանի իշխանության «վերջին ճիչն» այն ուժերն են, որոնց միջոցով փորձում են Արցախում անառողջ մթնոլորտ, խժդժություններ ստեղծել: Այսինքն, ըստ արցախցի մեր զրուցակիցների, Նիկոլ Փաշինյանը, չկարողանալով ստորագրությամբ և փաստաթղթային ձևով Արցախի հանձնման գործընթացն ավարտին հասցնել, փորձում է Արցախում քաոս և անարխիա հրահրել, ինչը հղի է լուրջ վտանգներով, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից հանցագործ «միջամտության» տեսքով։

Թերթի արցախյան աղբյուրը հայտնում է, որ Արցախում հասարակության շրջանում այս ամենը հիանալի գիտակցում են և համոզված են, որ այս չարաբաստիկ սցենարն ուղղակի կյանքի չի կոչվի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում