ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԻՑ 5 ՊԱ­ԿԱՍ «ԸՆՏՐԱՐ­ՇԱՎ» ԵՆ ԽԱ­ՂՈՒՄ

Վերլուծություն

«Արցախ հանձ­նո­ղը Ե­րև­անն էլ կհանձ­նի»,– այս­պի­սի պաս­տառ­նե­րով լե­ցուն էր Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կը սեպ­տեմ­բե­րի 2–ի հան­րա­հա­վա­քին: Մինչ­դեռ տղա­ներն ու աղ­ջիկ­նե­րը ժրա­ջա­նո­րեն ընտ­րար­շա­վում են հա­նուն Ե­րև­ա­նի քա­ղա­քա­պե­տի ա­թո­ռի: Հատ­կա­պես ժրա­ջան են հենց Ար­ցախ, իսկ վաղն էլ` Ե­րև­ան հանձ­նող­նե­րը:

Սրանք նույ­նիսկ թուրք էլ չեն, սրանք ա­րևմ­տյան ադր­բե­ջան­ցի է` ՔՊ–ական­նե­րի վե­րա­բե­րյալ դառ­նո­րեն կա­տա­կում են սոց­ցան­ցե­րում: Սա­կայն ոչ մի­այն օն­լայ­նում, այ­լև օֆ­լայ­նում են սրանց առն­վազն ոչ հայ հա­մա­րում: «Ինձ ըն­դա­մե­նը հայ է պետք, ազ­գա­յին մտա­ծող»,– Ե­րև­ա­նի Շեն­գա­վիթ վար­չա­կան շրջա­նում քա­րո­զար­շա­վ ի­րա­կա­նաց­նող քա­ղա­քա­պե­տի ՔՊ–ի թեկ­նա­ծու Տիգ­րան Ա­վի­նյա­նին ա­սաց բնա­կիչ­նե­րից մե­կը, երբ նրա­նից փոր­ձում է­ին պար­զել, թե ում է ընտ­րե­լու: Երբ նրան տվե­ցին ՔՊ–ի քա­րոզ­չա­կան թռու­ցի­կը, և կինն ի­մա­ցավ՝ Տիգ­րան Ա­վի­նյա­նինն է, նա հետ տվեց այն ու ա­սաց. «Շատ շնոր­հա­կա­լու­թյուն, ՔՊ–ն Ղա­րա­բա­ղը ծա­խեց, գնա­ցեք: Տենց ու­րախ–ուրախ գո­ռա­ցեք, ադր­բե­ջան­ցի­նե­րին էլ դի­մա­վո­րեք: Դե գնա­ցեք, Ե­ռաբ­լու­րում էլ տենց գո­ռա­ցեք»:

Այ­սինքն` ե­րև­ան­ցին Տիգ­րան Ա­վի­նյա­նին մի­ան­շա­նակ նույ­նա­կա­նաց­նում է որ­պես հո­ղա­տու, կա­պի­տու­լյանտ, դա­վա­ճան: ՔՊ–ի վար­կա­նի­շը շատ ցածր է: Ընտ­րար­շա­վին մի­ա­ցած «Երև­ա­նի թքող տղա» Ա­լեն Սի­մո­նյանն էլ շատ ար­դյու­նա­վետ շեշ­տա­կի ի­ջեց­րեց այն, ին­չի հա­մար նրան շնոր­հա­կա­լու­թյուն: Իսկ ե­թե Նի­կոլն ան­ձամբ մի­ա­նա ընտ­րար­շա­վին, ա­պա Ա­վի­նյա­նի վար­կանի­շը գցես շնե­րի ա­ռաջ, չեն ու­տի: Քա­ղա­քա­գետ Ա­րա Պո­ղո­սյանն ի­րա­վամբ նկա­տում է. «Էս ան­նոռ­մալ­նե­րին ո՞նց բա­ցատ­րել, որ հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը մեծ հաշ­վով թքած ու­նի ի­րանց շի­նա­րա­րու­թյան ու «ասեք կա­նենք»–նե­րի վրա: Մար­դիկ ու­զում են տար­րա­կան բան` ե­րաշ­խա­վոր­ված կյան­քի ի­րա­վունք, ե­րաշ­խա­վոր­ված սե­փա­կա­նու­թյան ի­րա­վունք: Իսկ հար­ձակ­վող թշնա­մին ու­ղիղ սպառ­նա­լիք է թե՛ ե­րաշ­խա­վոր­ված կյան­քի ի­րա­վուն­քի, թե՛ սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քի հա­մար»:

Բայց ար­դյո՞ք հա­յա­վա­րի են ի­րենց պա­հում մյուս թեկ­նա­ծու­նե­րը: Հայկ Մա­րու­թյա­նի զա­վակ­նե­րը Չե­խի­ա­յի քա­ղա­քա­ցի են, Մա­նե Թան­դի­լյա­նի­նը` Ավստ­րա­լի­ա­յի: Այ­սինքն` ան­հա­վա­տա­լի է, որ զա­վակ­նե­րը կծա­ռա­յեն հա­յոց բա­նա­կում, իսկ ծնող­նե­րը ա­պա­գան կկա­պեն Հա­յաս­տա­նի հետ: Մա­րու­թյա­նի ա­սե­լիք­նե­րը` կո­պիտ ա­սած, ես լավն եմ, ինձ ընտ­րեք, դե բայց ե­րև­ան­ցի­նե­րը հավ չեն, հի­շում են նրա «կար­գին» քա­ղա­քա­պե­տու­թյան տխուր պատ­կե­րը, ազ­գին սև­ե­րի և սպի­տակ­նե­րի բա­ժա­նե­լու սրի­կա­յու­թյու­նը նույն­պես չեն մո­ռա­ցել: Իսկ Թան­դի­լյա­նը բո­լո­րին զահ­լա­հան ա­րեց իր «ճո­պա­նու­ղի­նե­րով», նույ­նիսկ Ա­վի­նյա­նը դա ան­վա­նեց ոչ ի­րա­տե­սա­կան, «Ապրե­լու եր­կիր» կու­սակ­ցու­թյան հա­մա­հիմ­նա­դիր Մես­րոպ Ա­ռա­քե­լյանն էլ Ե­րև­ա­նի փոխ­քա­ղա­քա­պե­տին հրա­վի­րել է բա­նա­վե­ճի՝ «խո­սե­լու բա­ցա­ռա­պես քա­ղա­քա­յին կա­ռա­վա­րու­մից, հա­մայն­քա­յին բյու­ջե­տա­վո­րու­մից, ֆի­նանս­նե­րից»:

Իսկ Անդ­րա­նիկ Թև­ա­նյա­նը քա­ղա­քա­յին կա­ռա­վա­րու­մից գրե­թե չի խո­սում, այլ խոս­տա­նում է քա­ղա­քա­պե­տի պաշ­տո­նը գրա­վե­լով` իշ­խա­նա­փո­խու­թյուն ի­րա­գոր­ծել, բայց...

Քա­ղա­քա­գետ Հրանտ Մե­լիք–Շահ­նա­զա­րյանն ա­հա­զան­գում է. «Ադրբե­ջա­նա­կան սոց­ցան­ցե­րը ո­ղող­ված են ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի շա­րա­սյուն­նե­րի տե­ղա­շար­ժի ու մոբ­լի­զա­ցի­ա­յի մա­սին տե­սա­նյու­թե­րով: Ա­լի­և­ի քա­րոզ­չա­մե­քե­նան պնդում է` իբր Փա­շի­նյա­նը պա­տե­րազմ է հայ­տա­րա­րել Ադր­բե­ջա­նին: Ռու­սա­կան տե­լեգ­րամ ա­լիք­ներն ակ­նար­կում են, թե մո­տա­վո­րա­պես ո՞ր ուղ­ղու­թյամբ է թշնա­մին պատ­րաստ­վում հար­վա­ծել Հա­յաս­տա­նին… Իսկ հայ­կա­կան տե­ղե­կատ­վա­կան դաշտն ու հան­րու­թյու­նը այս ա­մե­նը չի նկա­տում: Ամ­բողջ օ­րը Ա­վի­նյա­նի՝ փո­ղով բեր­ված ցու­ցա­րար­նե­րի թե­ման քննարկ­վեց: Ու սա հենց այն կեղտն է, ո­րի մեջ Նի­կո­լի իշ­խա­նու­թյու­նն ու­զում և պա­հում է մեր ժո­ղովր­դին»: Այ­սինքն` հնա­րա­վոր մասշ­տա­բա­յին պա­տե­րազ­մից 5 պա­կաս վի­ճա՞կ է: Մե­դի­ա­փոր­ձա­գետ Սամվել Մար­տի­րո­սյանն էլ օ­րի­նա­կան հար­ցադ­րում է ա­նում. «Սա նշա­նա­կու՞մ է ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյան նա­խա­պատ­րաս­տում: Ա­մեն ինչ հնա­րա­վոր է: Բայց կա մեկ նկա­տա­ռում` տեխ­նի­կա­յի տե­ղա­շար­ժի հետ կապ­ված տե­սա­նյու­թե­րի ար­տա­հոսք տե­ղի է ու­նե­ցել նույն պա­հին և ան­մի­ջա­պես բազ­մա­թիվ օգ­տա­հա­շիվ­նե­րից­: Հաս­կա­նա­լի լի­նե­լու հա­մար հա­րե­ւան երկ­րում նման տե­սա­հո­լո­վակ­նե­րի ար­տա­հոս­քի հա­մար «մում­բա–յում­բա» են ա­նում ա­ռանց վա­զե­լի­նի: Սա նշա­նա­կում է, որ ինչ ծրագ­րեր էլ ու­նե­նա Հեյ­դա­րօղ­լուն, ար­տա­հոս­քե­րը մի­տում­նա­վոր են ար­վում: Սա հա­յե­րի դեմ ի­րա­կա­նաց­վող հո­գե­բա­նա­կան գոր­ծո­ղու­թյան մի մասն է»:

Հո­գե­բա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն այն պա­հին, երբ թուր­քե­րի հա­մար չա­փա­զանց օգ­տա­կար Նի­կո­լի գա­հըն­կե­ցու­թյան սպառ­նա­լիք է ուր­վագծ­վում, երբ ա­նաղ­մուկ, բայց զանգ­վա­ծա­բար պետ­ծա­ռա­յող­նե­րը փախ­չում են Նի­կո­լի թի­մից, երբ նա­և ՔՊ–ի առ­նե­տա­վազ­քից է 5 պա­կաս: Այ­սինքն` թուր­քը շատ քիչ ժա­մա­նակ ու­նի Զան­գե­զու­րի մի­ջանցք կոր­զե­լու հա­մար: «Քա­ղա­քա­ցի­ա­կան գի­տակ­ցու­թյուն» ՀԿ նա­խա­գահ Նա­րեկ Սամ­սո­նյա­նի հա­մոզ­մամբ. «Բազ­մա­թիվ օ­բյեկ­տիվ փաս­տե­րի հա­մադր­մամբ ակն­հայտ է, որ ՀՀ կա­ռա­վա­րիչ­նե­րը պատ­րաստ­վում են դա­վա­դիր պա­տե­րազ­մով հի­մա էլ հանձ­նել մեր պե­տու­թյան տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան ան­քակ­տե­լի մաս հան­դի­սա­ցող տա­րածք­նե­րից: Թշնա­մին մե­ծա­ծա­վալ ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի տե­ղա­շարժ է ա­նում Նա­խի­ջև­ա­նում և ոչ մի­այն: Ան­հայտ է, որ նի­կո­լը իր խոս­տա­ցա­ծը ստո­րագ­րու­թյամբ չա­նե­լու հա­մար նոր պա­տե­րազ­մի մեջ է ու­զում մտցնել եր­կի­րը»:

Նոր պա­տե­րազ­մի, ընդ ո­րում` կան­խավ ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից ՌԴ–ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ա­ռա­վե­լա­գույնս փչաց­նե­լով: Է­ռա­տոն մեկ­նում է Ուկ­րա­ի­նա` այն­տեղ հու­մա­նի­տար բեռ տա­նե­լու: Այդ­պի­սի ցու­ցադ­րա­կան մար­տահ­րա­վեր Մոսկ­վա­յին չի անց­նում ան­գամ ԱԺԲ–ի և տա­րա­տե­սակ «խզմալ­նե­րի» մտքով, սո­րո­սա­կան­ներն էլ նա­խան­ձից կա­նա­չում են: Բայց Նի­կո­լը վա–բանկ է գնում, նա իշ­խա­նու­թյան պահ­պան­ման հա­մար պատ­րաստ է կռվել մին­չև վեր­ջին հա­յը: Պատ­րաստ է փա­խու­ստից ա­ռաջ Հա­յաս­տա­նում քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տե­րազմ էլ թող­նել, ինչ–որ տա­կանք­ներ նա­և Ար­ցա­խում են փոր­ձում բա­խում­ներ հրահ­րել:

Ու ե­թե դե­պի Սյու­նի­քի, Վա­յոց ձո­րի և Գե­ղար­քու­նի­քի սահ­ման­նե­րը տեխ­նի­կա­յի տե­ղա­շար­ժե­րը պատ­կե­րող ադր­բե­ջա­նա­կան տե­սա­նյու­թե­րը մա­սամբ չա­փա­զանց­ված կա­րող են լի­նել, ա­պա Ար­ցա­խի ՊԲ–ի հրա­պա­րա­կած տե­սա­նյու­թե­րը թշնա­մու խո­շոր տե­ղա­շար­ժե­րի մա­սին ի­րա­կան են: Ի­րա­կան են նա­և ա­վի­ա­մո­նի­թո­րին­գի տվյալ­նե­րը` Ադր­բե­ջան ե­կող իս­րա­յե­լա­կան և թուր­քա­կան օ­դա­նա­վե­րի ե­րամ­նե­րի մա­սին: Ի­րա­կան է նա­և «հո­լո­քոստ» ապ­րած իս­րա­յել­ցի­նե­րի քա­րոզ­չու­թյու­նը` հար­դա­րա­ցում Ար­ցա­խում ցե­ղաս­պա­նու­թյան փոր­ձի:

Դեռ ե­րեկ էր ուշ ա­զատ­վել երկ­րի դար­պաս­նե­րը ներ­սից բա­ցող ՔՊ–ական «տրո­յա­կան ձի­ե­րից»: Բայց բե­կում լի­նե­լու է…

Ա. Ա­ՐԱ­ՄՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=263990&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը