Բարսեղյանը չի մասնակցի Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին
Սպորտ
Բրատիսլավայի «Սլովանի» վինգեր Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների դեմ Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջիկա խաղերին, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
«Բարսեղյանը հավաքական էր ժամանել վնասվածքով: Մեր կիսապաշտպանը «Սլովանի» կազմում վերջին հանդիպումներին ևս մասնակցել էր վնասվածքով: Ազգային հավաքականի բուժանձնակազմի կողմից մանրակրկիտ զննման արդյունքում, ցավոք, պարզ դարձավ, որ Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին»,- ասված է ՀՖՖ հայտարարության մեջ:
Տիգրան Բարսեղյանն արդեն լքել է հավաքականի ճամբարը: Հայաստանի հավաքականը շարունակում է մարզական հավաքը 23 ֆուտբոլիստներով, քանի որ ավելի վաղ երիտասարդական հավաքականին էր միացել նախապես ազգային թիմ հրավիրված Սերգեյ Մուրադյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Ալեքսանդր Պետրակովի թիմն Էսքիշեհիր քաղաքի համանուն ստադիոնում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ, իսկ երեք օր անց Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի աշխարհի 2022թ. առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։
https://iravunk.com/sim/?p=263987&l=am/