Մեզ ուզում են ընդհանրապես վերացնել. Վրթանեսյան

Ներքաղաքական

Ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ գնահատմամբ` այսօր ոչ թե միայն անվտանգության խնդիր կա, այլեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության:

— Մեզ փորձում են այսպիսի մի ընտրանք դեմ տալ, որը կեղծ ընտրանք է: Այսինքն՝ Հայաստանի ինքնիշխանություն, թե՞ Արցախ: Սա կեղծ ընտրանք է, որովհետեւ Արցախը Հայաստանի ինքնիշխանությունն ապահովող հենասյուներից մեկն է: Նույնն է, թե մարդուն ասեն՝ մի ոտքը կտրենք, որ կանգուն լինի, այդպես չի լինում: Պետք է հասկանալ, որ առանց Արցախի` Հայաստանի Հանրապետությունը շատ է թուլանում: Ընդ որում, այստեղ հարցերը շատ են՝ սկսած ջրային պաշարներից, վերջացրած Հայաստանի քաղաքական կշիռը միջազգային քաղաքական ասպարեզում: Այն, ինչ այսօր մեզ հրամցնում են իշխանությունները, որպես լուծում, իրականում թուրք-ադրբեջանական օրակարգ է:

— Պարոն Վրթանեսյան, իսկ ի՞նչ կասեք վերջին օրերին սահմաններում առկա ադրբեջանական սադրանքների մասին:

— Ես չեմ կարող ասել` կոնկրետ այդ գործողությունն ինչից ելնելով է եղել, բայց այն սադրանք չէի անվանի: Սա սադրանք չէ, այլ ադրբեջանական քաղաքականության հերթական քայլն է: Իրենք անընդհատ այս ճնշումն անելու են: Այս առումով միամտություն է ինչ-որ խաղաղություն ակնկալելը: Այն, ինչ մեզ վաճառում են որպես, այսպես կոչված, խաղաղության օրակարգ, իրականում գերեզմանային խաղաղություն է: Այսինքն՝  գերեզմանում էլ է խաղաղ, որովհետեւ սուբյեկտներ չկան, թաղված են արդեն: Դա են մեզնից ուզում: Ուզում են, որ մենք լինենք գետնի մեջ, այլ ոչ թե լինենք իրավունքներով, թեկուզ ամբիցիաներով միջազգային իրավունքի սուբյեկտ: Մեզ ուզում են ընդհանրապես վերացնել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում