Եթե Ակնայով ընդունենք հումանիտար օգնություն, կստացվի, որ մեր պայքարի իմաստը կոտրեցին. Իսրայելյան

Ներքաղաքական

Ակնայի (Աղդամ) անցակետից այդպես էլ որեւէ բեռնատար` լիներ ադրբեջանական, ֆրանսիական, թե հայկական, այդպես էլ մուտք չգործեց: Արցախցիներն այս հարցում վճռական են` սոված կմեռնենք, բայց ադրբեջանական հաց չենք ուտի: Այդուհանդերձ, որքանո՞վ արցախահայության համար ընդունելի կարող է դիտարկվել ոչ ադրբեջանական հումանիտար օգնություն հասցնելը` Ակնայի անցակետով, «Իրավունքը» պարզեց «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող ԱՆԱՍՏԱՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՑ:

— Արդեն 9-րդ ամիսն է` ժողովուրդը դիմադրում է, եւ ամենքի մեջ մտել է այն գիտակցումը, որ Արցախի պետականության եւ անկախության լինելության համար սովին էլ  պետք է դիմանանք, ամեն դժվարությունների էլ եւ պատրաստ ենք դրան: Հիմա 9 ամիս հետո մեզ գալիս են եւ ուրիշ միտք են տալիս, թե` ժողովուրդ, Ակնայից էլ ճանապարհ կա: Այս ճանապարհով միշտ էլ առաջարկներ եղել են, բայց չենք ընդունել, որովհետեւ մեր խնդիրն ուտելիքի հետ կապված հարց չէ: Այսօր եթե ընդունեցինք այս ճանապարհով որեւէ հումանիտար օգնություն, կստացվի, որ մեր պայքարի իմաստը կոտրեցին: Հենց դրա համար էլ փակել են ճանապարհը, որ մեզ հասցնեն այս օրվան: Ինչպե՞ս կարելի է այս ժողովրդի կամքը կոտրել: Ով ինչ ուզում է ասի` մենք հստակ ասում ենք, որ մի ճանապարհ ունենք մայր Հայաստանի հետ` Բերձորի ճանապարհն է, որը պետք է բացվի: Բոլոր փաստաթղթերում սա ամրագրված է, ինչո՞ւ են մեզ շեղում մեր պայքարից: Թող ժողովրդի պայքարը ոչ մեկը չսեփականացնի եւ մեր փոխարեն էլ որոշումներ չընդունի: Սա է մեր ընտրությունը: Այսօր ամբողջ աշխարհը խոսում է մեր մասին, բայց ոչ մեկը չի հարցնում ժողովրդի կամքը, թե մենք ի՞նչ ենք ուզում, ինչի՞ կողմնակից ենք: Այստեղ ապրողները մենք ենք, եւ մե՛նք պետք է որոշենք` որն է մեզ հարմար ու ձեռնտու:  Ինչո՞ւ են մեզ ստիպում, թե ումից ինչ ընդունենք, ինչ ուտենք,  վաղն էլ կարող է ասեն` ամեն ամիս մի կգ ոսկի պետք է տաք, բայց հինգերորդ ամիսը գալու են մեզ մորթեն: Մենք լավ գիտենք ադրբեջանցիների ատելությունը հայության նկատմամբ: Հարցն ամենեւին էլ Ակնայի ճանապարհի բացումը չէ, այլ դրա հետեւանքներն են, թե ինչի են հանգեցնելու: Այս հարցում մենք մտավախություններ ունենք: Դրա համար ավելի լավ է չհամաձայնվենք, քան համաձայնվենք ու ժողովրդի 9 ամսվա կամքն ու պայքարը կոտրվի: Ժողովուրդը պատրաստ է պայքարել, բայց փորձում են ներկայացնել, թե մենք հոգնել ենք կամ սոված ենք, ուստի` էլ չի ստացվում դիմադրել: Մենք գիտակցում ենք, թե ինչ են ուզում անեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում