«ԱՅՍ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ ԿՏԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԳՈՏԻՆԵՐ ՆՎԱՃԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ». ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԿԱՐԵՆ ՏՈՆԱԿԱՆՅԱՆ

Սպորտ

Վերջերս, Երևանի «Դինամո» մարզական համալիրում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային առաջնության ժամանակ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի համարվող ԿԱՐԵՆ ՏՈՆԱԿԱՆՅԱՆԸ նվաճել է ԱՊՀ ու Սլավոնական երկրների WBC չեմպիոնական գոտին։

Iravunk. com-ի մարզական թղթակիցը զրուցել է կաշվե ձեռնոցի մարտիկ Կարենի հետ։ Նա այսպես մեկնաբանեց հաղթանակը.

«Հանդես եկա 61 կգ քաշային կարգում։ Մրցակիցս ազգությամբ տաջիկ բռնցքամարտիկ էր, տեխնիկապես բավականին ուժեղ մարզիկ։ Մենամարտից մեկ ամիս առաջ իմացել էի, որ նա է լինելու հակառակորդս ու հասցրել էի ուսումնասիրել, դիտել նրա անցկացրած մենամարտերը։ Մենամարտը տևեց 10 ռաունդ /30 րոպե /ու ավարտվեց իմ հաղթանակով։ Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել ու նվաճել ԱՊՀ ու Սլավոնական երկրների WBC - չեմպիոնական գոտին։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին։

- Կարեն, քեզ այս հաղթանակն ինչ է խոստանում։

- Սա ռեյտինգային մրցաշար էր, այս հաղթանակը, այս չեմպիոնական գոտին ինձ կտան էլ ավելի մեծ գոտիներ նվաճելու հնարավորություն։ Նպատակ ունեմ հասնել ամենամեծ բարձունքին Աշխարհի չեմպիոնական գոտու տիտղոսին։ Նշեմ, որ երկու ամիս առաջ ևս հաղթական մենամարտ եմ ունեցել աֆրիկացի մրցակցի նկատմամբ, մենամարտի երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեցի։

- Կարեն, մի փոքր էլ խոսենք քո մասին, երբ սկսեցիր զբաղվել սպորտով ։

- 8 տարեկանից եմ սկսել պարապել բռնցքամարտով, առաջին մարզիչս երջանկահիշատակ Սամվել Մեսրոպյանն էր։ Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցում եմ անցկացնում պարապմունքներս, անձնական մարզիչս Արման Հարությունյանն է։ Ասեմ, որ սիրողական բռնցքամարտում ևս բազմաթիվ հաջողություններ եմ գրանցել։

- Իսկ ինչ խնդիրների ես բախվել։

- Վնասվածքներ են եղել, բայց ապաքինվել եմ։

- Իսկ ինչ ես մտածում, երբ ռինգ ես մտնում։ - Յուրաքանչյուր մրցման ժամանակ ռինգ մտնելիս, մտածում եմ միայն երկրիս պատվով ներկայանալու ու միջազգային հարթակներում մեր եռագույնը ծածանելու մասին։ Մենք մեր հաղթանակներով շատ բան ունենք ապացուցելու ողջ աշխարհին, մենք անկոտրում ազգ ենք։ Հարկավոր է աշխատել ու նպատակային շարժվել առաջ։

- Կարեն, տեղյակ եմ, որ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր ես։

- 2019 թվականի հունիսին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում դարձել եմ 2-րդ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, մինչև 60 կգ քաշային կարգում։ 2020 թվականի դեկտեմբերի 24-ին Մոսկվայում եմ նորամուտս նշել պրոֆեսիոնալ ռինգում, թեթև քաշային կարգում /մինչև 61,24 կգ / երկրորդ ռաունդում վաղաժամ, տեխնիկական նոկաուտով հաղթել եմ փորձառու մարզիկ բելառուս Անդրեյ Իսաևին /30-18/ հաշվով։

- Շնորհակալություն, Կարեն, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ շատ զգացված եմ, մշտապես մեզ ուշադրություն դարձնելու, մեր նվաճումների մասին լուսաբանելու համար, անխափան գործունեություն «Իրավունք» թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի