Ալիեւը՝ պատերազմ սկսել-չսկսելու վտանգավոր երկընտրանքի առաջ

Վերլուծություն

Նկա­տենք նա­եւ, որ ե­թե Ար­ցա­խի նոր իշ­խա­նու­թյուն­նե­րը տե­ղա­փոխ­վեն ռու­սա­կան ուղ­ղու­թյուն (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=263933&l=am), ա­պա դա դառ­նում է Ա­լի­ե­ւի հա­մար վատ­թա­րա­գույն տար­բե­րակ­նե­րից մե­կը:

Այս օ­րե­րին Ա­լի­ե­ւը շա­րու­նա­կում է ակ­տի­վո­րեն զորք ու զենք տե­ղա­կա­յել Հա­յաս­տա­նի սահ­մա­ններին, թե­րեւս մտա­ծե­լով ռազ­մա­կան պա­տաս­խա­նի հա­վա­նա­կա­նու­թյան մա­սին: Օ­րի­նակ, թուր­քա­գետ Վա­րու­ժան Գե­ղա­մյա­նի կար­ծի­քով. «Այս պա­հին թուրք-ադրբե­ջա­նա­կան նա­խա­պատ­րաստ­վող լայ­նա­մասշ­տաբ հար­ձակ­ման մա­սին են վկա­յում ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի եւ զոր­քի ահ­ռե­լի կու­տա­կում­նե­րը Վա­յոց ձո­րի, Գե­ղար­քու­նի­քի եւ Սյու­նի­քի մար­զի սահ­ման­նե­րի եր­կայն­քով, գրե­թե ա­մե­նօ­րյա դար­ձած կրա­կոց­նե­րը, Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քի­ա­յի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան ագ­րե­սիվ հռե­տո­րա­բա­նու­թյու­նը եւ քա­րոզ­չա­կան նա­խա­պատ­րաս­տու­թյու­նը, Ադր­բե­ջա­նում պա­հես­տա­զո­րի հա­վա­քը եւ այլն: Ե­թե հար­ձա­կու­մը լի­նի, ա­պա այս ան­գամ այն լի­նե­լու է նա­եւ Նա­խի­ջե­ւա­նի կող­մից՝ թի­րա­խա­վո­րե­լով Ե­րաս­խից մին­չեւ Սյու­նի­քի հա­րա­վա­յին ծայ­րա­մաս ըն­կած հատ­վա­ծը…»

Այդ ռիս­կը, հաս­կա­նա­լի է, միշտ էլ կա: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ Նի­կո­լը մին­չեւ վերջ է ար­գե­լա­փա­կում Հա­յաս­տա­նի սահ­ման­ներ ՀԱՊԿ ու­ժե­րի մուտ­քի հնա­րա­վո­րու­թյու­նը, որն այս պա­հին կա­րող էր երկ­րի անվ­տան­գու­թյան մի­ակ ե­րաշ­խի­քը լի­նել:

Սա­կայն այս­տեղ Ա­լի­ե­ւը մեկ լուրջ խնդիր ու­նի: Պես­կո­վի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե Ռու­սաս­տա­նը չի պատ­րաստ­վում Ար­ցա­խից եւ Հա­յաս­տա­նից հե­ռա­նալ, նա­եւ Բաք­վին ուղղ­ված լուրջ մե­սիջ էր: Նա­եւ, նման մե­սիջ­ներ շա­րու­նա­կում են գալ Ի­րա­նից: Օ­րի­նակ, նա­խօ­րե­ին եւս ի­րա­նա­կան բա­նա­կին մոտ կանգ­նած աղ­բյու­րը գրեց. «Թուր­քի­ա­յի ԱԳ նա­խա­րար Հա­կան Ֆի­դա­նը տե­ղե­կաց­վել է Ի­րա­նի հստակ դիր­քո­րոշ­ման մա­սին հյու­սի­սա­րեւմ­տյան սահ­ման­նե­րում եւ Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան դեմ ցան­կա­ցած թշնա­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին: Իս­րա­յե­լի ա­ջակ­ցու­թյու­նը Բաք­վի ռե­ժի­մին կա­րող է թանկ նստել Ա­լի­ե­ւի վրա: Մենք ա­սում ենք, որ Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը պետք է պահ­պան­վի, եւ դա ար­վե­լու է ա­մեն գնով...»:

Այս ի­րա­վի­ճա­կում, բնա­կա­նա­բար, Բաք­վի հա­մար լուրջ ազ­դակ է մնում Թուր­քի­ա­յի դիր­քո­րո­շու­մը: Այն կա­րող էր հստակ դառ­նալ նա­խօ­րե­ին կա­յա­ցած Պու­տին-Էրդո­ղան հան­դիպ­ման ժա­մա­նակ: Սա­կայն այդ հան­դի­պու­մից այն տպա­վո­րու­թյունն էր, որ Թուր­քի­ա­յի հա­մար մի քա­նի դրա­կան քայ­լե­րով եւ նման քայ­լե­րը շա­րու­նա­կե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն դրսե­ւո­րե­լով հան­դերձ, Պու­տի­նը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, մին­չեւ վերջ նրան ըն­դա­ռաջ չգնաց: Պատ­ճառն էլ էր հաս­կա­նա­լի. աշ­խար­հում սկսվել է հստակ դիր­քա­վոր­ման ժա­մա­նա­կաշր­ջան, եւ Ան­կա­րա­յի հա­մար այս փու­լում շատ բարդ է շա­րու­նա­կել «մի­ա­ժա­մա­նակ եր­կու ա­թո­ռի նստե­լու» քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Ըստ ա­մե­նայ­նի, Էր­դո­ղա­նը Պու­տի­նից «փակ» հան­դիպ­ման ժա­մա­նակ ինչ-որ ա­ռա­ջարկ­ներ ստա­ցավ: Հի­մա գնա­լու է ԱՄՆ՝ ՄԱԿ-ի գա­գա­թա­ժո­ղո­վին, այն­տեղ եւս քննար­կում­ներ կու­նե­նա, ինչ-որ ա­ռա­ջարկ­ներ կստա­նա: Դրան կար­ծես թե հա­ջոր­դե­լու է Պու­տին-Էրդո­ղան եւս մեկ հան­դի­պում, որն էլ ար­դեն ո­րո­շիչ կդառ­նա հե­տա­գա պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­ններ ու­նե­նալ-չու­նե­նա­լու հար­ցում:

Սա ա­վե­լի շատ խո­սում է այն մա­սին, որ Էր­դո­ղա­նը գո­նե այս պա­հին ա­վե­լորդ սրա­ցում­նե­րի կա­րիք չու­նի: Մինչ­դեռ, ե­թե Ադր­բե­ջա­նը ո­րո­շի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյու­նն­երի գնալ, դա ար­դեն ոչ թե սրա­ցում, այլ իս­կա­կան պայ­թյուն կլի­նի Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հետ Ան­կա­րա­յի հա­րա­բե­րու­թյուն­նե­րում: Ա­լի­ե­ւը, ի­հար­կե, կա­րող է նա­եւ այս նրբե­րան­գը շրջան­ցել: Բայց այդ դեպ­քում ու­նե­նա­լով կրկնա­կի ռիսկ, Մոսկ­վան չի պատ­րաստ­վում այս­տե­ղից հե­ռա­նալ, իսկ Թեհ­րա­նը սպառ­նում է՝ «Կա­րող է թանկ նստել Ա­լի­ե­ւի վրա»: Ու այս դեպ­քում էլ ար­դեն մնա­ցածն Ա­լի­ե­ւի ո­րո­շե­լիքն է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում