Արդյո՞ք դա կորուստ է Ռուսաստանի հավաքականի համար. Կարպինը` Սևիկյանի մասին
Սպորտ
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն անդրադարձել է «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանին, որը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։
«Սևիկյանի հետ չեմ շփվել։ Ոչ և ոչ, ինչ կարող ես անել։ Հայտնի չէ` արդյո՞ք դա կորուստ է Ռուսաստանի հավաքականի համար։ Այս պահին Սևիկյանը չէր խաղա հավաքականի հիմնական կազմում։ Թե ինչ եմ մտածում սպորտային քաղաքացիությունը փոխելու մասին, իսկ ի՞նչ անել։ Ես չեմ քննադատում նրանց։ Ֆուտբոլիստներն ունեն խոշոր մրցաշարի որակավորման փուլում խաղալու հնարավորություն»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sport24-ը։
https://iravunk.com/sim/?p=263884&l=am/